ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնու մասին. «Հրապարակ» 01/20/2018 09:44 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում: Երկու որդիների մայր (Վարդան և Հայկ Սարգսյաններ), երեք թոռների տատ և ազգությամբ ամերիկուհի հարսի սկեսուր: Նունե Սարգսյանի գրչի արգասիքներն անգլիական ու հայկական մշակույթի հետաքրքիր համակցություն են, որտեղ հերոս վիշապներն անգամ կարող են բարի ու գունագեղ լինել, և բարին ավանդաբար հաղթում է չարին:
Նրա հեղինակած հեքիաթները փոխադրվել են հայերենի մի շարք բարբառներով ու ներկայացված են ՀՀ գրեթե բոլոր գրադարաններում: dailymail.co.uk պարբերականը 2016-ին հարցազրույց էր տպագրել լոնդոնաբնակ դեսպանի կնոջ հետ: Զրույցը, որը ծավալվել է Թեմզային նայող Սարգսյանների տան հյուրասենյակում, և որը քաղցրացրել են արծաթե սկուտեղով մատուցված բալն ու ձմերուկը, շատ բան է պատմում դեսպանի (ՀՀ ապագա առաջին տիկնոջ) ճաշակի ու աշխարհընկալման մասին: Նա ունի «Լինլի» կահույքի հավաքածու և մտերմիկ հարաբերություններ դիզայների՝ Լորդ Դեյվիդ Լինլիի՝ Թագուհու զարմիկի հետ:
Դեսպանի տիկնոջ հետ զրուցած Շառլոտ Փիրսոն Միթվեն փոխանցում է իր տպավորությունները Նունե Սարգսյանի մասին՝ նա ցուցամոլ ոչինչ չունի, «անչափ կիրթ և քաղաքավարի է, որպեսզի դրամի մասին խոսակցություն վարի, և ամեն ինչին վերաբերվում է հանգիստ՝ արժանավայել գնահատանքով»:
«Նունեն և Արմենը հանդիպել են Հայաստանի մայրաքաղաք Երևանի դպրոցներից մեկում, երբ Նունեն 14 տարեկան էր, Արմենը՝ 15: Նրանք մեծացել են խորհրդային վարչակարգի խստաշունչ պայմաններում. Նունեն հիշում է, որ թեև կյանքը ճնշող էր, սակայն ապահով և ստեղծագործ տաղանդը սնուցվում էր...»:
«Հայրս լրագրող էր, մայրս՝ ուսուցչուհի, ուստի մենք մտավորականության մի մասն էինք: Այնժամ մեր հասարակությունում դասակարգեր չկային, կային պարզապես շերտեր, և մենք երկրորդ շերտում էինք՝ նոմենկլատուրայից հետո, որին պատկանում էին քաղաքական գործիչները և բարձրաստիճան պաշտոնյաները, ում հասանելի էին արտասահմանյան ապրանքները և ճամփորդությունները: Մենք հարուստ չէինք, սակայն կրթված էինք և բավական գումար ունեինք սնվելու ու հագնվելու համար:
Ես երբեք զրկվածության զգացում չեմ ունեցել: Իմ մանկությունը վատ չի եղել... Կար զգացում, որ մեզ մշտապես հետևում են: Մայրս մեզ ասում էր, որ զգուշ լինենք: Անեկդոտներ չպատմենք, քանի որ պատերն էլ ականջներ ունեն: Այդ զգացումը մանկուց ի վեր եղել է: Դա երբեք մոռանալ չի կարելի: Վախն ամենուր էր՝ դրա վրա էր հիմնված վարչակարգի երկարակեցությունը»,- dailymail.co.uk -ի հետ զրույցում պատմել է Ն. Սարգսյանը:
Նա խոստովանել է, որ ամեն ինչով նպաստել է ամուսնու կարիերային և լիուլի ըմբոշխնում է ընտանեկան կյանքը, զգում, որ իր ամեն զոհողություն լիովին արդարացված է: «Կարծում եմ՝ իմ որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության: Սակայն երբեք չեմ զղջում դրա համար: Երկու գեղեցիկ որդի ունեմ, որոնք խելացի են և հեռատես: Եթե կյանքում ունեցել եմ հիասթափություններ, ապա աշխատել եմ ի ցույց չդնել դրանք:
Շատ դժվար է փոխհարաբերություններում գտնել ճիշտ բալանս: Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ: Հնարավոր էր բախում տեղի ունենար, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը, և նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ առանց ինձ ոչնչի չէր հասնի»,- ասել է Ն. Սարգսյանը: Նա սիրում է ինտելեկտուալ դետեկտիվներ, սիրած մանկական գրականությունը Դոկտոր Զեուսի և Ռոալ Դալի ստեղծագործություններն են, ինչպես նաև հայկական ժողովրդական հեքիաթները:
Արձակուրդի սիրած վայրը, բացի Հայաստանից, Սարդինիան է, Ճապոնիան, որի մինիմալիստական արվեստն ու մշակույթը հոգեհարազատ են իրեն: Սիրած ուտեստը՝ մանրացրած ընկույզով, կարմիր լոբով ապուրը, նաև գառնուկի միսը՝ տապակած սերկևիլով և լոլիկով: Ամենաթանկարժեք ունեցվածքը համարում է անգլիական բուլդոգ Քոլոյին»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 20.01.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ