Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը 01/16/2018   19:04  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ կառավարությունից:

Նախարար Վահան Մարտիրոսյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին և նախարարության ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարներին՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում կատարված աշխատանքները ներկայացնելու համար: 

2017 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական ծրագրերի վերաբերյալ զեկուցել է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 46 կմ միջպետական, 10 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգում՝ 12.3 մլրդ դրամ արժեքով: 

Ավարտվել և շահագործման են հանձնվել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման հիմնանորոգման և Մ-3-Քուչակ-Եղիպատրուշ Քուչակ գյուղի տարածքում 850 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված էր 2018 թ.: Ա. Արշակյանը նշել է, որ 2018 թ. ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսված է 15.1 մլրդ դրամ՝ 6.5 մլրդ դրամ հիմնանորոգում, 1.9 մլրդ դրամ՝ միջին նորոգում և 6.7 մլրդ դրամ սպասարկում: Նախատեսվում է հիմնանորոգել 50 կմ միջպետական, 12 կմ հանրապետական և 10 կմ համայնքային նշանակության ճանապարհ:

Վարչապետը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը ճանապարհաշինության ոլորտում առկա ընդհանուր պահանջարկի ցածր տոկոսն է կազմում, և նպատակադրումներն այս առումով պետք է ավելի բարձր լինեն: Կարեն Կարապետյանը նախ հանձնարարել է ավելացնել հիմնանորոգման ենթակա ճանապարհների ծավալը հետևյալ կերպ՝ 60 կմ միջպետական, 15.6 կմ հանրապետական և 13 կմ համայնքային նշանակության ճանապարհ: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ճանապարհների դասակարգումը և օպտիմալ լոգիստիկայի մշակումը՝ «որ համայնքում ճանապարհի որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի» տրամաբանությամբ, հանձնարարել թվայնացնել տվյալները և ներկայացնել համապատասխան քարտեզ:

Վարչապետն անդրադարձել է նաև շինարարական աշխատանքների միջինացված սակագնին, որը 2017 թ., պատասխանատուների զեկուցմամբ, 2016թ. համեմատ չի նվազել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ և արդյունավետ աշխատել տնտեսում ապահովելու ուղղությամբ: «Մենք բոլոր ոլորտներում գնումների մեջ ունենք տնտեսում: Նույնն ակնկալում ենք նաև այստեղ: 2018 թ. շինաշխատանքների միավորի սակագինը նվազագույնը 15-20 տոկոսով պետք է իջնի, պետք է ունենաք ինքնարժեքի նվազեցում: 2017 թ. հաշվետվությունները լսելու ժամանակ բոլոր նախարարություններում ստուգելու եմ այդ թիվը, որովհետև 2017 թ. ակնկալել եմ, որ մեր գործողությունների, քայլերի ինքնարժեքը պետք է նվազի», - նշել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով ներկայացնել 2017 թ. սակագնային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն: 

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը տեղեկատվություն է ներկայացրել 2017 թ. 12 վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ հատկապես անդրադառնալով Հյուսիս-հարավ տրանսպորտային զարգացման միջանցքի, Մ6 միջպետական նշանակության ճանպարհի, Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելվաման, Բագրատեշենի անցակետի կամուրջի վերկառուցման ծրագրերին: Ընդհանուր կատարողականը կազմել է 83,7%, փաստացի կատորղականը՝ 41,4 մլրդ դրամ: Իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել է 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատված:

Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է միասնական տրանսպորտային ցանցի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում: ՀՀ կառավարությունն ընդունել է միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը. հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: «Պետք է մշակել և քարտեզագրել ոչ թե առանձին մարզերի, այլ ողջ հանրապետության համար միասնական երթուղային ցանցը: Քարտեզի վրա կդնեք գոնե այն իդեալական տրանսպորտային ցանցը, որին մենք ձգտում ենք ու հասկանում ենք, թե այդ ճանապարհին ինչ խոչընդոտներ ունենք՝ սակագնի, ճանապարհների, հոսքերի և այլնի հետ կապված», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարական: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ մինչև 2018 թ. առաջին եռամսյակի ավարտը փաստաթուղթը կներկայացվի կառավարության ղեկավարին: 

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը զեկուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2018 թ. ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: 2018 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել հեռահաղորդակցության ոլորտում 3G ցանցից 4G+ ցանցին անցումն ապահովելու և 4G+ ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ: 

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև 2018 թ. հունվարի 1-ից սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների հարցին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:44 15/01/2018  |  ԼՐԱՀՈՍԲիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ
19:02 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տարեմուտի ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
20:21 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի 2017 թ. գործունեության հաշվետվությունը
18:41 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍ2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան
19:06 22/12/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը
18:06 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը
19:26 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
19:34 18/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին
22:26 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ
21:04 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը

Արխիվ

[]