ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոսպոտրեբնադզորը թվարկել է ամանորյա սեղանի ամենավտանգավոր կերակրատեսակները 12/30/2017 13:59 | Անցուդարձ
Ռոսպոտրեբնադզորը թվարկել է թունավորվելու տեսանկյունից ամանորյա սեղանի առավել վտանգավոր ուտեստները: Ըստ ՌԻԱ Նովոստիի, համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է գերատեսչության կայքէջում:
«Վարակի առաջացման առավել վտանգավոր սննդամթերք են հանդիսանում բազմաբաղադրիչ աղցանները (առաջին հերթին մայոնեզով ու թթվասերով պատրաստված), կրեմով հրուշակեղենը, շաուրման, աղացած մսից մթերքը՝ կոտլետներ, ռուլետներ, պաշտետներ, դոնդող և այլն: Վատ լվացված միրգ-բանջարեղենի մակերեսին կարող են մնալ վարակիչ, մասնավորապես, վիրուսային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մթերքի հետ կարող է փոխանցվել սալմոնելյոզի, կամպիլոբակտերիոզի, իերսինիոզի, դիզենտերիայի, նորովիրուսային ու ռոտավիրուսային վարակների, վիրուսային հեպատիտ А-ի և այլ հիվանդությունների հարուցիչներ:
Բացի այդ, մեծ տեսակարար կշիռ են կազմում սննդային տոքսիկովարակները, երբ որ մթերքի մեջ կամ ուտեստներում կուտակվում են զանազան միկրոօրգանիզմների տոքսիններ: Սննդի միջոցով փոխանցվող սննդային թունավորումների ու վարակիչ հիվանդությունների պատճառներն են ուտեստների պատրաստման տեխնոլոգիայի խախտումները, ոչ ճիշտ պահպանումը, խոհարարների ու հրուշագործների կողմից անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը, հաղորդում է գերատեսչությունը:
«Տոնական օրերին չհիվանդանալու համար խորհուրդ ենք տալիս աղցաններ, աղացած մսով ուտեստներ, դոնդող պատրաստել տնային պայմաններում և ոչ մեծ քանակությամբ, որպեսզի մնացորդները չպահվեն մեկ օրից ավելի: Եթե դուք այնուամենայնիվ սնունդ եք ձեռք բերում խանութից, ուշադրություն դարձրեք դրա պատրաստման ու գործածության ժամկետների վրա: Կիսաֆաբրիկատները, մսից ուտեստները անպայման ենթարկեք կրկնակի տերմոմշակման: Կրեմով հրուշակեղենը անհրաժեշտ է պահել սառնարանում և չմոռանալ, որ դրանք արագ փչացող սննդամթերք են»,- նախազգուշացնում է Ռոսպոտրեբնադզորը:
Բացի այդ, գերատեսչությունում հիշեցնում են, որ հում մթերքի պատրաստելուց առաջ և դրա հետ շփումից հետո անհրաժեշտ է լվանալ ձեռքերը, նաև առանձին սնունդ կտրատելու տախտակներ ու դանակներ օգտագործել հում և պատրաստի սննդի համար, մանրակրկիտ լվանալ՝ եռման ջրով մշակելով, կանաչին, մրգերն ու բանջարեղենը, մեկ օրից ավելի շուտ չպատրաստել աղացած միսը, աշխատեք սառնարանի նույն դարակում չտեղադրել պատրաստի ուտեստներն ու հում միսն ու ձուկը:
«Եթե դուք ձեզ վատառողջ զգաք (հատկապես մարսողության խանգարման, սրտխառնոցի, որովայնում ցավի դեպքում) ոչ մի դեպքում մի զբաղվեք ընտանիքի ու հյուրերի համար սնունդ պատրաստելով: Հիվանդանալու դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության»,- կոչ է անում գերատեսչությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ