ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեզվաբան Մեյթիխանյանի գնահատմամբ՝ պաշտպանական կողմի միջնորդությունը անգրագետ շարադրանքով էր ներկայացված 01/22/2018 19:20 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց տուժող Էմմա Աբրահամյանի ներկայությամբ հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները և պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռել նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ տուժողին հարցեր ուղղել:
Այսպիսով, այսօրվա դատական նիստում պաշտպան Պողոսյանը ներկայացրեց տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքների հակասությունները:
Մասնավորապես, ըստ Պողոսյանի՝ տուժողը նախաքննության ընթացքում հայտնել է, որ վիճաբանության ընթացքում երիտասարդների մոտ որևէ զենք կամ որպես զենք օգտագործվող որևէ առարկա չի տեսել: Մինչդեռ դատաքննության ընթացքում հայտնել է, որ իր որդուն հարվածել են կամ բութ կամ սուր գործիքով:
Բացի այդ տուժողը նախաքննության ընթացքում հայտնել է, որ վիճաբանությունը ավարտվել է այն պահին, երբ որդին ընկել է, իսկ երիտասարդները և նշված աղջիկն անմիջապես դիմել են փախուստի, սակայն դատարանում տուժողը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ իր որդու ընկնելուց հետո տվյալ անձինք շարունակել են որդուն հարվածել:
Պաշտպան Պողոսյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ այդ ընթացքում բավականին մութ էր և ինքը որևէ անհատականացնող նկարագրեր չի կարող հիշել, սակայն դատաքննության ընթացքում տուժողը ինչ- որ անհատականացնող տվյալներ է նշել:
Բացի այդ նախաքննության ընթացքում տուժողը նշել է, որ որդուն ծեծի ենթարկողների կողմից մի քանի անգամ հնչել է Կարեն կամ Արեն անունները: Մինչդեռ դատարանում այդ անունների վերաբերյալ որևէ բան չի հայտնել:
Տուժողը նախաքննության ընթացքում նշել է, որ որդուն ծեծի ենթարկողները 3 կամ 4 հոգի են եղել, իսկ դատարանում պնդել է, որ 6-ը:
Տուժողի մեկ այլ նախաքննական ցուցմունքի համաձայն՝ նա համացանցում տեսել է 2 տղաների լուսանկարներ ովքեր հետախուզվել են որդու սպանության գործով, նրանցից Արտաշես Չիչոյանի դեմքը իր մոտ տպավորվել է և երբ նկարը տեսել է նույնիսկ հուզվել է:
Մինչդեռ դատարանում նա ասել է, որ այդ ընթացքում հեռուստացույց չի դիտել և համացանցից չի օգտվել:
Ըստ պաշտպանի վիճաբանության տևողության վերաբերյալ ևս տուժողի կողմից հայտնած նախաքննական և դատաքննության ցուցմունքներում առկա են հակասություններ:
Նախաքննության ընթացքում տուժողը նշել է, որ իր տղան ևս հարվածներ է հասցրել երիտասարդներին, սակայն ըստ պաշտպան Պողոսյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքում նա հայտնել է, որ որդին առավելագույնը հրած լինի, հարվածի մասին ոչինչ չի հայտնել:
Նշենք, որ տուժողը դատարանում հայտնել է, որ իր որդին հայրաբար ապտակել է, պաշտպանվել է:
Պաշտպանի միջնորդությանը միացան գործով մյուս ամբաստանյալները և նրանց պաշտպանները:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ կարծիք հայտնելով նշեց, որ առարկում է այդ միջնորդությանը, բացի այդ նա նշեց, որ տուժողի հարցաքննությունը դատարանը համարել է ավարտված և խնդրեց, որ դատարանը իր կողմից կայացրած որոշմանը հետևողական լինի:
Բացի այդ ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից որևէ էական հակասության մասին մեջբերում տեղի չունեցավ:
Ինեսսա Պետրոսյանը գտավ, որ նույնիսկ անհրաժեշտություն չկա այդ ցուցմունքները հրապարակելու:
Տուժողի իրավահաջորդ լեզվաբան Մեյթիխանյանն էլ դատարանին խնդրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանը իր այդ շարադրանքի տրցակը գրագետ հայերենով, տրամաբանված, վերլուծված, հակասությունների շարան ներկայացվի դատարանին որը նաև կտրամադրվի իրենց:
«Եթե 6 փաստաբան նման լուրջ միջնորդություն պետք է ներկայացնեն նման անգրագետ շարադրանքով …»,-ասաց Մեյթիխանյանը, ինչի համար դատարանը նրան հորդորեց դատավարության մասնակիցների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես չգալ այլապես կարժանանա դատական սանկցիայի:
Ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ մեղադրող Վարդգես Սարգսյանի կարծիքին, ապա մեղադրողը նախ երկու ժամ ժամանակ խնդրեց կարծիք հայտնելու համար: Դատարանը բավարարվեց մասնակի և նրան 1,5 ժամ ժամանակ տրամադրվեց, իսկ երբ դատական նիստը վերսկսվեց հայտնի դարձավ, որ մեղադրողը դատարանին խնդրել էր ողջամիտ ժամանակ տրամադրել և նիստը հետաձգել:
Դատախազին տրամադրվեց մեկ շաբաթ ողջամիտ ժամանակ՝ միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը