ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության. Human Rights Watch 01/18/2018 16:57 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 18-ին «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը հրապարակեց իր «Համաշխարհային զեկույց 2018» ամենամյա հետազոտությունը, որն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերը աշխարհի 90-ից ավելի երկրներում և տարածքներում, 2016թ․ վերջից մինչև 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ն:
Զեկույցում ընդգրկված երկրների շարքում է նաև Հայաստանը։ Մասնավորապես, զեկույցը անդրադառնում է2017թ․խորհրդարանի և ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն, և այլն:
Ընտրություններ
Ըստ «Համաշխարհային զեկույց 2018»-ի՝ 2017թ․ խորհրդարանական ընտրությունները չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ։ Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը՝ խախտումների մասին զեկույցների ֆոնին։ Հղում տալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցին՝ «Human Rights Watch»-ի զեկույցը նշում է, որ 2017թ․խորհրդարանական ընտրությունները «ստվերվեցին ընտրակաշառքների և հանրային ծառայողների ումասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»: 2017թ․մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններն, իրենց հերթին, աչքի ընկան ընտրողների ցածր մասնակցությամբ, ընտրակաշառքների և ընտրողներին ահաբեկելու մասին տեղեկություններով։
Ճնշումներ իրավապաշտպանների դեմ
Այս բաժնում «Համաշխարհային զեկույց 2018»-ը անդրադառնում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից 2017թ․խորհրդարանական ընտրությունների ընթացքում դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտմանն ու դրան հաջորդած դատական գործընթացին` ընդդեմ կազմակերպության և դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի։
Այս բաժնում զեկույցն անդրադառնում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մահվան սպառնալիքներ ներկայացնելու դեպքի անպատժելի մնալուն ևկոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության և վաշխառության դեմ պայքարող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարինա Պողոսյանի դեմ հարուցված դատական գործին։
Անպատժելի իրավապահները
Այս հատվածում զեկույցն անդրադառնում է 2016թ․ հուլիսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ իրավապահ մարմինների իրականացրած բռնությունների դեպքերին։ Ըստ զեկույցի՝ բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, մինչդեռ խաղաղ ցույցերի մասնակիցներն ու դրանց ղեկավարները ենթարկվել են խիստ քրեական պատիժների։ Դատապարտվել է 22 մարդ, որոնցից 11-ը՝ մեկից երեք ու կես տարվա ազատազրկման, 7-ը ստացել է պայմանական պատիժ, 3-ը՝ տուգանվել, իսկ 1-ը՝ պայմանական պատիժ և տուգանք:
Զեկույցը անդրադառնում է նաև լրագրողների իրավունքների խախտումներին, երեխաների ու կանանց իրավունքների ոտնահարման դեպքերին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ բռնություններին։
Այսպիսով, ըստ «Human Rights Watch» կազմակերպության տարեկան զեկույցի՝ 2017թ․Հայաստանում արձանագրվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներ բազմաթիվ ոլորտներում։
Աննա Փամբուխչյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան