ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան՝ տարիքային փոփոխությունների դեմ պայքարի լավագույն միջոց 01/07/2018 10:52 | Հետաքրքիր է իմանալ
Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան չի կարող վերացնել բոլոր տարիքային փոփոխությունները, սակայն կարող է փոխել տեսանելի հետևանքների մեծ մասը: Doctors.am-ը «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում դեմքի պլաստիկ վիրահատությունների մասին զրուցեց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեավար, Երևանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, բ.գ.թ. Կարեն Արամի Պետրոսյանի հետ:
-Բժիշկ Պետրոսյան ինչպիսի՞ տարածվածություն ունի դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների վիրաբուժությունը: Ո՞ր միջամտությունների համար են ավելի հաճախ դիմում:
-Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխությունների դեմ ուղղված պլաստիկ վիրահատությունները ընդհանուր պլաստիկ վիրաբուժության շարքում զբաղեցնում են առաջին տեղն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Դեմքին նայելով հնարավոր է կարծիք կազմել տարիքի մասին, իսկ մարդիկ վերջին շրջանում մեծ ուշադրություն են դարձնում իրենց դեմքի արտաքին տեսքին և իհարկե ամբողջ մարմնին:
Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկ վիրահատության համար հիմնականում դիմում են միջին տարիքի կանայք, սակայն կարող ենք ասել, որ վերջին շրջանում տղամարդիկ ևս հետաքրքրվում դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխությունների դեմ ուղղված պլաստիկ վիրաբուժության մեթոդներով: Ավելի հաճախ դիմում են ստորին և վերին կոպերի պլաստիկ վիրահատության, ինչպես նաև դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխությունների դեմ ուղղված ոչ վիրաբուժական այլ մեթոդների օգնության, օրինակ APTOS թելերը, ֆիլլերների, բոթուլոտոքսինի կիրարման:
-Ինչպե՞ս է կատարվում կոպերի պլաստիկան` բլեֆարոպլաստիկան:
-Գոյություն ունի վերին ու ստորին կոպերի պլաստիկա, որը կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման միջոցով: Այս վիրահատության ընթացքում մենք հեռացնում ենք մաշկի ավելցուկը, աչքի կլոր մկանի փոփոխված և կախված մասը, ինչպես նաև՝ ճարպային ճողվածքները, որոնք դուրս են գալիս ակնակապճի խորքից: Եթե չհեռացնենք ճարպային ճողվածքներն, ապա անիմաստ է այս վիրահատությունը, քանի որ մենք կձգենք մաշկը, իսկ ճողվածքները կմնան, և չենք ստանա ցանկալի արդյունք:
-Որքա՞ն է տևում հետվիրահական շրջանը: Ի՞նչ արդյունքներ կարելի է ստանալ ու պահպանել:
-Հետվիրահատական շրջանը բավականին թեթև է՝ 7-ից 12 օր: Կարում ենք նուրբ թելերով, որոնք հեռացվում են վիրահատությունից հետո՝ 3-4 օրը: Արդյունքը պահպանվում է 5-ից 10-ը տարի՝ կախված օրգանիզմից, արտաքին ազդեցություններից, ապրելակերպից ու գենետիկայից: Կոպերի պլաստիկայից հետո մարդը բավականին երիտասարդ տեսք է ստանում: Ստորին և վերին կոպերի կախվածությունն ու մաշկի մուգ գույնը դեմքին տալիս է հոգնած տեսք, իսկ բլեֆալոպլաստիկան օգնում է ազատվել այդ խնդիրներից և բարելավել արտաքինը:
-Ինչպիսի՞ հակացուցումներ կան այս վիրահատությունները կատարելու համար: Ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդներին վիրահատությունից հետո:
-Ինչպես բոլոր վիրաբուժական միջամտությունների դեպքում, այս պարագայում նույնպես գոյություն ունեն հարաբերական ու բացարձակ հակացուցումններ:
Վիրահատությունից առաջ պացիենտն անցնում է ստանդարտ հետազոտություններ՝ համաձայն ուղեցույցի: Կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների բավարար արդյունը թույլ է տալիս վիրահատության կատարման: Խրոնիկ և սուր աչքի բորբոքային հիվանդությունները բացարձակ հակացուցում են հանդիասանում վիրահատության համար:
Կոպերի տարիքային փոփոխություններն առաջին հերթին պայմանավորված են տարիքով, արտաքին միջավայրի գործոններով` գրավիտացիայի ուժեր, արևի ազդեցություն, սթրեսներով և իհարկե ժառանգականությանբ:
-Եղե՞լ են դեպքեր, երբ խորհուրդ եք տվել հրաժարվել վիրահատությունից:
-Եթե բլեֆարոպլաստիկան կրում է զուտ էսթետիկ բնույթ, ապա վիրահատւթյան համար ցուցում է հանդիսանում պացիենտի ցանկությունը: Լինում են ավելի խորացված խնդիրներ, երբ վերին կոպի կախվածությունը խոչընդոտում է պացիենտի տեսողությանը: Վերջինս ցուցում է բուժիչ վիրահատության: Վիրահատությունից հրաժարվում եմ երբ պացիենտը անվստահություն է արտահայտում փոփոխության իր ցակության մեջ կամ հոգեպես անկայուն վիճակում է գտնվում:
- Նշեցիք, որ բլեֆարոպլաստիկայի հետ մեկտեղ հաճախ դիմում են նաև դեմքի մաշկի ձգման նպատակով: Ինչպե՞ս է իրականացվում այս միջամտությունը:
-Դեմքի մաշկի ու փափուկ հյուսվածքների ձգումը բարդ վիրահատություն է, որն իրականացվում է ընդհանուր անզգայցման միջոցով: Պարտադիր կատարվում է SMAS` մակերեսային մկանաապոնևրոտիկ շերտի ձգում: Կատարում ենք L-ձև կտրվածք ականջի առջևի մասով ու գնում հետ, մոբիլիզացնում ենք մաշկն ու ենթամաշըկ և ֆիկսում դրանք դեմքի ստատիկ կետերին`վերնոսկրին, խորանիստ փակեղին, ինչի շնորհիվ արդյունքը պահպանվում է 10-ից 15 տարի:
Այս խնդիրներով դիմողների մեծ խումբ են կազմում հատկապես հանրային մարդիկ և կանայք: Եթե մեր բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է քթի 300 վիրահատություն, ապա դեմքի՝ 25-ից 30:
Որպես կանոն այս վիրահատությունները կատարվում են մեկ անգամ, սակայն երբեմն շտկումների անհարաժեշտություն լինում է:
-Լինու՞մ են դեպքեր, երբ վիրահատությունից հետո պացիենտը դժգոհություններ է ունենում: Ինչպե՞ս եք խուսափում նման դեպքերից:
-Գոյություն ունի բարդությունների հավանականություն: Դեմքի վիրաբուժության դեպքում այն կազմում է 10-13%: Բոլոր պացիենտները սորագրում են համաձայնություն, որի մեջ ներառվում է նաև իրենց պատասխանատվության չափը՝ հետևել ապրելակերպին, չծխել առաջին 7 օրերի ընթացքում, պահպանել սննդակարգ: Որպես կանոն՝ մեծ մասը պահպանում է այն լավ արդյունք ստանալու համար:
-Պլաստիկ վիրահատությունների դիմելն ավելի հաճախ քմահաճույք է, թե անհրաժեշտություն:
-Պլաստիկ վիրաբուժության մեջ չկան հիվանդներ՝ գոյություն ունեն պացիենտներ: Առաջին հերթին նրանք դիմում են իրենց արտաքին տեսքի հանդեպ անբավարարվածությունից և մարմնի տվյալ հատվածի ոչ էսթետիկ տեսքից: Մարդկանց ցանկությունները հարաբերական են`գոյություն ունեն խնդիրներ, որոնց պատճառով արտաքինի հետ փոփոխություն կատարելու մարդկանց ցանկությունն արդարացված չէ: Այսպիսի դեպքերում մենք և՛ հոգեբան ենք, և՛ վիրաբույժ: Պետք է հասկանալ՝ ինչ փոփոխություններ է ցականում կատարել մարդը, և ինչ կարող ենք ապահովել մենք: Մինչ վիրահատությունը, եթե պացենտի հետ ընդհանուր համաձայնության ենք գալիս, ապա արդյունքը բավարարում է բոլորին:
-Պլաստիկ վիրաբուժությունը` հատկապես էսթետիկ վիրահատությունները, Հայաստանում այսօր մեծ պահանջարկ ունեն: Ինչպե՞ս է զարգանում այս ոլորոտը:
- Հայաստանը բավականին մեծ պոտենցիալ ունի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության մեջ: Մենք աստիճանաբար ձեռք է բերում այնպիսի երկրի համբավ, որտեղ կա թեպետ մատչելի, բայց որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորություն: Համեմատության համար նշեմ ստոմատոլոգիան, ինչը կարճ ժամանակահատվածում զարգացում ապրեց և այժմ արտերկրից մարդիկ գալիս են որակյալ ծառայություն ստանալու նպատակով: Պլաստիկ վիրաբուժությունը նույնպես դինամիկ զարգանում է: Այսօր կարող ենք ասել, որ այն ևս ապահովում է բարձր որակ: Շատ կարևոր է նաև վիրահատությունների արժեքը՝ այն մի քանի անգամ մատչելի է, քան Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հայաստանը փոքր երկիր է, ու բժշկական զբոսաշրջության ներդրումը շատ կարևոր քայլ է տնտեսական և ֆինանսական զարգացմանն ընդառաջ: Այսօր Հայաստանում կատարվում է պրակտիկապես ցանկացած պլաստիկ և էսթետիկ միջամտություն, չնայած որ տեխնիկական հագեցվածությամբ դեռևս կարող ենք զիջել Եվրոպայի և ԱՄՆ-ի նմանատիպ կլինիկաներին:
Ուզում եմ նշել ևս մի փաստ, որ այս տարվա սկզբին մի խումբ մասնագետներով՝ դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժների ու ԼՕՌ բժիշկների մասնակցությամբ, հիմնել ենք Քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, ինչը նպատակ ունի համախմբել քթի պլաստիկայով զբաղվող մասնագետներին, մշակել քթի վիրաբուժության ստանդարտներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, զարգացնել Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը և ուսուցանել երիտասարդ մասնագետներին` ծանոթացնելով նրանց միջազգային նորամուծություններին քթի վիրաբուժության ասպարեզում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից