Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Ծանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում 01/20/2018   16:36  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Նիկողոսյանի նախագահությամբ, վերաորակել է հինգերորդ կուրսի ուսանող Գևորգ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ առաջին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանացանզմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դատավճռով 23-ամյա երիտասարդը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, և քանի որ ամբաստանյալի նկատմամբ նշանալվելիք պատիժը չի գերազանցում ամբաստանյալի նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:

Դատարանը հաստատված է համարել, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ից հոկտեմբերի 1-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ռուբինյանց 2/15 հասցեում գտնվող «Կալիֆորնիա բուրգեր» արագ սննդի կետի դիմացի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղաների հետ, որի ընթացքում դանակով հարվածներ է ստացել Լևոն Ավետիսյանը:

Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի քննության շրջանակներում հետազոտված փաստական տվյալների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ամբաստանյալին ուղղված ոտնձգությունն օժտված է եղել հանրային վտանգավորությամբ, բացի այդ, այդ ոտնձգությունը եղել է առկա, այսինքն՝ սկսված և չավարտված, եղել է իրական, այլ ոչ թե ամբաստանյալի երևակայության արդյունքը, իսկ ամբաստանյալի կողմից իրականացված պաշտպանությունն ուղղված է եղել ինչպես սեփական, այնպես էլ իր եղբոր կյանքին և առողջությանն ուղղված ոտնձգության դեմ:

Մասնավորապես, ըստ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի դատաքննական ցուցմունքի, «(…) ինձ ու եղբորս «Կալիֆորնիա բուրգեր»-ի մոտ 10-15 հոգով ծեծի են ենթարկել, որի ընթացքում բաժանվել են երկու մասի, կեսն ինձ են խփել, կեսը՝ եղբորս, որի ընթացքում՝ ինձ խփելու, զգացի, որ ինչ-որ բանով դեպի սրտիս կողմը խփում են, քանի որ ձախլիկ եմ, ձեռքով բարձրացրեցի վերև զգացի երկուսից-երեք հատ ծակոց, մեխանիկորեն ձեռքս քաշեցի հետ, զգացի, որ ինչ-որ բանա մնացել ձեռքիս մեջ, ու աջ ու ձախ անկանոն թափահարելով հետ-հետ գնացի, դիմացս բացվեց, տեսա, որ եղբորս էլ են խփում, մոտիկացա, մայկայից քաշեցի, ասեցի. «Հո քեզել դանակով չեն խփել», ասեց՝ չէ, ու էդ պահին ինչ-որ մեկը խփեց դեմքին, ես ֆռացի, որ տենայի՝ ինչա, անկանոն սկսեցի թափահարել ձեռքս, էդ պահին մի հատ ծակոց զգացի արմունկիս շրջանում ու էդ պահին զգացի, որ թափահարում էի, (…) մայկայից քաշեցի, ասեցի. «Հո քեզ չեն խփել», այդ ժամանակ ինչ-որ մեկը խփեց իրա դեմքին, ու էդ պահին ես ֆռռացի, ծակոց զգացի, էլի թափահարեցի անկանոն ու զգացի, որ ինչ-որ մեկին ուր կպավ, թե ինչ եղավ չեմ կարող ասել (…)»:

Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի, դատարանը գտել է, որ վերջինս տվյալ իրադրության պայմաններում ունեցել է բավարար հիմքեր տուժող Լ. Ավետիսյանին որպես ոտնձգող անձի դիտարկելու համար:

Դատարանի համոզմամբ, բավարար փաստական հիմքեր կան այն հիմնավորման համար, որ ամբաստանյալը տվյալ ոտնձգության պայմաններում կարող էր ենթադրել, որ տուժողը ևս գտնվել է ոտնձգողների թվում, ուստի նման պարագայում ևս ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվում:
Դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում տուժող Լևոն Ավետիսյանի առողջությանը հասցվել է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէր, այսինքն՝ թույլ է տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, քանզի հասցված վնասը տվյալ իրադրությունում և պայմաններում ակնհայտորեն անհամաչափ է եղել ոտնձգությանը։

Միևնույն ժամանակ դատարանը փաստել է, որ դատավճռով հաստատված փաստական հանգամանքների և իրավական դիրքորոշումների շրջանակը ինքնին ողջամտորեն վկայում է այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը դիտավորությամբ Լևոն Ավետիսյանի առողջության պատճառել է ծանր վնաս, որը, սակայն, կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հետևաբար՝ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի կատարած արարքը անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասին:

Դատարանը որպես ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել նրա մեղայականով ներկայանալը վարույթն իրականացնող մարմնին, ինչով աջակցել է հանցագործության բացահայտմանը:

Որպես ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի անձը բնութագրող տվյալ է դիտարկվել նախկինում դատված չլինելը, ինչպես նաև դրական բնութագրվելը և այն հանգամանքը, որ նա ուսանող է։

Նշենք, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Լուսանկարում՝ փաստաբան Երեմ Սարգսյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 30/12/2017  |  Արդարացման դատավճիռներԱնձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին
11:38 21/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցներն արդարացվել են
17:23 16/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:02 12/12/2017  |  Արդարացման դատավճիռներ2016թ. տվյալներով նախորդ տարվա համեմատ արդարացման դատական ակտերի թիվն աճել է 23%-ով
15:10 09/12/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ
13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել

Արխիվ

[]