Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

«էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա». Վկա. «Հայկական ժամանակ» 01/18/2018   10:00  |  Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկա Լեւոն Մեսրոպյանը ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Հարցին, թե ի՞նչ է հայտնի 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքից, վկան պատմեց, որ հոկտեմբերին իրեն է զանգահարել Արոն (խոսքը Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի մասին է,-հեղ.) եւ հայտնել, որ գտնվում է հիվանդանոցում:

Դատավորի հարցին, թե որտե՞ղից է ճանաչել «Արոյին», վկան ասաց՝ ուսանողական տարիներից «մի տեղից ճանաչել եմ», ապա շարունակեց, որ հոկտեմբերին գնացել է հիվանդանոց Արոյին տեսության, վերջինը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք վարդենիսցի Վահագն Մանուկյանին ճանաչում է, թե՝ ոչ, ապա դրական պատասխան ստանալուց հետո Արա Վարդանյանը վկային ասել է, որ Վահագնը իրեն գումար է պարտք եւ այժմ բուժման համար այդ գումարը հարկավոր է իրեն: Արա Վարդանյանը հայտնել է, որ Վահագնը իրենից 20 հազար դոլար պարտք է վերցրել, որից 2000 դոլարը չի վերադարձրել.

«Թող բերի տա»,- ասել է նա: «Ասի` փոքր քաղաք ա, կփորձեմ գտնել: Դուրս եմ եկել, Մուշեղ Մուշեղյանն է (դեպքի օրը սպանված) մոտեցել ինձ, ասել է` Արոն հիվանդ պառկած է, թող իրան չտեսնի Վահագնը, կասես ինձ գա տեսնի: Եկել եմ, խաբար եմ արել, որ գնա Արոյին տեսնի»,- պատմեց վկան: Նա ասաց, որ այդ օրը հիվանդանոցում են եղել Մուշեղ Մուշեղյանը, Չարբախցի Գեղամը, Ռուբեն Խաչատրյանը:

Դատավորի հարցին՝ իսկ դեպքի հետ կապված ի՞նչ գիտեք, վկան նշեց. «էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա»: Դատավորի ճշտող հարցին, թե ի՞նչ է հայտնի, վկան պատասխանեց, որ իմացել է, որ երկու հոգի մահացել է, թե ինչ հանգամանքներում՝ չգիտի, չի էլ լսել, քանի որ Ռուսաստանից նոր է եկել:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Միսակ Միրիջանյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկին (Արա Բանդուրյանին) եւ Արմեն Գասպարյանին (Բդո): Դատարանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ Ալիկ Բանդուրյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ասաց, որ հայրը բժիշկ է, Ալիկ Բանդուրյանին ճանաչել է 6 տարի առաջ այն ժամանակ, երբ Ալիկի մայրը բուժվել է իր հոր մոտ:

«Առանձնապես տենց տեղեկացված չեմ, ինտերնետից իմացել եմ, որ ինչ-որ գեղեցկության սրահում դեպք ա եղել, կռիվ, վիճաբանություն: Չեմ հիշում՝ ում միջեւ ա վիճաբանություն եղել»,- այսպես սկսեց իր ցուցմունքը վկա Միրիջանյանը: Դատավորն ասաց, որ Գասպարյանը եւ Բանդուրյանը տվյալ պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իրեն հայտնի՞ է, թե՞ ինչ պատճառով, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին` արդյոք վկան դեպքի օրը ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ խոսե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց, թե չի հիշում:

Մյուս մեղադրողի հարցին, թե հայրն ի՞նչ մասնագիտություն ունի, վկան ասաց՝ վիրաբույժ է: Հարցին արդյո՞ք վկան երբեւիցե ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, կամ Ալիկ Բանդուրյանի խնդրանքով որեւիցե հիվանդի  առողջական վիճակի, կամ դիակի մասին տեղեկություն ճշտել է եւ հայտնել նրանց, վկան ասաց՝ ինչքան գիտի Ալիկը հեռախոսահամարը չունի, իսկ Արմեն Գասպարյանն իրեն զանգահարել է տարբեր հեռախոսահամարներից. «Տենց քրեական գործով չի եղել, որ խնդրեն, նման բան չի եղել»,- այսպես պատասխանեց վկան: Մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով այսօր դատարանում տված ցուցմունքների եւ քննիչի մոտ տված ցուցմունքների միջեւ:

Ըստ այդմ՝ ձեռք բերված տվյալների համաձայն դեպքի օրը վկան եւ Արմեն Գասպարյանը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ժամանակ զրուցել են ինչ-որ ծեծված անձանց, դիահերձարանի մասին:

Քննիչի հարցին, թե ո՞ւմ վերաբերյալ է եղել խոսակցությունը, վկան ասել է, որ բովանդակությունը չի կարող հիշել. «Արմենն ինձ շատ հաճախ է դիմել, առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր ճշտել, քանի որ հայրս հարգանք է վայելում այդ ոլորտում, երեւի ինչ-որ բան ճշտելու համար է զանգահարել, այժմ կոնկրետ չեմ հիշում»,- քննիչի հարցին ի պատասխան հայտնել է վկան: Քննիչը ներկայացրել է խոսակցության բովանդակությունը, համաձայն որի՝ վկան Արմեն Գասպարյանին ասել է.

«Կոլյան չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին»: Քննիչի հարցին, թե ո՞վ է Կոլյան եւ դիահերձարանի աշխատակիցը, վկա Միրիջանյանը պատասխանել է, որ Կոլյան հանդիսանում է Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկ (Խոսքը ըստ ամենայնի՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է,-հեղ.): «Ցանկանում եմ հայտնել, որ իրականում ես որեւէ բան չեմ փորձել պարզել, սակայն Արմեն Գասպարյանին հայտնել եմ, թե ճշտում եմ, որովհետեւ խնդրել էր ինձ այդ մասին»,- քննիչին ասել է Միսակ Միրիջանյանը:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, վկան ասաց, որ բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում. «Ինքը (նկատի ունի քննիչը) ինձ ասում է իմ եւ Արմենի խոսակցության բովանդակությունը, ես իրեն պատասխանել եմ, որ չեմ հիշում ես նման բան: Ես քննիչին նման բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ բան չեմ հիշում: Քննիչը պնդել, ասել է, ո՞նց չես հիշում, ինչ-որ գաղտնալսումներ էր մեջբերում՝ ասելով, որ հստակ եղել է, դուք խոսացել եք եւ այլն, ես էլ իրան հստակ բան չեմ ասել»,- ասաց վկան: Մեղադրողի ճշտող հարցին, այսինքն՝ քննիչը կեղծե՞լ է, Միսակ Միրիջանյանը ասաց՝ չի կեղծել, «բայց ոնց պետք ա տենց ա գրել»: Մեղադրողների հարցին, կարդացե՞լ է ցուցմունքը, վկան ասաց՝ ոչ: Ճշտող հարցին այդ դեպքում ինչո՞ւ է վերջում գրել՝ կարդացի, ճիշտ է, վկան ասաց. «Իմ սխալն ա եղել, վստահել եմ»:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, դիմելով դատարանին, ասաց, որ վկան իր ցուցմունքում, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում հայտնեց՝ քննիչի կողմից ցուցմունքը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տվյալների վերաբերյալ եւ դատարանին խնդրեց վկային նախազգուշացնել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որպեսզի իրենք համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն առարկեց դատախազների նման գործելաոճի դեմ ՝ նշելով, որ դա ճնշում է վկայի նկատմամբ: Դատարանն էլ ասաց, որ մինչ վկայի հարցաքննությանն անցնելը դատարանը վկային նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի՝ 18.01.18թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:31 14/12/2017  |  Մամուլ«Մուշեղի բութի կեսը չկար, շորերը սաղ արյուն էր». «Լիա» գեղեցկության սրահում սպանության գործով. «Հայկական Ժամանակ»
12:19 17/05/2017  |  Քրեական խրոնիկոնՆորատուսցի Ալիկի խափանման միջոցը երկարացվեց մեկ ամսով
12:25 19/04/2017  |  Քրեական խրոնիկոնՆորատուսցի Ալիկի կալանավորումը երկարացնելու միջնորդությունը դատարանը բավարարել է մասամբ
20:10 07/04/2017  |  Քրեական խրոնիկոն«Լիա» գեղեցկության սրահում աղմկահարույց սպանության գործով դատախազը ցուցում է տվել ձերբակալել չարբախցի Գեղամիկի որդուն. Դատարանն ազատել է
14:29 02/12/2016  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակությունները սպանության գործիքը՝ ատրճանակը, պահել էին դեպքի վայրում
17:09 21/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն «Քյավառցի Ալիկը» կալանավորվեց
13:39 21/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել Քյավառցի Ալիկին
00:35 20/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔյավառցի Ալիկը ինչ խնդիր ուներ 30-ամյա Մուշեղի հետ
19:19 18/11/2016  |  Քրեական խրոնիկոնՇենգավիթում սպանության գործով ձերբակալվել են  «Քյավառցի Ալիկն» ու «Բդոն»
18:59 18/11/2016  |  Քրեական խրոնիկոն«Լիա» գեղեցկության սրահում սպանության գործով քրեական հեղինակություններ են ձերբակալվել

Արխիվ

[]