ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեպքից անցել է ուղիղ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը 01/11/2018 19:38 | ԼՐԱՀՈՍ
Զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի ծնողները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։
Գործի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում փաստաբան Նորայր Նորիկյանը:
Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ:
Արսեն Արթուրի Մխիթարյանի ողբերգական մահից անցել է շուրջ մեկուկես տարի:
Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա դին 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով Ինքնասպանության հասցնելը: Նշված քրեական գործի ընթացքում ներկայացրել ենք բազմաթիվ միջնորդություններ՝ ենթադրյալ մեղավորների հայտնաբերման ու Արսենի մահվան իրական հանգամանքների բացահայտման վերաբերյալ: Ավելի՛ն, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, մեր խորին համոզմամբ, կարող են առնչություն ունենալ Արսեն Մխիթարյանի մահվան գործում, սակայն որևէ տեղաշարժ դեռևս չկա։ Ավելի՛ն, բացարկ ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որի արդյունքում գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն: Ավելի՛ն, Արսենի հոր՝ Արթուր Մխիթարյանի հետ հանդիպել ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու զինվորական դատախազին:
Հանդիպման ընթացքում ինչպես Արթուր Մխիթարյանի, այնպես էլ իմ կողմից հստակ նշվել է, որ առկա է խորը անվստահություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, միաժամանակ ընդգծվել է, որ անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի։ Վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կրկին անգամ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ գործի վարույթն այլ մարմնի հանձնարարելու համար, ինչը բավարարվել է, և գործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությանը:
Եվ ի՞նչ… Այսօր ստացվել է քննիչի ծանուցումը, որից պարզ է դարձել հետևյալը. Դեռևս հինգ ամիս առաջ՝ 2017թ. օգոստոսի 11-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՛՛Հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին՛՛, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո՛՛ ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական հոգեբուժական հանձնաժողովի փորձագետներին:
Նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի կողմից 2017թ. դեկտեմբերի 11-ին ստացվել է գրություն, որ փորձաքննությունը կարող է կատարվել միայն 2018թ. ապրիլ ամսից հետո: Քննիչին այլ բան չի մնացել, քան նշանակել նոր փորձաքննություն՝ այն հանձնարարելով այլ մասնագիտական հիմնարկների: Այս ամենն այլ կերպ, քան խայտառակություն որակելը, հնարավոր չէ: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ 5 ամիս ժամանակ վատնելուց հետո կրկին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին, որի արդյունքները, Աստված գիտե, թե երբ կստացվեն: Արդյունքում, այսպիսի անպատասխանատու վարքագծի դրսևորման պայմաններում ուղղակիորեն խաթարվում է հասարակության հավատն այս համակարգի նկատմամբ: Վերջիվերջո, խոսքը զինվորի ողբերգական մահվան մասին է: Այսպիսի իմիջիալյոց, գործի նկատմամբ մատների արանքով նայելու տխրահռչակ գործելակերպը մարդկանց մոտ ծնում է օբյեկտիվ դժգոհություն, ավելին՝ մարդիկ սկսում են ոչ միան չհավատալ, այլև արձանագրել, որ այստեղ միտում ու շահագրգռվածություն կա՝ գործը չբացահայտելու: Արսեն Մխիթարյանի հարազատների մոտ արդեն իսկ առկա է համոզմունք, որ նրա մահվան գործում կան մեղավորներ, որ տեղի ունեցածը սպանություն է։ Կորցնելով իրենց որդուն՝ նրա ծնողների միակ պահանջն է իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան գործում։
Այդ նպատակով էլ հենց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։
Այսպիսի գործելակերպով Դուք միայն հիմնավորում եք, որ այս գործի նկատմամբ ցուցաբերում եք անպատասխանատու մոտեցում, և Ձեր համար զինվորի ողբերգական մահը գրոշի արժեք չունի:
Բացահայտե՛ք Արսենի մահվան հանգամանքերը, և պատժե՛ք բոլոր մեղավորներին, պարոնա՛յք:
Լուսանկարում ՝ փաստաբան Նորայր Նորիկյանն է
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ