Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Պավել Մանուկյան. իմ ընկերները ենթարկվում են տառապյալ մահվան՝ հացադուլը շարունակվում է 01/10/2018   20:17  |  Դատական ռեպորտաժներ

«Սասնա ծռեր-1»-ի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալները հայտարարեցին, որ քանի դեռ լուծված չէ Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը, իրենք հրաժարվում են իրենց պաշտպաններից ու  դատական նիստերին մասնակցելուց:

Մարդկանց կյանքի հարցն է դրված, հարցին լուծում չտալու պայմաններում իր կողմից որևէ գործողության մասնակցելն  անբարոյականություն կլինի, հայտարարեց Գագիկ Եղիազարյանը:  Պավել Մանուկյանն իր հերթին հայտարարեց. «Իմ ընկերները ենթարկվում են տառապյալ մահվան: Մեզ կարող եք ազատազրկել, բայց չեք կարող դատել»:

Բոլոր ամբաստանյալները հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից, միայն Արմեն Բիլյանը հայտարարեց, որ չի հրաժարվում իր պաշտպանից ու շարունակում է հացադուլը,   «մինչև մահ գնալու եմ»՝ նա և Սմբատ Բարսեղյանը քսան օրից ավելի գտնվում են հացադուլի մեջ:

Դատարանի ճշտող հարցին՝ հրաժարվո՞ւմ եք Ձեր պաշտպանից, Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքն իր պաշտպանից հրաժարվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին: 

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց պաշտպանյալները իրենց ընկերների հացադուլի դիմելուց հետո հարկադրված դիմում են հաջորդ ծայրահեղ քայլին՝ պաշտպաններից հրաժարվելուն, որովհետև այլ ելք չեն տեսնում. Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն տեղափոխվում «Արմավիր» ՔԿՀ, ինչը րոպեների ընթացքում լուծվելիք հարց է:

Դատարանը ընդունեց ամբաստանյալների՝ պաշտպաններից հրաժարումը:  Եվ քանի որ Գագիկ Եղիազարյանը , Էդվարդ Գրիգորյանը, Արեգ Կյուրեղյանն ու Սմբատ Բարսեղյանը հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը, նրանց նկատմամբ  դատարանը կիրառեց երկու ժամով  դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան, իսկ նման պայմաններում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է, ուստի դատարանը որոշեց դիմել  Հանրային պաշտպանի գրասենյակ՝  հաջորդ դատական նիստին  հանրային պաշպաններ հրավիրելու համար: 

Մինչ  այդ դատարանում քննության առարկա դարձան  Բիլյանին ու Բարսեղյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու հարցի շուրջ Քրեակատարողական վարչության պետի երկու տեղակալների իրարամերժ գրությունները՝ մի դեպքում Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանին ՔԿՎ պետի տեղակալը պատասխանել  էր, որ տեղափոխման համար անհրաժեշտ է վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում՝ դատարանի,  համաձայնությունը, մյուս դեպքում դատարանին ուղղած դիմումում ՔԿՎ պետի մեկ այլ տեղակալ հայտնել է, որ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու անհրաժեշտություն չկա և որ բուժօգնության ու հետազոտության  առումով պայմանները «Նուբարաշենում» և «Արմավիրում» համանման են:

Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պաշտպանյալի պահման պայմանները համատեղելի չեն նրա առողջական վիճակի հետ և որ իր պաշտպանյալը կյանքը վտանգի տակ է: Պաշտպանը պնդեց, որպեսզի իր պաշտպանյալը տեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ մենախուց՝  առավել ևս որ «Սասնա ծռերի» գործերով կալանավորվածները այնտեղ մենախցերում են պահվում:

Պավել Մանուկյանն իր հերթին  հիշեցրեց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի, օրինակը,  ով վախճանվեց ու ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց դրա համար:

Դատարանն արձանագրեց, որ կյանքի և այլ իրավունքներ երաշխավորված են  Սահմանադրությամբ, սակայն միաժամանակ Սահմանադրության վեցերորդ  հոդվածով ամրագրված է, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ  և օրենքներով: Տվյալ դեպքում դատարանը լիազորություն չունի պարտադրել ՔԿՎ-ին տեղափոխել անձանց այլ ՔԿՀ, ուստի դատարանին ոչինչ չի մնում, քան մերժել պաշտպանի միջնորդությունը՝ հավելելով, որ չի առարկում Բիլյանի  տեղափոխման դեմ:   

Դատական նիստում մինչև ամբաստանյալների՝ պաշտպաններից հրաժարումը փաստաբան Հայկ Ալումյանը բարձրացրեց  իրեն նորից որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան ներգրավելու հարցը: Դատարանն ի պատասխան հայտարարեց, որ պաշտպանը հեռացված չէ վարույթից, ուստի նորից ներգրավելու հարց չկա՝ ըստ դատարանի, ինքը չի ընդունել դեկտեմբերի 20-ին Սմբատ Բարսեղյանի հրաժարումն իր պաշտպանից՝ Ս.Բարսեղյանն, ըստ դատարանի,  հրաժարվել  է իր պաշտպանից  «քանի ես ստեղ չեմ» ձևակերպմամբ, այսինքն՝ քանի  Սմբատ Բարսեղյանը հեռացված է դատական նիստերի դահլիճից:  Սմբատ Բարսեղյանը  նախապայմաններով պաշտպանությունից  հրաժարվելու իրավունք չունի, հայտարարեց դատարանը: Փաստաբան Հայկ Ալումյանը հակադարձեց՝ բառախաղ պետք չէ անել: Ըստ փաստաբանի, պաշտպանից հրաժարումը եղել է կամավոր և իր ներկայությամբ, այսինքն՝ պահպանվել են օրենքով նախատեսված պայմանները: Դատարանն իրավունք չունի մտնել իր և պաշտպանյալի հարաբերությունների մեջ, հավելեց  Հայկ  Ալումյանը:    

Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ  դեկտեմբերի 24-ին Սմբատ Բարսեղյանը դիմում է գրել նախագահող դատավորին, որում բառացիորեն հայտնել է հետևյալը.

«Նկատի ունենալով, որ 20.12.2017թ.  ինձ նիստերի դահլիճից հեռացնելու ժամանակ արածս հայտարարությունը Ձեր կողմից սխալ է ընկալվել և մեկնաբանվել, ուստի կրկնում եմ և Ձեզ համար պարզաբանում եմ, որ ես հրաժարվել եմ իմ պաշտպանից հենց այն նույն պահին, երբ որոշեցիք ինձ հեռացնել  դահլիճից: Սկսած այդ պահից՝ ո՛չ պրն. Հայկ Ալումյանը, ո՛չ էլ որևէ այլ փաստաբան իրավասու չի համարվելու իմ պաշտպանը:  Ձեր կիրառած սանկցիայի ժամկետը լրանալուց հետո ես ինձ իրավունք եմ վերապահում կրկին օգտվելու պաշտպան ունենալու իրավունքից, որի մասին կհայտնեմ լրացուցիչ»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:18 09/01/2018  |  Դատական ռեպորտաժներ«Ես երբեք մեղավոր չեմ լինում, չեմ ու չեմ լինելու». Պավել Մանուկյան
12:19 24/11/2017  |  Դատական ռեպորտաժներՆոր քրեական գործ Պավել Մանուկյանի դեմ՝ նիստը նախագահող դատավորին վիրավորելու համար
18:08 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍՊավել Մանուկյանի նամակը
17:31 13/02/2017  |  Քրեական խրոնիկոնՊավել Մանուկյանի կալանավորումը երկարացնելու հերթական որոշումը մնաց անփոփոխ
11:17 25/01/2017  |  Քրեական խրոնիկոնՊավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվել է
17:16 13/01/2017  |  ԼՐԱՀՈՍՊավել Մանուկյանի թոշակի գումարը կարող է վճարվել լիազորագրով. ԼՂՀ ՊՆ
16:29 09/09/2016  |  ԼՐԱՀՈՍՊավել Մանուկյանի վիրահատությունն անցել է առանց բարդությունների. Փաստաբան
14:37 08/09/2016  |  ԼՐԱՀՈՍՊավել Մանուկյանը կվիրահատվի. մինչ այդ կանցկացվի բժիշկների կոնսիլիում
11:08 19/08/2016  |  Քրեական խրոնիկոնՊավել Մանուկյանը կմնա կալանքի տակ
18:50 18/08/2016  |  Քրեական խրոնիկոնԿալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանի խափանման միջոցը կփոփոխվի՞. վերաքննիչ որոշումը կհրապարակվի վաղը

Արխիվ

[]