ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինծառայության են մեկնում հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով. մեկնարկել է ձմեռային զորակոչը 01/08/2018 18:01 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում մեկնարկել է 2018թ. ձմեռային զորակոչը. զորակոչի առաջին օրը 26 զորակոչիկ վիճակահանության արդյունքներով կիմանա իր ծառայության վայրը և կմեկնի զինվորական ծառայության:
Կենտրոնական հավաքակայանում զորակոչի մեկնարկին մասնակցեցին և իրենց խորհուրդներով զորակոչիկներին քաջալերեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Վիճակահանության մեկնարկից առաջ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը զրուցեցին նորակոչիկների հետ, խորհուրդներ տվեցին նրանց և ներկայացրին զինվորական ծառայության կարևորությունը յուրաքանչյուր զինծառայողի համար:
ՀՀ պաշտպանության փոխնախարար արտակ Զաքարյանը զորակոչիկներին պատմեց, որ մրի քանի օր առաջ, երբ դիրքերում այցելել են զինծառայողների, արդեն զորացրվող զինծառայողներից մեկին հարցրել է` ի՞նչն է իրեն ամենաշատը կապելու բանակի հետ, ինչին ի պատասխան զինվորն ասել է` կարոտը: «Ասում էր ծառայության գալուց առաջ մտածում էի, որ կարոտելու եմ տնեցիներին, հիմա գնալուց առաջ մտածում եմ, որ կարոտելու եմ այստեղ ամեն ինչ: Ինքը դա շատ անկեղծ էր ասում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զաքարյանը:
ՀՀ Զؤ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն էլ վստահեցրեց, որ զորացրված զինծառայողները հետագայում էլ իրենց զորամասի մասին ամեն ինչ իմանում են:
«Զորացրված զինծառայողները իսկապես հետագայում էլ հետաքրքրվում են իրենց զորամասի իրադարձություններով: Եվ շատ հետաքրքիր է, որ ապրիլյան պատերազմի օրերի, նոր զորացրված զինծառայողների բավականին մեծ խումբ միանգամից հետ գնացին իրենց զորամասեր և միացան իրենց ընկերներին»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Այնուհետև ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշեց, որ բանակում մարդու համար ամենակարևորը պատասխանատվությունն է:
«Դուք պատանի տարիներին էլ եք ունեցել պատասխանատվություն: Դպրոցում պատասխանատվությունն այլ է եղել, եթե բուհում սովորել եք, այնտեղ էլ պատասխանատվությունը բոլորովին այլ է եղել, սակայն հիմա ձեր պատասխանատվությունը բազմակի անգամ մեծանում է: Առաջին հերթին ինքներդ ձեր առաջ եք պատասխանատու: Դուք պատասխանատվություն եք կրելու պետության անվտանգության, պաշտպանության, անձեռնմխելիության համար, իսկ դա, հավատացեք, ամենակարևոր աշխատանքն է: Բանակից հետո էլ այդ պատասխանատվությունը ձեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում: Այս երկու տարիները ձեր ողջ կյանքի ամենակարևոր տարիներն են լինելու: Խոստանում եք չէ՞, որ պատասխանատու եք լինելու և առաջին հերթին ինքներդ ձեր առաջ»,- հարցրեց փոխնախարարը` ստանալով զորակոչիկների դրական պատասխանը:
Մովսես Հակոբյանը ևս համաձայնեց Արտակ Զաքարյանի հետ` ընդգծելով, որ զինծառայողը պետք է այնպիսի պատրաստվածություն ունենա, որպեսզի միշտ կարողանա այնպիսի հարված հասցնել հակառակորդին, որ երկար ժամանակ չկարողանան ուշքի գալ:
«Մի բան պիտի իմանաք, որ մեր հայրենիքի պաշտպանությունը նաև ձեզանից է կախված: Դուք 26 հոգի եք, եթե ձեզանից մեկն էլ պակասի, մեր պաշտպանությունը չի ստացվի այնպես, ինչպես պետք է: Այս զգացումը ձեզ մոտ միշտ պետք է լինի»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը: Այնուհետև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը զորակոչիկներին ուղեկցեցին իրենց ծնողների մոտ, ովքեր սպասում էին կենտրոնական զինվորական հավաքակայանի մուտքի մոտ:
Զորակոչիկներին մի քանի րոպե ծնողների հետ շփվելու հնարավորություն ընձեռվեց: Ծնողների հետ շփվեցին և նրանց հուզող հարցերին պատասխանեցին Արտակ Զաքարյանն ու Մովսես Հակոբյանը: Զորակոչիկները լրագրողների հետ զրույցում վստահեցրին, որ զինվորական ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ և հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ