ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում 01/23/2018 12:34 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումների ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին Փաշինյանը ձայնի իրավունք խնդրեց և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն կարող հարցեր ուղղել ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին:
«Ինձ ասացին, որ մենք չենք կարող ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին հարցեր տալ: Ինչո՞ւ մենք չունենք այդ հնարավորությունը: Ամեն ինչ հենց վիճակագրությունից է սկսվում»,- ասաց Փաշինյանը:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ օրենքով սահմանված է, որ ԱՎԾ-ն չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ և որ նրա բնույթը բացառապես իրավիճակն ու թվերը ներկայացնելն է: «ԱՎԾ-ն քաղաքական դեբատների մեջ ներքաշելը օրենսդրությամբ հակացուցված է»,- ասաց Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ԱՎԾ ղեկավարին քաղաքական դեբատների մեջ ներքաշելու մասին չի խոսում, այլ նրան հարց տալու»: Թվեր են հրապարակվել, որոնց վերաբերյալ ծագում են հարցեր: Եթե ազգային վիճակագրական ծառայության պետը կհամարի, որ ինքը պետք է ներքաշվի քաղաքական բանավեճի մեջ, թող չներքաշվի: Այս ամբողջ պատմությունը սկսվում և ավարտվում է նրանց զեկույցներով: Եթե մենք նրանց հարցեր չտանք, ինչի՞ համար է նա այստեղ»,- հարցրեց Փաշինյանը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ վիճակագրական ծառայությունը ներկայացնում է փաստեր, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել ելույթների ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱՎԾ զեկույցներն արդեն հրապարակվել են, ուստի, եթե հարցեր տալու հնարավորություն չունեն, անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՎԾ պետը խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ հնչեցնի այն թվերը, որոնք արդեն իսկ հայտնի են:
Խնդրի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես խնդրում եմ, հանգիստ լինել: Կրքեր պետք չի բորբոքել: Այսքան մարդ հավաքվել է, որ մենք խնդիրներ լուծենք: Ոչ մի հարց անպատասխան չի մնա: Ազգային վիճակագրական ծառայության պետը հնարավորություն կունենա ելույթի կամ ամփոփիչ խոսքի միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին: Ես խնդրում եմ երկխոսության չվերածել և սկսել մեր աշխատանքները»,- ասաց Բաղդասարյանը:
Բաղդասարյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պնդել, որ Ստեփան Մնացականյանը պարտավոր է պատասխանել հարցերի: Փաշինյանի խոսափողն անջատված էր, սակայն նա շարունակում էր տեղից բղավել: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը միմյանց հարգելու կոչ արեց:
«Եկեք իրար հարգենք, դուք ասացիք, բոլորս լսեցինք, կարգը հաստատված է: Մարդիկ, ովքեր համաձայն չեն դրա հետ, իրավունք ունեն կարծիք հայտնելու, քննադատելու ,բայց դա չի նշանակում, որ պետք է իրար խանգարենք»,- ընդգծեց ԱԺ նախագահը: Խնդրի հետ կապված դժգոհություն հայտնեց նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Առհասարակ քննարկման գաղափարը նման ձևակերպումներով սկսելն անընդունելի ենք համարում: Խորքային քննարկման ու բացահայտման հիմքեր պետք է լինեն, և բաց քննարկման հիմքեր պետք է ունենանք ու բոլոր բանախոսներին հարցեր տալու հնարավորություն պետք է ունենայինք: Վերապահումներով լսումներ իրականացնել խորհրդարանում չի կարելի»,- ասաց Էնֆիաջյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին կոչ արեց կառուցողական դաշտ վերադառնալ: Նա նշեց, որ հավաքվել են երկխոսելու, կարծիքներ ներկայացնելու համար:
«Լսումները նրա համար են, որ հիմնական զեկուցողներին հարցեր տանք: Պարոն Մնացականյանը զեկուցող չէ, նա հաղորդում է ներկայացնում: Չի լինելու մի հարց, որը մեր զեկուցողներն անպատասխան են թողնելու :Հավաքվել ենք մասնագիտական քննարկումների, կոչ եմ անում կառուցողական դաշտ վերադառնալ»,- եզրափակեց Շարմազանովը: Ի վերջո կրքերը հանդարտվեցին և լսումները մեկնարկեցին: Հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, որից հետո հիﬓական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով