Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   22:15 Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/10/2025   21:46 Մերձմոսկվայում ձերբակալել են երկու կանանց վրա դանակով հարձակում կատարած տղամարդուն 01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին 01/10/2025   15:01 Արտաքին հետախուզական ծառայության կայացման ընթացքը բավարար եմ գնահատում. Քրիստինե Գրիգորյան 01/10/2025   14:58 Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարհանվել է 01/10/2025   14:49 ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծին 01/10/2025   14:44 Ռուս տիեզերագնացը Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհից կադրեր է հրապարակել՝ արված տիեզերքից 01/10/2025   14:41 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված 01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի

Տրանսպորտը չի թանկանա, պատրաստ կլինեն մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները. նախարար Մարտիրոսյանն ամփոփել է տարին 12/29/2017   10:53  |  Հարցազրույց

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2018 թվականին կշարունակի մի շարք գերակա համարվող ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ տանել:
Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում 2018 թվականին պիլոտային ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում։

Մարզային տրանսպորտի բարեփոխումների, ճանապարհաշինության, հաջորդ տարվա անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, 2017 թ. համար ոլորտում ի՞նչ գերակա ծրագրեր էին նախանշված, որոնք արդեն իրականություն են, և ի՞նչ ծրագրեր կիսատ մնացին:

-Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2017 թվականին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործունեության ոլորտներին առնչվող բոլոր 12 միջոցառումներն ու 10 գերակա խնդիրները կատարվել են ամբողջությամբ: Մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական զննման, տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման, տաքսամոտորային և կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրուﬓերի կազմակերպման գործընթացները կանոնակարգելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել մի շարք օրենքների նախագծեր: Կանոնավոր ու ոչ կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու նպատակով մշակված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Դրանից բացի, ոլորտում ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների հետ կնքվել են հուշագրեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտները խթանելու, ինչպես նաև «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը գործարկելու ուղղությամբ: Անավարտ ծրագրեր չկան, սակայն, կան ծրագրեր, որոնք շարունակական են: Օրինակ, ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերը, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, միասնական երթուղային ցանցի, «Խելացի քաղաք» ծրագրերը և այլն:

-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»: Ի՞նչ փուլում է գտնվում ճանապարհի շինարարական աշխատանքները և արդյոք շինաշխատանքները բնականոն հունով ընթանում են:

-Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ուղղություններով ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն ավարտվել են, ճանապարհը հանձնվել է շահագործման 2016թ. հունիսին: Ներկայում կապալառուի կողմից իրականացվում է ճանապարհի երաշխիքային սպասարկում: Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները շարունակվում են: Իրականացվում են հողային աշխատանքներ (լիցք, հանույթ), արհեստական կառուցվածքների շինարարություն և ճանապարհածածկի բետոնե պատվածքի աշխատանքներ:

-Ի՞նչ փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն-Սադախլո» անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի շինարարությունը:

-Ներկայում ավարտին է մոտենում տեխնիկական հսկողության ծառայությունների գնման մրցութային գործընթացը: Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող ճանաչված ընկերություն, որը կիրականացնի նախագծային և շինարարական աշխատանքները: Ընկերության հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախագծային աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018թ. հունվարին: Աշխատանքների տևողությունը կկազմի 7 ամիս: Նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց տևողությունը, ըստ նախագծի, կկազմի մեկ տարի: Կամրջի շահագործման հանձնման նախատեսվող ժամկետը, ըստ պայմանագրի, 2019 թվականի վերջն է:

-Պարոն նախարար, կխնդրեի ներկայացնել, թե առաջիկայում ինչ բարեփոխումներ են նախատեսվում տրանսպորտի ոլորտում: Տրանսպորտային պարկի թարմացումներ նախատեսվու՞մ են արդյոք: Հնարավո՞ր է առաջիկայում տրանսպորտի թանկացում:

-Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում նախատեսվում ենք 2018 թվականին պիլոտային ծրագիր իրականացնել Արմավիրի մարզում։ Այդ նպատակով ուսումնասիրել ենք Արմավիրի մարզի ուղևորահոսքը, որի հիման վրա մշակվել են երթուղիները և չվացուցակները։ Կառավարությունը հավանություն է տվել նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման տեխնիկական առաջադրանքին։

Ներկայում աշխատանքներ են տարվում հանրապետության հարավային համայնքների՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի երթուղային ցանցերը մշակելու ուղղությամբ։ Մինչև 2018թ. առաջին եռամսյակի ավարտը պատրաստ կլինեն բոլոր մարզերի չվացուցակներն ու երթուղիների սխեմաները։ Միասնական երթուղային ցանց ձևավորելու նպատակը հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելն ու տրանսպորտային ցանցի թարմացումն է։ Առաջիկայում տրանսպորտի թանկացում չենք
նախատեսում։

-Կմանրամասնե՞ք Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծման ծրագիրն ինչ փուլում է:

-Կառավարության համապատասխան արձանագրային որոշման համաձայն՝ այս ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Այսօր մենք բանակցում ենք միջազգային տարբեր ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով:

-Բավականին վերջերս հանդիպեցիք «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին: Ինչ սպասենք առաջիկայում այս հարցի հետ կապված, արդյոք որոշակի փոփոխություններ կլինեն որոշման մեջ:

-«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները մեզ ներկայացրել են իրենց առաջարկությունների փաթեթը, որն էլ քննարկել ենք միջգերատեսչական հանձնաժողովում: Որոշումների նախագծերը խմբագրվել և կրկին ներկայացվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը՝ առավել համակողմանի կարծիք ստանալու համար:

-Կխնդրեի նշեք, թե 2018 թվականին ի՞նչ գերակա ծրագրեր կան օրակարգում, որոնք նախարարությունը կիրականացնի:

-2018թ. համար նախարարությունը սահմանել է ոլորտում գերակա համարվող այն խնդիրները և միջոցառումները, որոնք բխում են ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրից և ուղղված են տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակությունն ապահովելուն, ճանապարհային տնտեսության կառավարման համակարգը կատարելագործելուն, ճանապարհների որակն ու անվտանգությունը զգալիորեն բարելավելուն, ինչպես նաև ՏՀՏ և կապի ոլորտի ենթակառուցվածքները բարելավելուն, դինամիկ զարգացում ապահովելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն և ձեռներեցությունը խթանելուն, բնակչության զբաղվածության, ձեռնարկատիրության և տարածքային համաչափ զարգացումն ապահովելուն:

-Առջևում Ամանոր է: Որտե՞ղ և ու՞մ հետ եք այս տարի դիմավորելու Ամանորը: Ձեր տոնական բարեմաղթանքը մեր հայրենակիցներին:

-Ամանորը սիրում եմ դիմավորել ընտանեկան և ընկերական միջավայրում: Իսկ մեր հայրենակիցներին ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում լինի լույս, ջերմություն և ուրախություն:


Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:17 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը մասնակցում է ՄԱԿ-ի ինտերնետային կառավարման համաժողովին
13:19 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարևորվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջնահերթությունները և հնարավորությունները
16:01 06/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը
17:48 29/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին
12:04 28/10/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները
09:24 26/10/2017  |  ՄամուլՆախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է. «Ժողովուրդ»
17:55 26/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը ամփոփել է իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքները
16:05 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Մարտիրոսյանն այցելել է Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն
17:17 09/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին 
17:57 05/05/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Մարտիրոսյանն ամփոփել է նախարարության գործունեության վերջին վեց ամսվա արդյունքները 

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]