ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքի ցույցեր Իրանում՝ ինչո՞ւ են իշխանությունները սպառնալիքներ տեսնում Telegram-ի մեսենջերի մեջ 01/05/2018 13:53 | Միջազգային լրահոս
Զանգվածային ցույցեր են սկսվել մեկ շաբաթ առաջ հավկիթի թանկացման դեմ ակցիայից: Շուտով բողոքի ցույցերը սկսել են անցկացվել ամբողջ երկրով և ձեռք բերել քաղաքական երանգավորում:
Համարվում է, որ հիմնական հարթակը, որի միջոցով մարդիկ իմանում էին բողոքի ցույցերի մասին և համակարգում իրենց գործողությունները, եղել է Telegram-ի մեսենջերը:
Վերջին տարիներին Թեհրանը սկսել է արգելափակել Վիկիպեդիայի կայքէջը, YouTube-ը, Facebook-ն ու Twitter-ը:
Զարմանալի չէ, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, որ այդ իրավիճակում Telegram-ն Իրանում ունի ռեկորդային ցուցանիշներ: Հավելվածից օգտվում է 40 մլն-ից ավելի մարդ՝ դա երկրի բնակչության համարյա կեսն է: Իրանը նաև խոշորագույն շուկան է Telegram-ի համար օգտատերերի թվով:
Իրանի ներկայիս ղեկավար Հասան Ռոուհանին իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր, որ չի արգելափակելու Instagram-ն ու WhatsApp մեսենջերը: Բողոքի ցույցերի սկսվելուց ճիշտ մեկ շաբաթ առաջ Ռոուհանին կրկնել է այդ խոստումը:
Շատ իրանցիներ օգտագործում են Telegram-ը ազգականների ու ընկերների հետ շփվելու համար, սակայն ոչ միայն դրա համար: Telegram-ում կարելի է գտնել նորություններ, որոնց չես հանդիպի Իրանի պաշտոնական ԶԼՄ-ների հաղորդագրություններում:
Իրանի կիբերանվտանգության հարցերով բարձրագույն խորհրդի հետազոտության տվյալներով, երկրում Telegram-ի միջին վիճակագրական օգտատերը բաժանորդագրված է 18 և ավելի ալիքների:
Ընդ որում, սովորաբար նման ալիքներից յուրաքանչյուրն ունի 5 հազարից ոչ պակաս բաժանորդ:
Ամենաժողովրդականություն վայելող խմբերից մեկը՝ BBC-ի պարսկական ծառայության ալիքը, ունի 1,2 մլն-ից ավելի բաժանորդ:
Ընդ որում, BBC-ի պարսկական ծառայությունը պաշտոնապես արգելված է Իրանում և հեռարձակվում է Լոնդոնից: Ծառայության աշխատակիցները և նրանց ընտանիքները իրանական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվում են հետապնդումների:
Բողոքի ցույցերի սկսվելուց շատ չանցած Իրանի Տեղեկատվական ու հեռակոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, թե իբր Telegram-ը հրաժարվում է արգելափակել որոշ «ահաբեկչական ալիքներ»:
Գերատեսչությունում պահանջել են, որպեսզի մեսենջերը դադարեցնի ալիքի աշխատանքը, որով Մոլոտովի կոկտելի օգտագործմամբ զանգվածային անկարգությունների կոչ են անում:
Telegram-ի ստեղծող Պավել Դուրովն ի պատասխան հայտարարել է, որ մեսենջերը արգելափակում է բռնության կոչեր անող ալիքները ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Ըստ Դուրովի, իրանական չինովնիկների հիշատակած ալիքը նույնպես փակվել է:
Այդ որոշումն առաջացրել է իրանական ընդդիմադիր ակտիվիստների քննադատության փոթորիկ: Նրանք Telegram-ի գործողությունները որակել են որպես կապիտուլյացիա և զիջում իշխանություններին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանում, նախազգուշացրել է Դուրովին, որ իրանական իշխանությունները կարող են կանգ չառնել միայն մեկ ալիք արգելափակելու խնդրանքի վրա:
Սնոուդենը իրավացի է եղել: Բողոքների չորրորդ օրը Իրանի իշխանությունները արգելափակել են Telegram-ը ու դրա հետ միասին նաև Instagram սոցցանցը:
Դուրովն ընդգծել է, որ Telegram-ն իր կողմից չի արգելափակել և ոչ մի ալիք, որը խաղաղ բողոքի ցույցերի կոչ է արել:
Իրանի որոշ կրոնական առաջնորդներ արդեն կոչ են անում մշտապես արգելափակել մեսենջերը:
Այդ ընթացքում շատ օգտատերեր միացել են WhatsApp-ի մեսենջերին: Այն դեռևս աշխատում է Իրանի տարածքում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին չորեքշաբթի հայտարարել է երկրում «խռովության ավարտի ու ապստամբության պարտության» մասին:
Սոցցանցերում դեռևս շարունակվում են ցույցերի տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել, նրանց ակտիվությունը նվազում է:
Իրանում բողոքի զանգվածային ակցիաները չէին հանդարտվում համարյա մեկ շաբաթ: Դա հազվադեպ ու բավականին անսպասելի երևույթ է այդքան զարգացած ռեպրեսիվ ապարատ ունեցող երկրի համար: Բարձր ինֆլյացիայից, իսլամական հոգևորականության իշխանությունից ու երկրի արտաքին քաղաքականությունից դժգոհների բողոքներն Իրանում խոշորագույններն են դարձել 2009թ.-ից ի վեր, այն ժամանակ փողոցներ էին դուրս եկել նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակի հետ չհամաձայնող միլիոններ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ