ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չափավո՞ր խմել, թե՞ առհասարակ չխմել. գիտնականները տարակարծիք են 01/20/2018 18:02 | Հետաքրքիր է իմանալ
Հայտնի խորհրդային վիրաբույժ Ֆյոդոր Ուգլովը ակտիվորեն պայքարում էր ալկոհոլի ցանկացած դոզայով օգտագործման դեմ՝ օրգանիզմի վրա բացասական ներգործության մեջ մեղադրելով անգամ կեֆիրին: Նա համարում էր, որ ԽՍՀՄ-ին հաջողվել էր արագ ամրանալ 1917թ. հեղափոխությունից հետո չոր օրենքի շնորհիվ, որը գործել է մինչև 1923թ.-ը: Իր դասախոսություններում Ուգլովը բազմիցս շեշտել է, որ չեն լինում չափավոր խմող մարդիկ: Բժշկի կարծիքով, ալկոհոլի նույնիսկ պստլիկ դոզան «նյարդային բջիջների գերեզմանոց է»:
Մինչդեռ այլ կարծիքի է Սեչենովի անվան մոսկովյան առաջին պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Բուեվերովը:
«Այո, փոքր դոզաներն, անկասկած, օգտակար են: Դրանք նվազեցնում են ընդհանուր մահացությունը, սիրտ-անոթային հիվանդությունների և լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, օստեոպորոզի, շաքարախտի, նեյրոդեգենետատիվ հիվանդությունների ռիսկը: Օրգանիզմի վրա սպիրտի ներգործության մեխանիզմները շատ են: Օրինակ՝ սպիրտը թուլացնում է բորբոքման ու տրոմբոգոյացման գործոնները՝ դրականորեն ազդելով սիրտ-անոթային համակարգի վրա: Հետաքրքրական է, որ ալկոհոլի չափավոր ու կանոնավոր օգտագործումը մինչև սրտամկանի ինֆարկտը իջեցնում է դրանից մահվան ռիսկը: Սակայն պետք է հիշել, որ թույլատրելի դոզաների գերազանցումը կհանգեցնի միայն վիճակի վատթարացմանը»,- պնդում է գիտնականը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի վերլուծության, այժմ բժիշկները գտնում են, որ չափահաս տղամարդու համար չափավորը օրական 30-40 գ մաքուր սպիրտի չափաբաժինն է, իսկ կանանց համար՝ մոտավորապես երկու անգամ ավելի պակաս: Հենց այդքան ալկոհոլ կարող է լյարդի կողմից վերամշակվել առանց էական հետևանքների: Սակայն նույնիսկ այդ դոզայի ոչ նշանակալի գերազանցումը տոքսիկ, վնասող ազդեցություն է ունենում առաջին հերթին լյարդի բջիջների, ապա օրգանիզմի բոլոր հյուսվածքների վրա: Իսկ էթիլային սպիրտի ամենավատ հատկություններից մեկը դրանից կախվածության ձևավորումն է:
Ալկոհոլի չափավոր օգտագործման օգտակարության մասին տեղեկությունները առավել քան բավարար են, սակայն որքանով են դրանք օբյեկտիվ ու հավաստի՝ մեծ հարց է, գտնում է ռուսատանյան լրատվամիջոցը: Օրինակ, Լոնդոնի ու Պրահայի հետազոտողներն ապացուցել են, որ գարեջրի կանոնավոր օգտագործումը նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Պրահայի Կլինիկական ու էքսպերիմենտալ բժշկության ինստիտուտի գիտնականները պարզել են՝ շաբաթական 4- 9 լ գարեջուր խմողների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը նվազում է 50-ից ավելի տոկոսով: Ամենից ավելի վատ են արդյունքները բացարձակ չխմողների ու նրանց մոտ, ովքեր շաբաթական խմում կես լիտրից ավելի քիչ գարեջուր՝ երկու երրորդով՝ 4-9 լիտր խմողների համեմատ:
https://ria.ru/science/20180120
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան