ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական գանձարանի ոչ լիկվիդային պահուստներն անհրաժեշտ է արդիականացնել. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ 01/18/2018 19:18 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 18-ին «Sputnik Արմենիա» միջազգային գործակալությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Արմեն Հայրապետյանը ներկայացրել է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը՝ նշելով, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով: 1996 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով դրանց իրացում չի իրականացվել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը:
«Գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են թանգարաններում. օրինակ՝ հին մետաղադրամները, գոտիները, սպասքը և այլն: Երկրորդ խումբ ապրանքները գնահատված են, ունեն արժեք և կարող են վաճառքի հանվել: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած մոտ 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ինչպես նաև ապրանքային տեսքն ու արժեքը: Հետևապես նման ապրանքների պահպանումը ոչ արդյունավետ է ու աննպատակահարմար»,-ընդգծել է Արմեն Հայրապետյանը:
Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախորդ տարի փորձ է արվել վաճառել գանձարանում եղած մարգարիտը, բայց գնորդ չի հայտնվել, ինչն էլ խթան է հանդիսացել այս գործընթացը սկսելու, որպեսզի ժամանակի ընթացքում այս ապրանքներն էլ չկորցնեն իրենց շուկայական արժեքը: «Այս իրերի իրացման համար մենք ժամկետ ենք դրել՝ չորս տարի: Էությունը կայանում է նրանում, որ գանձարանի իրերը հնարավորինս թանկ գնով վաճառվեն. զարդը զարդի գնով իրացնենք, մարգարիտը՝ մարգարտի գնով ու հնարավորինս մեծ արդյունք բերենք գանձարանի համալրման համար: Ունենք նաև սահման, որից ցածր չի իրացվելու: Իրացնելիս պետք է գնահատենք արժեքները, բաց հրապարակային աճուրդների միջոցով վաճառենք մաքսիմալ գնով»,-հավելել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ ստացված միջոցներն էլ ուղղելու են գանձարանի համալրմանն առավել լիկվիդային իրերով:
Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջիկայում որոշման ընդունվելուց հետո ֆինանսների նախարարությունը աճուրդը կազմակերպելու մրցույթ կհայտարարի, առավել մրցունակ առաջարկ ներկայացնողն էլ կհանդիսանա աճուրդի կազմակերպիչ: Նա վստահեցրել է, որ թանկարժեք քարերն ու մետաղներն օտարելու որոշումը հապճեպ չի կայացվել, խնդրով սկսել են զբաղվել դեռ 2016 թվականի կեսերից, և պետական գանձարանը որդեգրել է մոտեցում, որ պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը