ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը. «Ժամանակ» 01/10/2018 10:00 | Մամուլ
Երկուշաբթի վաղ առավոտյան Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած երկրորդ ոստիկանը՝ Խ. Գասպարյանը, նույնպես մահացել է։ Վթարի ժամանակ տեղում մահացել է ոստիկանության աշխատակից Ա. Դավթյանը, Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային բախվելուց հետո «ԲՄՎX6» մակնիշի մեքենայի վարորդը հեռացել էր տարածքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը արդեն ձերբակալվել է։ Նա նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է:
Ինչպես «Ժամանակ» թերթն է մեկնաբանում, գործ ունենք ամենեւին էլ ոչ շարքային հանցագործության հետ, ու ոչ միայն այն պատճառով, որ վթարի զոհերը ոստիկանության երկու ծառայողներ են:
«Հանցագործություն կատարողը Հայաստանի կրիմինալ ընտանիքներից մեկի սանձարձակ որդիներից մեկն է, ով իսկական պատուհաս է դարձել երեւանցիների համար, մանավանդ նրանց, ովքեր գիշերվա ժամին գործի բերումով կարող են դրսում լինել եւ ակամայից դառնալ մեքենայով մեծ արագությամբ սուրացող «ամենակարող» Սաքուլիկի լկտիության պոտենցիալ զոհերը:
Սաքուլիկը պատահական կերպար չէ. նա իշխանության եւ կրիմինալի սերտաճման յուրօրինակ ծնունդ է: Սրանց ընտանիքի համար սովորական բան է մարդ սպանելն ու անպատիժ մնալը, էլ չենք խոսում մանր հանցագործությունների մասին: Քանի անգամներ ոստիկանությունն այս անզգամին բռնել ու տվել է Քննչական կոմիտեի ձեռքը, սակայն Սաքուլիկը «պլստացել» է, որովհետեւ հանցագործ կյանքով ապրող այս ընտանիքը գտնվել է Աղվան Հովսեփյանի հովանավորության տակ:
Վարդանյանների կապերը «վերեւներում» այսքանով չեն սահմանափակվում. փակագծեր առայժմ չբացենք ու միայն արձանագրենք, որ Մոսկվայից Երեւան Կարեն Կարապետյանի տեղափոխելուց հետո Սաքուլիկն ավելի սանձարձակ է դարձել:
Հիմա նույնպես Սաքուլիկի համար ալիբիներ են ստեղծվում. համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի միջոցով ուզում են ապացուցել, որ ոստիկանական մեքենան եղել է «կարմիրի» տակ:
Նույնիսկ այդ տեսանյութում պարզ երեւում է, որ, այո, ազդանշանը միացրած, «կարմիրի» տակ ոստիկանները շատ դանդաղ վարել են մեքենան, ինչը միանգամայն օրինական է: Դժբախտ պատահարի պատճառն այն է, որ Սաքուլիկը մեքենան վարել է անասնական արագությամբ:
Ի դեպ, սա հոռի բարքերի հետեւանք է, որովհետեւ նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Ուշագրավ է, որ Վարդանյան եղբայրները եւ նրանց հայրը՝ «Ճվճվ Արոն», վաղուց զրկված են եղել վարորդական իրավունքից:
Հերթական սանձարձակությունը՝ երկու զոհով: Այս դեպքում զոհերը ծառայություն կատարող ոստիկաններ են, եւ Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը, նրան քրեական պատասխանատվության ենթարկելը, եթե նույնիսկ Վարդանյաններին օգնության շտապեն Աղվան Գառնիկիչը կամ այլ ազդեցիկներ:
Հենց սրա համար ենք ասում, որ սա շարքային հանցագործություն չէ, որովհետեւ եթե այս անգամ եւս Սաքուլիկն անպատիժ մնա, ուրեմն պետություն չունենք, եւ հաջորդ անգամ նա կարող է փողոցում հրապարակավ գնդակահարել քաղաքացիների կամ ոստիկանների»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ 10.01.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ