ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային անկախ փորձագետը հիմնավոր պատասխաններ է տվել Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին 01/15/2018 16:24 | Բնապահպանական իրավունք
Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները: Անկախ փորձագետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր, և այն կառուցվում և շահագործվելու է ժամանակակից լավագույն փորձի կիրառմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին ծրագրի հետ կապված խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ Սևանի և այլ ջրային ռեսուրսների վրա ազդեցության և թթվային ապարների դրենաժի կառավարման վերաբերյալ մտահոգությունները: Փորձագետը նշեց, որ թթվային դրենաժը առկա է բնական պայմաններում և խնդիր է հանդիսանում ոսկու ,արծաթի և պղնձի շատ հանքավայրերում:
Այդքանով հանդերձ, միջազգային փորձը թույլ է տալիս այդ խնդիրը հաջողությամբ կառավարել: Ընդ որում, պայմանվորված բնական առանձնահատկություններով և այն հանգամանքով, որ հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը շատ ավելի մեղմ է, քան արդյունավետ կառավարվող բազմաթիվ այլ ժամանակակից հանքերում: Ներկայացվեց կառավարման մանրամասն նախագիծը, որն Ամուլսարում ավելի քան 7 տարի իրականացված հետազոտական աշխատանքների արդյունք է:
Այն ապահովում է շրջակա բոլոր ջրային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ծրագիրը ջրի որակի վրա բացասական ազդեցքություն չի ունենա: Դրա երաշխիքն են աղտոտման կանխարգելման ակտիվ միջոցառումները և ջրի կառավարման ամենաժամանակակից մեթոդները, այդ թվում՝ հանքի տարածքի ջրերի շարունակական կիրառումը տեխնոլոգիական գործընթացում: Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց կառավարման նմանօրինակ տարբերակներ Միացյալ Նահանգների հանքերից:
Մասնագիտական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել «Լիդիան»-ի ներկայացուցիչների և վերջերս հրապարակված Ամուլսարի ծրագրի քննադատական զեկույցների հեղինակների միջև: Վերջիններս, սակայն, չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվեցին մասնակցել մասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ծրագրի քննադատներից ներկայացել էր միայն Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որը սակայն լքեց դահլիճը հանդիպման սկզբից՝ առանց տեսակետ հայտնելու:
Լարրի Բրեքենրիջն Ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ է, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP): Այս կոչումն ունեցող մասնագետների տեսակետները ունեն իրավական ուժ և տեխնիկատնտեսական հաշվետվություններում ու Կանադայի արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի կողմից պահանջվող այլ փաստաթղթերում ընդունվում են որպես հիմք: Լարրի Բրեքենրիջը ունի տարբեր երկրներում հանքերի բնապահպանական կառավարման 20 տարվա փորձառություն, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:
Նա մեկն է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, որոնք մասնակցել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման նախագծի մշակմանը և իրագործմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից