ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
22 տարվա վաղեմության սպանության գործի վարույթը կարճելու միջնորդության լուծումը հետաձգվեց 01/22/2018 20:13 | Դատական ռեպորտաժներ
Ծանրացուցիչ հանգամանքներում իրանահայ գործարարի սպանության գործի ապացույցներն օգտագործման համար անթույլատրելի ճանաչելու, իսկ գործը կարճելու մասին ամբաստանյալի միջնորդությանը դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս: Այսպիսի որոշում այսօր կայացրեց գործը քննող դատարանը՝ հետաձգելով միջնորդության վերաբերյալ որոշման կայացումը:
Նախորդ դատական նիստում ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը միջնորդել էր անթույլատրելի ճանաչել նույն գործի շրջանակում ավելի վաղ դատապարտված անձանց ցուցմունքները և կարճել քրեական գործի վարույթը: Ըստ ամբաստանյալի, գործի քննությամբ նախաքննական մարմինը ձեռք չի բերել ապացույցների բավարար ամբողջություն:
Իսկ այսօրվա դատական նիստում մեղադրողը առարկեց միջնորդության դեմ՝ այն գնահատելով որպես վաղաժամ արված միջնորդություն: Ըստ մեղադրողի, հնարավոր չէ լուծում տալ միջնորդությանը, քանի դեռ չեն հետազոտվել գործի ապացույցները:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իր հերթին որպես անհիմն որակեց միջնորդությունը:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել գործով մի շարք վկաներ, նրանք հաջորդ դատական նիստին բերման կենթարկվեն դատարան, իսկ գործով դատապարտյալը կծանուցվի դատական նիստի օրվա ու ժամի մասին:
Ամբաստանյալը միջնորդեց հրապարակել վկաների ցուցմունքները՝ «երրորդ տարին կալանքի տակ եմ, կինս հիվանդ է, երեխաս՝ անչափահաս»: Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց, որ վկաների ցուցմունքները հրապարակվում են այն դեպքում, եթե սպառվել են նրանց ներկայությունը դատարանում ապահովելու բոլոր հնարավորությունները: Դատարանն ընդգծեց, որ վկաների դատարան ներկայանալը բխում է ամբաստանյալի շահերից, քանի որ վկաների ներկայանալու պարագայում կապահովվի ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքը:
Հիշեցնենք, որ 1995 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցած սպանության երեք մասնակիցներ ավելի վաղ՝ անցյալ դարի 90-ականներին, դատապարտվել են: Իսկ ներկայումս դատարանում քննվող այդ գործով միակ ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ է գտնվել:
Նույն` 95 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: 2014 թվականի հունվարին ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում, օպերատիվ տեղեկությունը հաստատվել են լուսանկարներով ու մատնահետքերով:
Ըստ դեպքի մասին ոստիկանության հաղորդագրության, նախապես հանցավոր համաձայնության գալով, չորս ընկեր գնացել էին Երևանի Կոմիտասի պողոտա, որտեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռևս 94 թվականին:
Տեղեկանալով, որ գործարարն Իրանից վերադարձել է մեծ գումարով և նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել, երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնացել է շենքի մոտ, մյուս երեքը՝ մտել տուն:
Հայկի գարեջրի բաժակում թույն էին խառնել, «բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին»: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ