ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք. գողոնի մի մասը հայտնաբերվել է (Լուսանկարներ) 01/15/2018 17:02 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք:
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ ժամը 22:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկի պատուհանը, մուտք գործել և հափշտակել տարբեր զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձորի բնակիչ՝ ծնված 1984թ.: Վերջինս հունվարի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է Վահագնի թաղամասին հարակից տարածքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը հափշտակությունը կատարելուց հետո փախուստի դիմելիս վնասել է ոտքը և թաքնվել Վահագնի թաղամասի հարակից տարածքում: Նրա մոտ գողոնը հայտնաբերվել է:
Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ նույն անձի կողմից է կատարվել նաև Հովհաննես Չեքիջյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող տանից 2017 թվականի նոյեմբերին իրականացված գողությունը։ Հ.Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալների, շքանշանների մի մասը և սրբապատկերը հայտնաբերվել են կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում։ Պարզվել է, որ որոշ հուշամեդալներ կասկածյալը հասցրել էր իրացնել տարբեր անձանց։ Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում՝ երկու գնորդների բնակարանում հայտնաբերվել են Չեքիջյանին պատկանող հուշամեդալներից մի քանիսը ևս։ Քննություն է տարվում՝ գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նույն անձի կողմից կատարվել են մի քանի այլ գողություններ ևս։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/08/2024 07:48 Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 11/08/2024 07:46 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար. «Ժողովուրդ»
- 11/07/2024 08:27 ԱԺ նախագահի վարքը հանրային վտանգավորություն ունի. ՀՀ օմբուդսմեն. «Ժողովուրդ»
- 11/07/2024 08:24 Դինաստիայով են իշխում․ «Հրապարակ»
- 11/07/2024 08:20 Ալեն Սիմոնյանն անդրդվելի է․ «Հրապարակ»
- 11/07/2024 08:17 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը ՄԻԵԴ-ին պատրաստ է. «Ժողովուրդ»
- 11/07/2024 08:15 Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/07/2024 11:31 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
- 11/06/2024 17:07 Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Աշոտյան
- 11/06/2024 15:24 Խաղաղություն բառն այդ պայմանագրի վերնագրում հայտնվել է բացառապես մեր ժողովրդին մոլորեցնելու և Իլհամ Ալիևի միջազգային իմիջը բարձրացնելու համար. Վարդանյան
- 11/06/2024 12:34 Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցուցադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/07/2024 23:26 Խոշոր հրդեհ՝ Երևանում. «Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 1 մարտական հաշվարկ. կա վիրավոր
- 11/07/2024 22:34 Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներ
- 11/07/2024 22:12 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հենապատ է փլուզվել
- 11/07/2024 21:35 Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
- 11/06/2024 23:10 16-ամյա աշակերտուհին որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից և թունավորել 5 մարդու
- 11/06/2024 17:24 «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը. Հակոբ Սիմիդյան
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը