Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է. Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը 01/22/2018   10:35  |  Հարցազրույց

Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը կարևորում է վեհաժողովի առաջիկա նստաշրջանին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ վեհաժողովի նստաշրջանին ՀՀ Նախագահի մասնակցությունը կարևոր է ոչ միայն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման, այլ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ ﬔր երկրի տեսակետը ներկայացնելու համատեքստում:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգին, վեհաժողովի նոր նախագահի ընտրության ընթացակարգին, ինչպես նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից Հերմինե Նաղդալյանին դուրս թողնելու որոշմանը և վերջինիս հետ հակասություններ ունենալու մասին լուրերին:

-Տիկին Հովհաննիսյան, հունվարի 22-26-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր կա՞ն կամ ինչ հարցեր կան, որոնք կարող են հետաքրքիր լինել մեզ համար:

-Եթե Ձեր հարցադրումը վերաբերվում է ուղղակի Հայաստանի շահերի հետ առնչվող հարցերի, օրակարգում այդպիսի հարց չկա ընդգրկված: Կան հարցեր, որտեղ Հայաստանին վերաբերվող ձևակերպումներ եղել են, այժմ նման ձևակերպումներ չկան: Սակայն մենք չպետք է զգոնությունը կորցնենք և պետք է ուշադիր լինենք: Օրինակ զեկույցների թվում է Ադրբեջանի պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի կողմից ներկայացված զեկույցը «Զինված կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների պաշտպանության» թեմայով, որտեղ այս պահին Հայաստանին առնչվող կամ ոչ հայանպաստ ձևակերպում չկա: Ընդհանուր առմամբ օրակարգը բավականին հագեցած է: Սպասվում է ինչպես Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի` իրենց նախագահության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը վեհաժողով:

-Որքանո՞վ եք կարևորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը միջազգային հեղինակավոր խորհրդարանական կառույցի նստաշրջանի աշխատանքներին հատկապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված նոր համաձայնագրի և ընդհանրապես կողմերի միջև հետագա համագործակցության խորացման և ամրապնդման համատեքստում:

-Ես այդ այցը կարևորում եմ ոչ միայն Ձեր նշած հարցի համատեքստում: Անկասկած, Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի ստորագրումից հետո բազմակող ձևաչափով Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին մասնակցությունն է նմանատիպ կառույցի աշխատանքներին և անչափ կարևոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսակետը: Եվ, ըստ էության, շատ հետաքրքիր և խորհրդանշական պահ կա, որովհետև 2013թ. Հայաստանի Հանրապետության Նախագահը կրկին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին, իսկ կոնկրետ այս դեպքում, Եվրոպական միության հետ համաձայնագիրը ստորագրելով, Հայաստանն արձանագրում է և իրեն ներկայացնում որպես միակ պետություն, որը կարող է նման երկու կառույցների հետ ստորագրված համաձայնագրեր ունենալ: Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, եվրոպացի գործընկերների համար հետաքրքիր կլինի լսել մեր փորձի մասին: Իհարկե, եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ Հայաստանն այս առումով եզակի է, կարելի է ասել` միակն է, որը նման ձևաչափերով ստորագրած համաձայնագրեր ունի: Իսկ առհասարակ, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը վեհաժողովի նստաշրջանին չափազանց կարևոր է ընդհանրապես գլոբալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և առհասարակ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու առումով:

-Տիկին Հովհաննիսյան, առաջիկա նստաշրջանի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կընտրի նոր նախագահին: Ի՞նչ ընթացակարգով է ընտրվելու վեհաժողովի նոր նախագահը, հայտնի է՞, թե ում թեկնածությունն է այդ պաշտոնում առաջադրվելու:

-Այո, թեկնածուն հայտնի է: Խոսքը Սոցիալիստների խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի մասին է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արդեն երկար ժամանակ գործում է ընթացակարգը, երբ տարբեր քաղաքական խմբերի միջև համաձայնությամբ իրենց թեկնածուն ոչ թե անցնում է ընտրության բոլոր փուլերը, այլ պարզապես ի սկզբանե հայտարարվում է որպես ընտրված նախագահ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ այդ քվոտան պատկանում է կոնկրետ քաղաքական խմբին: ԵԽԽՎ նախորդ նախագահի քվոտան պատկանում էր Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբին, այս դեպքում` Սոցիալիստների խմբին: Ես այստեղ անակնկալներ չեմ սպասում, և կարծում եմ, որ Սոցիալիստների խմբի ղեկավարը կդառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Այսինքն, հունվարի 22-ին օրակարգի հաստատումից անմիջապես հետո Միկելե Նիկոլետին կհայտարարվի որպես ընտրված նախագահ:

-Ընդունելի՞ թեկնածու է Հայաստանի պատվիրակության համար:

-Մեր պատվիրակության համար այնքանով է ընդունելի, որ իրեն դրսևորել է որպես անաչառ, բոլոր հարցերին համակողմանի մոտեցող մարդ, ում հետ հայկական պատվիրակությունը երկար ժամանակ համագործակցել է` որպես Սոցիալիստների խմբի ղեկավար: Այս առումով ես դիտարկում եմ ոչ թե Հայաստանին լավ կամ ինչպես մեզ մոտ ընդունված է այսպես նեղ պրիզմայով դիտարկել, Ադրբեջանին վատ կամ հակառակը Հայաստանի համար վատ, Ադրբեջանի համար լավ, այլ հարցին նայում եմ այն տեսանկյունից, որ սա ոչ թե Հայաստանի համար է լավ, այլ խորհրդարանական վեհաժողովի համար է լավ ունենալ նախագահ, որը կարող է լինել բոլորի նախագահը, ոչ թե ներկայացնել առանձին երկրների շահեր:

-Եվս մեկ հարց` կապված արդեն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ: Օրերս Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին փոխարինեց Կարինե Աճեմյանը: Սրա հետ կապված մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան, նաև շրջանառության մեջ դրվեց Ձեր և տիկին Նաղդալյանի միջև հակասությունների մասին լուրը: Ինչո՞վ էր պայմանավորված Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազﬕց դուրս թողնելու որոշումը: Կխնդրեի անդրադառնալ նաև Ձեր և տիկին Նաղդալյանի միջև հակասությունների մասին լուրերին:

-Գիտեք, ես առհասարակ կողմնակից չեմ լուրջ դեմքով մամուլում սպեկուլյացիաների մեկնաբանությունը տալուն, որովհետև չեմ համարում, որ դա իրականում ճիշտ գործելաոճ է: Բայց եթե հարցնում եք, հակիրճ կանդրադառնամ: Հերմինե Նաղդալյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ կան, իսկ ինչ վերաբերվում է պատվիրակության կազմում տիկին Նաղդալյանի փոխարինմանը, տիկին Նաղդալյանն այդ հարցին սպառիչ անդրադարձել է, և չեմ կարծում, որ ես պետք է այդ թեման անընդհատ ու անընդհատ երկարաձգեմ ու շարունակեմ:


Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:27 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին
17:31 26/01/2017  |  ԼՐԱՀՈՍԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ փոխնախագահը քննարկել են սկզբունքային խնդիրներ
15:46 25/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿոնֆլիկտների հետ կապված խնդիրները ԵԽԽՎ-ում չեն լուծվում. Հ.Նաղդալյան
09:12 06/02/2016  |  ՄամուլԱնդրանիկ Մանուկյան. Ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, դուք Էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել. «Ժողովուրդ»
13:01 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ-ը Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքին՝ (ALDE)-ին, անդամակցելու փող չունի
13:12 01/02/2016  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվել ստվերել, թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. Գալուստ Սահակյան
14:28 28/01/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս
13:38 28/01/2016  |  Միջազգային լրահոսՊոլսահայ լրագրողի կարծիքով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է
09:17 28/01/2016  |  ՄամուլԴատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ. «Հայկական Ժամանակ»
13:31 27/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սա ձեռագիր է, որը կա՛մ պետք է կանխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, կա՛մ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է որդեգրենք մենք». Կարեն Բեքարյան

Արխիվ

[]