ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը անց է կացվել միակողմանի, թերի ու մակերեսային. պաշտպան 01/19/2018 19:59 | Դատական ռեպորտաժներ
Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց դատաձգաբան փորձագետի հարցաքննությունը: Վերջինս կատարել է դատաձգաբանական փորձաքննություն, ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Հրայր Թոփչյանի մոտից հայտնաբերված երկու ինքնաձիգերի, 4 փամփուշտատուփերի և 120 փամփուշտների վերաբերյալ, որոնք գտնվել են ստվարաթղթե արկղում:
«Եթե հիմա ձեզ ներկայացվեին այդ ինքնաձիգերը, կարո՞ղ էիք հասկանալ, որ դրանց բաղկացուցիչ մասերը հենց այն մասերն են, որոնք ներկայացվել և հետազոտվել են դատարանում» Հրայր Թոփչյանի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի հարցին փորձագետը պատասխանեց՝ այո, քանի որ հիմնական մասերի վրա կան արտադրության համարներ: Մյուս դետալները փոփոխվող են եւ կրակման մեխանիզմի հետ կապ չունեն:
Ինչպե՞ս համոզվենք, որ այդ ինքնաձիգերը դատարան են հասել առանց փոփոխության հարցին հետևեց պատասխանը՝ եզրակացության մեջ կան լուսանկարներ, դրանում նշված են նաև հիմնական դետալների սերիական համարները:
Պաշտպանական կողմի արձանագրմամբ, փորձաքննության կատարելու ընթացքում խախտումներ են տեղի ունեցել, դրանց թվում, մասնավորապես, նշվեց փորձագետի կողմից փորձարարության ենթարկված 20 փամփուշտները նախաքննության մարմնին չվերադարձնելը:
Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը բարձրացրեց մի շարք ապացույցների անթույլատրելիության ու ոչ հավաստիության հարց: Ըստ պաշտպանի, ամբաստանյալ Թոփչյանը փաստացի եղել է կասկածյալի կարգավիճակում, երբ մինչև քրեական գործ հարուցելը զննության է ենթարկվել դեպքի վայր չհանդիսացող ստվարաթղթե արկղը, ինչի իրավասությունը զննություն կատարողները չեն ունեցել: Պաշտպանը պարզաբանեց, որ արկղում ինքնաձիգերի ու փամփուշտների հայտնաբերումը դրվել է նաև իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում: Պաշտպանը միջնորդեց նաև անթույլատրելի ճանաչել փորձագետի հիշյալ եզրակացությունն, իր պաշտպանյալին ճանաչման ներկայացնելու, դրանից բխող Սասունիկ Կիրակոսյանի ու Հովհաննես Պետրոսյանի առերես հարցաքննության արձանագրությունները: Ըստ Կ.Հակոբյանի, հիշյալ ապացույցները ձեռք են բերվել դատավարական խախտումներով, մասնավորապես, կասկածյալի ու մեղադրյալի պաշտպանական իրավունքի խախտմամբ:
Նախաքննությունն անց է կացվել միակողմանի, թերի ու մակերեսային, և խախտումներով ձեռք բերված փաստական տվյալները չեն կարող դրվել Սասունիկ Կիրակոսյանի մեղադրանքի հիմքում, եզրակացրեց Կարեն Հակոբյանը:
Ըստ մեղադրող կողմի, ստվարաթղթե արկղը հայտնաբերվել է Հրայր Թոփչյանի անձնական խուզարկության շրջանակում, նա հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածով բերման է ենթարկվել՝ ստվարաթղթե արկղի հետ միասին, ուստի որևէ խախտում առկա չէ:
Դատարանը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը, դատարանը դրան կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:
Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց մի շարք անձանց հրավիրել ու հարցաքննել որպես վկա, ըստ նրա, նրանց ցուցմունքներով հերքվում է մեղադրանքը: Ըստ մեղադրող կողմի, նախաքննության ժամանակ հարցաքննված այս վկաները ըստ էության մեղադրանքը հիմնավորող կամ հերքող տվյալներ չեն հայտնել:
Բացի այդ, պաշտպանական կողմի առաջարկած անձանցից մեկը բազմաթիվ նիստերի ներկա է եղել, ուստի նրան հարցաքննելու դեպքում կխախտվի վկաներին իրարից անջատ հարցաքննելու կանոնը: Չի բացառվում նաև, ըստ մեղադրողի, որ մատնանշված այլ անձինք ևս ներկա գտնված լինեն դատական նիստերին: Դատարանը մերժեց դատաքննությունը լրացնող այս միջնորդությունը՝ գտնելով, որ միջնորդությունը բավարար պատճառաբանված չէ, չի հստակեցվում, թե կոնկրետ գործի ինչ հանգամանքներ են ճշտվելու վկաների հարցաքննության միջոցով: Ի պատասխան Ա.Պապիկյանը հայտարարեց, որ իր պաշտպանական ճառում ինքն անդրադառնալու է այդ վկաների նախաքննական ցուցմունքներին:
Դատարանը մերժեց նաև Սմբատ Գալոյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու Ա.Պապիկյանի միջնորդությունը: Պաշտպան Տիգրան Հայրապետյանն իր հերթին հավելեց, որ Ս.Գալոյանը ԱԱԾ գործակալ է, 2016թ. օգոստոս-սեպտեմբերին նա մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի շատ անդամների և ասել, որ ունի 300 հոգուց կազմված խումբ և պատրաստ է հրահանգներ կատարել:
Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ հիշյալ անձը հարցաքննվել է դատարանում և իր գործընկերներն ու նրանց պաշտպանյալները կարող էին իրացնել հակընդդեմ հարցման իրենց իրավունքը:
Պաշտպանի այս հայտարարությունը վրդովեցրեց Ներսես Պողոսյանին, ով հայտարարեց՝ մենք էլ ասում ենք հիմնավոր է, ամբաստանյալի ու պաշտպանի միջև հնարավոր բախումը կանխվեց ոստիկանների կողմից, դատարանը նրանց երկուսի նկատմամբ էլ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում:
Դատարանը մերժեց նաև պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: Ըստ պաշտպանի, ամբաստանյալի նկատմամբ հոգեբանական ճնշման հետևանք են Ժիրայր Սեֆիլյանի դեմ նրա տված ցուցմունքները:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել դատաքննությունը լրացնող միջնորդություններ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան