ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտե ձևավորումից հետո «Ճվճվ Արոյի» որդիների վերաբերյալ 3 գործ է ուղարկվել դատարան 01/11/2018 19:27 | Դատական ռեպորտաժներ
Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող «Ճվճվ Արոյի» որդիները՝ իրավապահների տեսադաշտում են եղել դեռևս մի քանի տարի առաջ: Քննչական կոմիտեի ձևավորումից հետո եղբայրների վերաբերյալ 3 քրեական գործ է ուղարկվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ դրանցից մեկով շուրջ 3 տարի է, դատաքննությունն ընթանում է:
Մինչ դատարանը քննում է 24-ամյա Սերժ Վարդանյանի վերաբերյալ գործը՝ վերջինս իր մասին հանրությանը մոռացության չի տալիս:
Մասնավորապես, ներկայումս 25-ամյա Սարգիս Վարդանյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ըստ մեղադրանքի՝ Սարգիս Վարդանյանը 01.01.2016թ. հասարակական վայր հանդիսացող «Վեյվ» կարաոկե ակումբում, չնչին առիթն օգտագործելով, Անդրանիկ Շահինյանի հետ միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցնելու բղավել, միմյանց քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել ` խաթարելով ակումբի բնականոն գործունեությունը: Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սարգիս Վարդանյանին՝ խուլիգանության համար ու քրեական գործն ուղարկել դատարան։
Քրեական գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավճռով Վարդանյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում:
Ինչ վերաբերում է մյուս եղբորը՝ Սերժ Վարդանյանին, ապա նրա վերաբերյալ 2 գործ է Քննչական կոմիտեն քննել և ուղարկել դատարան, որոնցից մեկով գործը դատարան է ուղարկվել դեռևս 2014 թվականին, սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի 3 տարի է քննում է այդ գործը:
Գործը ողջամիտ ժամկետներում քննելու մասին դատարանը երևի թե մոռացել է։
Ինչպես տեղեկանում են դատական տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ դատավոր Գագիկ Պողոսյանը մտորում է այդ ընթացքում 2016թ. Սերժ Վարդանյանը կրկին հայտնվում է իրավապահների տեսադաշտում՝ այս անգամ գույքը դիտավորությամբ վնասելու մեղադրանքով:
Վարույթն իրականացնող մարմինը Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրել 23.03.2016թ. ժամը` 15:00-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան վարելով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ՀՀ ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Գևորգ Սարգսյանի օրինական պահանջը` «կանգ» հրահանգին չկատարելու և փախուստի ժամանակ վթարային իրավիճակ ստեղծելու համար:
Ընդ որում Սերժ Վարդանյանը, տեսնելով ոստիկանության աշխատակիցների կողմից ստեղծված արգելքը, այնուամենայնիվ կանգ չի առել իր ավտոմոբիլով հարվածել է ոստիկանների մեքենային, ապա հրել է ոստիկանության ավտոմեքենան՝ որում գտնվել են 2 տեսուչ, որից հետո դիմել է փախուստի` ՀՀ Ոստիկանությանը պատկանող գույքին պատճառելով զգալի չափերի` 90.000ՀՀ դրամի գույքային վնաս:
Քննիչը Սարգսյանին մեղադրանք է առաջադրել 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով և միջնորդել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Ապա քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Արաբկիր և քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և 19-04-2016թ ընդունվել է դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթ:
Սերժ Վարդանյանը մինչ դատաքննությունն սկսելը ընդունել է առաջադրված մեղադրանքը և միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Այսպիսով, 25-05-2016 թվականի դատարանի դատավճռով Սերժ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում դատապարտվելով 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Սերժ Վարդանյանի «քաջագործություններն» այսքանով չեն ավարտվում, նախորդ տարի սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար փողոցում Սերժ Վարդանյանը «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում պոկել և բացահայտ հափշտակել էր Կարեն Գասպարյանի պարանոցի ոսկյա շղթան:
Քննչական կոմիտեն նրան մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն այս դեպքից էլ ամիսներ հետո մայրաքաղաքում ևս մեկ միջադեպ գրանցվեց մի խումբ երիտասարդների մասնակցությամբ:
Սերժ Վարդանյանը 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ հետ միասին աղմկել ու անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ, ապա նաև բռնություն էին կիրառել և հայհոյանքներ հնչեցրել մատուցողի հասցեին:
Վարդանյանի մեղադրանքի ծավալը լրացվեց:
Վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել Սերժ Վարդանյանին՝ ներկայանալու համար, սակայն Վարդանյանը չէր ներկայացել, ուստիև նրան բերման ենթարկելու որոշում էր կայացվել:
Այսպիսով, Սերժ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Հունվարի 9-ին հետախուզման մեջ գտնվող Սերժ Վարդանյանը հայտնաբերվել է և քանի որ դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը նրան կալանավորելու վերաբերյալ՝ հայտնաբերվելուց հետո անմիջապես կալանավորվեց:
Սարգիս և Սերժ Վարդանյանները կալանքի տակ են:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ