ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում 01/20/2018 16:36 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Նիկողոսյանի նախագահությամբ, վերաորակել է հինգերորդ կուրսի ուսանող Գևորգ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ առաջին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանացանզմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դատավճռով 23-ամյա երիտասարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, և քանի որ ամբաստանյալի նկատմամբ նշանալվելիք պատիժը չի գերազանցում ամբաստանյալի նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:
Դատարանը հաստատված է համարել, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ից հոկտեմբերի 1-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ռուբինյանց 2/15 հասցեում գտնվող «Կալիֆորնիա բուրգեր» արագ սննդի կետի դիմացի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղաների հետ, որի ընթացքում դանակով հարվածներ է ստացել Լևոն Ավետիսյանը:
Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի քննության շրջանակներում հետազոտված փաստական տվյալների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ամբաստանյալին ուղղված ոտնձգությունն օժտված է եղել հանրային վտանգավորությամբ, բացի այդ, այդ ոտնձգությունը եղել է առկա, այսինքն՝ սկսված և չավարտված, եղել է իրական, այլ ոչ թե ամբաստանյալի երևակայության արդյունքը, իսկ ամբաստանյալի կողմից իրականացված պաշտպանությունն ուղղված է եղել ինչպես սեփական, այնպես էլ իր եղբոր կյանքին և առողջությանն ուղղված ոտնձգության դեմ:
Մասնավորապես, ըստ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի դատաքննական ցուցմունքի, «(…) ինձ ու եղբորս «Կալիֆորնիա բուրգեր»-ի մոտ 10-15 հոգով ծեծի են ենթարկել, որի ընթացքում բաժանվել են երկու մասի, կեսն ինձ են խփել, կեսը՝ եղբորս, որի ընթացքում՝ ինձ խփելու, զգացի, որ ինչ-որ բանով դեպի սրտիս կողմը խփում են, քանի որ ձախլիկ եմ, ձեռքով բարձրացրեցի վերև զգացի երկուսից-երեք հատ ծակոց, մեխանիկորեն ձեռքս քաշեցի հետ, զգացի, որ ինչ-որ բանա մնացել ձեռքիս մեջ, ու աջ ու ձախ անկանոն թափահարելով հետ-հետ գնացի, դիմացս բացվեց, տեսա, որ եղբորս էլ են խփում, մոտիկացա, մայկայից քաշեցի, ասեցի. «Հո քեզել դանակով չեն խփել», ասեց՝ չէ, ու էդ պահին ինչ-որ մեկը խփեց դեմքին, ես ֆռացի, որ տենայի՝ ինչա, անկանոն սկսեցի թափահարել ձեռքս, էդ պահին մի հատ ծակոց զգացի արմունկիս շրջանում ու էդ պահին զգացի, որ թափահարում էի, (…) մայկայից քաշեցի, ասեցի. «Հո քեզ չեն խփել», այդ ժամանակ ինչ-որ մեկը խփեց իրա դեմքին, ու էդ պահին ես ֆռռացի, ծակոց զգացի, էլի թափահարեցի անկանոն ու զգացի, որ ինչ-որ մեկին ուր կպավ, թե ինչ եղավ չեմ կարող ասել (…)»:
Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի, դատարանը գտել է, որ վերջինս տվյալ իրադրության պայմաններում ունեցել է բավարար հիմքեր տուժող Լ. Ավետիսյանին որպես ոտնձգող անձի դիտարկելու համար:
Դատարանի համոզմամբ, բավարար փաստական հիմքեր կան այն հիմնավորման համար, որ ամբաստանյալը տվյալ ոտնձգության պայմաններում կարող էր ենթադրել, որ տուժողը ևս գտնվել է ոտնձգողների թվում, ուստի նման պարագայում ևս ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվում:
Դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում տուժող Լևոն Ավետիսյանի առողջությանը հասցվել է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէր, այսինքն՝ թույլ է տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, քանզի հասցված վնասը տվյալ իրադրությունում և պայմաններում ակնհայտորեն անհամաչափ է եղել ոտնձգությանը։
Միևնույն ժամանակ դատարանը փաստել է, որ դատավճռով հաստատված փաստական հանգամանքների և իրավական դիրքորոշումների շրջանակը ինքնին ողջամտորեն վկայում է այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը դիտավորությամբ Լևոն Ավետիսյանի առողջության պատճառել է ծանր վնաս, որը, սակայն, կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հետևաբար՝ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի կատարած արարքը անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասին:
Դատարանը որպես ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել նրա մեղայականով ներկայանալը վարույթն իրականացնող մարմնին, ինչով աջակցել է հանցագործության բացահայտմանը:
Որպես ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի անձը բնութագրող տվյալ է դիտարկվել նախկինում դատված չլինելը, ինչպես նաև դրական բնութագրվելը և այն հանգամանքը, որ նա ուսանող է։
Նշենք, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Լուսանկարում՝ փաստաբան Երեմ Սարգսյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ