ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Խանդոյանին երկու օր առաջ վիրահատել են, երրորդ օրը բերել դատարան 01/17/2018 17:19 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա ծռեր-1» գործով դատական նիստում դատարանն այսօր նորից ներգրավեց փաստաբաններ Արայիկ Պապիկյանին ու Արա Ղարագյոզյանին` որպես Արայիկ Խանդոյանի պաշտպաններ:
Պաշտպանները և արդեն նախկին այլ պաշտպաններ ևս մինչ ներգրավվելը դատական նիստին հետևում էին դիտորդի կարգավիճակում՝ դատարանի ու դատավարության մասնակիցներին բաժանող ապակուց այն կողմ:
Արայիկ Խանդոյանը հայտարարեց, որ իր պաշտպաններից հրաժարվել է միայն իր դահլիճում չգտնվելու ժամանակ: Դատարանը նորից հայտարարեց, որ պաշտպանից չեն հրաժարվում վերապահումներով ու նախապայմաններով: Ուստի Խանդոյանի պարագայում խոսք կարող է գնալ նորից պաշտպանների ներգրավման մասին՝ Խանդոյանն ավելի վաղ հրաժարվել է իր պաշտպաններից, ու դատարանն այդ հրաժարումն ընդունել է:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը նորից ներգրավվեց որպես Վարուժան Ավետիսյանի, իսկ Դավիթ Գյուրջյանը՝ որպես Սեդրակ Նազարյանի պաշտպան՝ նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հետ համատեղ:
Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է, որպեսզի իր շահերը պաշտպանի միայն իր նախկին պաշտպանը՝ Հայկ Ալումյանը: Իսկ Մխիթար Ավետիսյանը հայտարարեց, որ քանի դեռ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չեն տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինքը հրաժարվում է պաշտպանից:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ Արմեն Բիլյանի տեղափոխման հարցին նորից անդրադարձավ նրա պաշտպան Արմինե Ֆանյանը: Ի պատասխան Քրեակատարողական վարչության պետի տեղակալի այն դիտարկմանը, թե առողջական վիճակի հետ կապված տեղափոխում հնարավոր է բուժական ուղղիչ հիմնարկ կամ քաղաքացիական հիվանդանոց, այլ ՔԿՀ տեղափոխում այդ հիմքով նախատեսված չէ, Արմինե Ֆանյանն ընդգծեց, որ ինքը տեղափոխման համար բարձրացրել է Արմեն Բիլյանի խցային անմարդկային պայմանների հետ կապված: Ուստի պաշտպանը պնդեց իր պաշտպանյալին այլ ՔԿՀ տեղափոխելու իր միջնորդությունը: Դատարանը հետաձգեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը՝ մինչև դատական օրվա ավարտը:
Դատարանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ Արմեն Բիլյանի խնդրանքով այսօր շտապօգնություն է հրավիրվել դատարան՝ բժիշկները հետազոտել են նաև Սմբատ Բարսեղյանին ու Արայիկ Խանդոյանին՝ վերջինս երկու օր առաջ վիրահատվել է:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, իր պաշտպանյալը երիկամների վիրահատություն է տարել, ստենդ են տեղադրել երիկամներում:
Ըստ պաշտպանի, նշանակվել է դեղորայք, որը քրեակատարողական հիմնարկը չի ապահովում:
«Մեր միջոցով պետք է փորձենք գտնել և հանձնել Քրեակատարողական հիմնարկ՝ Արայիկ Խանդոյանին փոխանցելու համար»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը հետվիրահատական շրջանում է գտնվում, ցավեր ունի:
«Ամեն դեպքում լավ կլիներ, որ նրան այսօր դատական նիստերի դահլիճ չբերեին, քանի որ, պատկերացրեք, երկու օր առաջ է կատարվել վիրահատությունը, երրորդ օրը բերել են դատարան, նա պետք է պառկած վիճակում գտնվեր»,- ասաց Արա Ղարագյոզյանը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Արմեն Բիլյանի առողջական վիճակի պատճառով. քանի որ նա պետք է ներերակային ներակում ընդուներ, ուստի՝ այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխման միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում կընդունի արդեն հաջորդ դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ