ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ում տեղի է ունենում իշխող համակարգի տրանսֆորմացիա. ՀՀԿ-ի ո՞ր մասն է ընդդիմություն. «Ժամանակ» 01/10/2018 09:31 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ մինչև 2022 թվականը ՀՀԿ-ն հաստատ ընդդիմություն չի դառնա: ՀՀԿ-ն 2017 թվականի ապրիլի 2-ին դարձել է խորհրդարանական իշխող մեծամասնություն կամ, այսպես ասած, կայուն մեծամասնություն: Ավելի շուտ, ՀՀԿ-ն վերարտադրվել է այդ կարգավիճակում: Սակայն ապրիլի 2-ից հետո իրավիճակը բոլորովին այլ է կառավարման մոդելի փոփոխության պատճառով, որը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ի ապրիլից հետո: Մինչ այդ, ամբողջ թափով ծավալվում են ինտրիգները վարչապետի, կառավարության առանցքային պաշտոնների, նախագահի թեկնածության շուրջ, որն այլևս լինելու է ավելի շատ խորհրդարանի ձեռքի գործիք: Ահա այդ իրավիճակում ՀՀԿ-ն իսկապես չունի մինչև 2022 թվականն ընդդիմություն լինելու վտանգ: Եվ ոչ այն պատճառով, որ միայն խորհրդարանական նոր ընտրությամբ է հնարավոր որոշել նոր իշխանությունը, իսկ մինչ այդ չկա խորհրդարանի լուծարման գործնական հավանականություն և արտահերթ ընտրության հեռանկար: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, որովհետև Հայաստանում չկա ընդդիմություն լինելու ամենակարևոր պայմանը՝ իշխանությունը: Բանն այն է, որ իշխանության առկայությունը միայն կարող է կանխորոշել ընդդիմության առկայությունը:
«Իսկ ո՞վ է Հայաստանում իշխանությունը: ՀՀԿ-ն մեծամասնությունն է, բայց ներկայիս վիճակում մեծամասնությունն ու իշխանությունը լիովին տարբեր հասկացություններ են ըստ էության: Իշխանությունն ո՞վ է: Հայաստանում իշխանություն, խոշոր հաշվով, չկա, այլապես կլիներ որոշակիություն 2018-ի ապրիլի հարցում: Իշխանության բացակայությունը, այլ կերպ ասած, իրավիճակի քիչ թե շատ երկարաժամկետ կառավարելիության և պլանավորման կարողության բացակայությունն է, որ թույլ չի տալիս որոշակիացնել միջնաժամկետ պլանները և, քիչ թե շատ հստակ խոսել ընդամենը երեք ամիս հետո սպասվելիք իրավիճակի կամ քայլերի մասին:
Իշխանություն և իրավիճակի կառավարելիություն ամենևին չի նշանակում միայն ընթացիկ կառավարում, երբ, ասենք՝ ֆինանսների նախարարը կարող է նախագահին ներկայացնել 2017- ի ֆինանսական տարվա արդյունքը և 2018-ի ֆինանսական քաղաքականությունը, որովհետև դրա կողքին նաև կա վիճակ, երբ երկրի վարչապետը հայտարարում է 8-օրյա տոնական ռեժիմի անթույլատրելի շռայլություն լինելու մասին, սակայն ութ տոնական օրերից հետո առաջին աշխատանքային օրը հանկարծ հայտարարվում է նրա արձակուրդ մեկնելու մասին:
Ի վերջո, եթե պարզ չէ, թե ընդամենը երեք-չորս ամիս անց ովքեր են լինելու իշխանության առաջին դեմքերը, այն էլ, երբ ընտրությունը անցյալում է և հստակ է իբրև թե իշխող մեծամասնությունը, դա նշանակում է, որ պարզ չէ, թե ով է լինելու իշխանությունը: Եվ եթե պարզ չէ, թե ով կամ ինչ տեսքով է լինելու իշխանությունն ընդամենը երեք-չորս ամիս անց, ուրեմն պարզ չէ, թե ով է իշխանությունն այժմ: Սակայն խնդիրը միայն դա էլ չէ, այլ այն, որ անգամ 2018-ի ապրիլի նշանակումները ամենևին չեն նշանակելու իշխանության որոշակիացում, քանի որ բուն խնդիրը շատ ավելի խորն է, և Հայաստանում տեղի է ունենում իշխող համակարգի տրանսֆորմացիա, որը կարող է ավարտվել ոչ շուտ, քան 2022 թվականի ընտրության շեմին՝ ներիշխանական որևէ թևի առավելությամբ: Ըստ այդմ՝ լավագույն դեպքում այդ ընտրությունից հետո հնարավոր կլինի ասել, թե ով է ընդդիմությունը Հայաստանում, կամ ՀՀԿ-ի որ մասն է ընդդիմություն»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 10.01.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից