ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում նկատվում է սեզոնային գրիպի բռնկում. «Հայկական ժամանակ» 01/09/2018 09:41 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երեւանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: Նկատվում է գրիպով եւ սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճ:
«Արաբկիր» բժշկական համալիրի օրինակով, շնչառական վարակների բռնկում սկսել է նկատվել նախորդ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսից, իսկ արդեն 2018-ի հունվարի առաջին տասնօրյակում հասել է գագաթնակետին: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե սովորաբար օրական հաստատություն է դիմում 60-80 երեխա, ապա դեկտեմբերի կեսից սկսած այդ թիվը դարձել է 120-150, իսկ վերջին օրերին արդեն մինչեւ 170-ի: Բուժհաստատություն դիմող բոլոր հիվանդներն, իհարկե, չեն հոսպիտալացվում, այլ միայն նրանցից 15-30-ը:
Այդուհանդերձ, «Արաբկիրի» միջանցքներում ծավալված լրացուցիչ մահճակալներ մենք չտեսանք, ինչպիսի պատկեր կարելի էր հանդիպել նախորդ տարիներին: Այստեղ պարզաբանեցին, որ հրաժարվել են հիվանդներին ընդունելու այդ տարբերակից եւ փորձում են նրանց խտացնել հիվանդասենյակներում՝ ըստ վարակի տեսակների, քանի որ միջանցքներում բուժվող երեխաների հարազատներից դժգոհություններ էին ստանում:
«2018 թվականին մենք կրկին ունենք սեզոնային վարակների բռնկում: Այս տարի ավելի շատ տարածված են ռինոսինտիցիալ վիրուսները, քան գրիպի Ա եւ Բ տեսակները, որոնք տարածված էին անցյալ տարի: Այս վարակները հիմնականում ախտահարում են մինչեւ մեկ տարեկան երեխաներին, թեեւ ունենք ծանր դեպքեր նաեւ մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում: Դիմում են մեծ մասամբ արտահայտված շնչառական անբավարարոության պատկերով: Երեխաների մեծ մասը ընդունվում են թթվածնային քաղցով: Դա արդեն բարդացած վիճակն է»,- ասաց Գոհար Ձվակերյանը: Նա հավելեց, որ հիվանդների մոտ մեծ քանակություն է կազմում շնչառական վիրուսների այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբերը, աչքի բորբոքումները եւ այլն:
Ըստ նրա, իրենց կենտրոնում աշխատում են ընդունել բոլոր այն հիվանդներին, որոնք իսկապես հոսպիտալացվելու կարիք ունեն, մանավանդ, եթե նրանց որեւէ այլ բուժհաստատությունում արդեն մերժել են: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, նրա բուժումը կազմակերպվում է տան պայմաններում՝ առանց անհրաժեշտության մահճակալ չզբաղեցնելու նկատառումով»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 09.01.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից