ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի ծառահատման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր քրեական գործ է հարուցվել 12/28/2017 11:11 | Քրեական խրոնիկոն
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը:
2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, իսկ վերջինիս պաշտպանությանը սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել նրան, վարձակալությամբ ընկերությանը տրամադրված տարածքից 4 անձանց օգնությամբ ապօրինի հատել է թվով 83 սոճենի ծառեր՝ նրանց վստահեցնելով, որ ծառահատումն իրականացվում է օրինական կարգով: Արդյունքում Ստեփանավան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.646.000 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017թ. հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3 մասով Հ.Ն.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ մերժվել է:
Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այս որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է և արդյունքում Հ. Ն. նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարվել դատախազի բողոքում նշված այն պատճառաբանությունը, որ Հ. Ն.-ն, ազատության մեջ մնալով կարող է խոչնդոտել մինչդատական վարույթին՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի նյութերը ոչնչացնելու կամ թաքցնելու միջոցով:
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և մեղադրական եզրակացությամբ 28.12.2017թ. գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել են ևս թվով 720 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի ծառերի կոճղեր, որի կապակցությամբ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ