ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները 01/09/2018 16:07 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին:
Վարդան Արամյանն առանցքային մոտեցումների շարքում առաջինը նշել է մակրոտնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով 2017 թվականին նպատակադրվել և իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որպեսզի դանդաղեցվի կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը, և հիմքեր ստեղծվեն 2018 թվականին մեկնարկելու նույն ցուցանիշի նվազեցման գործընթացը: Նախարարի հավաստմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում 2017 թվականին հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել, իսկ 2018 թվականին այն կնվազի շուրջ մեկ տոկոսային կետով:
Նախարար Արամյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև տնտեսական աճի ներուժի մեծացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը միտված աշխատանքը՝ նշելով, որ վերոհիշյալ նպատակով իրականացվում է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը չի խոչընդոտի տնտեսական վերականգնմանը և միջնաժամկետ աճին: Այդ քաղաքականության շրջանակներում, ըստ նախարարի, նպատակադրվածություն կար հարկային եկամուտների աճի միջոցով մեծացնել սեփական եկամուտների դերը և պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի համեմատ գերակայություն տալ կապիտալ ծախսերի աճին: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ նշված մոտեցմամբ հնարավոր է եղել օրենքով նախատեսված ընթացիկ ծախսերի մասով ունենալ ավելի պահպանողական վարքագիծ, իսկ կապիտալ ծախսերն ավելացնել շուրջ 40 միլիարդ դրամով՝ հիմքեր ստեղծելով ապագա տնտեսական աճի համար: Վարդան Արամյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան բյուջետային տարվա դեֆիցիտն է:
Զեկույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսվարմանը նպաստող հարկային քաղաքականության իրականացման և գործարար միջավայրում այդ քաղաքականության տարընթերցումների բացառման նպատակով ձեռնարկվող քայլերին: Ֆինանսների նախարարը զեկուցել է, որ իրականացվում է սեփական եկամուտների ձևավորման հավասարակշռված քաղաքականություն թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է երկարաժամկետ կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն ընթացիկ տարում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կայունությանը և պարտքի կառավարելիությանը, այլ նաև տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախագահի համոզմամբ՝ դա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինել իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի և կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ վերջիններս գործելու են:
Ընդգծելով, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան և բյուջեի պակասուրդի աստիճանական նվազեցումը պարտքը կայուն պահելու ու մակրոտնտեսական կայունություն ապահովելու տեսանկյունից օբյեկտիվորեն պարտադրված և ճիշտ մոտեցում է, Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները` տնտեսական աճի տեմպերի արագացման և սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:
Արդյունավետ հարկային քաղաքականության իրագործման տեսանկյունից կարևորելով հարկային օրենսդրության շարունակական կատարելագործումը և բարելավումն այնպես, որպեսզի կիրառման տեսանկյունից այն լինի մատչելի և չպարունակի երկիմաստություններ, տարընթերցումների պատճառով պետական ծառայողի սուբյեկտիվ դրսևորումների տեղիք չտա, Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման և տնտեսավարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։ Նախագահի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ պետությունը հարկային դաշտում կկատարի խորքային փոփոխություններ միայն այն դեպքում, երբ լինի խորքային վերլուծություններով հիմնավորված և բազմակողմանի քննարկումներ անցած արդյունք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից