ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հետիս անձն ա վարկաբեկված»․ Ճըվճվ Արոյի որդու ընկերը՝ նրա մասին. Սերժը դատարան չբերվեց․ «Հայկական ժամանակ» 01/20/2018 10:30 | Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականունը՝ Սերժուլիկ) երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չբերվեց:
Այս դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
«Նիստը սկսվեց առանց Սերժ Վարդանյանի. դատարան էր ներկայացել միայն ամբաստանյալներից Ռոբերտ Հայրապետյանը: Սերժ Վարդանյանի հարազատներից եւ ոչ ոք դատարան չէր եկել, իսկ նրա պաշտպանն էլ տեսնելով լրագրողներին զարմացավ:
Նիստը սկսվելուն պես նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը չի կատարվել: Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմելով Սերժ Վարդանյանի պաշտպանին ասաց, որ լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Սերժ Վարդանյանն այլ գործի շրջանակներում կալանավորվել է. «Մտավախություն կա, որ նա կալանքի տակ է»,- ասաց դատավորը՝ պաշտպանից հետաքրքրվելով, թե ի՞նչ գործի շրջանակներում է նա կալանավորվել: Պաշտպանը հայտարարեց, որ տեղյակ չէ, միայն գիտի, որ ներկայումս իր պաշտպանյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն էլ առաջարկեց դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ Վարդանյանի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին տեղեկանալու համար:
Նիստից հետո գործով դատախազ Տիգրան Ենոքյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գործը երեք տարի քննվում, դատախազը, սակայն հարցին չպատասխանեց՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին:
Սույն գործով ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանը նիստից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Ես նույնիսկ մեքենայից դուրս չեմ եկել, ուր մնաց ծեծի ենթարկեմ, զապիսները հանեք, նայեք»,- ասաց նա: Գործով ամբաստանյալն ասաց, որ ինքը Սերժ Վարդանյանի ընկերը չէ, պարզապես նույն դպրոցում են սովորել:
Հարցին, թե ինչո՞ւ է գործը երեք տարի քննվում, ո՞րն է ձգձգելու պատճառը, Հայրապետյանը պատասխանեց. «Խնդիրն այն է ուղղակի, որ հետիս մարդն ա վարկաբեկված, եթե իր անունը չլիներ, կարող ա գործ անգամ չհարուցվեր»: Հայրապետյանն ասաց, որ գործով տուժող Շանթ Մարգարյանը Հայաստանում չի բնակվում: Ըստ նրա՝ տուժողը առաջին նիստին եկել եւ հայտարարել է, որ բողոք չունի. «Եթե իր ցուցմունքներն էլ տեսնեք, կհասկանաք»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն երեք տարի է չի կարողանում երկրից բացակայել, քանի որ իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Թեեւ սույն գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն Սերժ Վարդանյանը մեկ այլ դրվագով՝ խուլիգանության եւ կողոպուտի գործով այժմ գտնվում է կալանքի տակ: Նա կալանավորվեց այն օրը, երբ նրա ավագ եղբայրը դարձավ երկու ՃՈ տեսուչի կյանք խլած ավտովթարի մասնակից: Այս ողբերգական վթարից հետո էլ Սերժ Վարդանյանի խուլիգանության գործը երեք տարի անց հայտնվեց ուշադրության կենտրոնում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ 20.01.18թ. համարում։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ