Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության մշակում, նոր ՔԿՀ-ների կառուցում, էլեկտրոնային համակարգերի ներդրում. Դավիթ Հարությունյանի հարցազրույցը 12/28/2017   10:15  |  ԼՐԱՀՈՍ

«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը, պրոբացիայի համակարգում գրանցված արդյունքները, քրեակատարողական հիմնարկների վերանորոգման և կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքները, էլեկտրոնային նոր համակարգերի ներդրման ծրագրերը, ինչպես նաև մշակվող մի շարք օրենսդրական փաթեթների մանրամասները:

- Պարոն Հարությունյան, Հայաստանը վերջին տարիներին օրենսդրական դաշտում կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող բազմաթիվ օրենքներ է ընդունել: Կան արդյոք որոշակի արդյունքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և ինչ կանխատեսումներ ունեք ապագայում` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը` մշակել նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն:

- Վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ևս հսկայական աշխատանք է կատարվել: Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին ընդունվել և 2017 թվականին հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որի ընդունմամբ քրեականացվել է ապօրինի հարստացումը: 2017 թվականին հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:

2017 թվականին հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը (բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները), հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում բարձրանալու է հանրային հաշվետվողականությունը:

Բացի այդ, ներկայումս մշակվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի շրջանակներում ևս նախատեսվում է ներդնել մի շարք հակակոռուպցիոն կարգավորումներ, որոնք կնպաստեն կոռուպցիայի կանխարգելմանը: 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ), ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Բացի այդ, մշակվել են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, որոնք անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծելու գործնականում ազդարարների պաշտպանության և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման համար:

Վերոնշյալ բոլոր նախագծերը բազմիցս քննարկվել են բոլոր շահագրգիռ կողﬔրի հետ և ընդունվել են կոնսենսուսի արդյունքում: Պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների դրական արձագանքը արդեն իսկ կարևոր գնահատական է կատարված բարեփոխումների համար: Կարծում եմ, օրենքների կիրառման փուլում առավել տեսանելի կդառնա դրանցով ամրագրված դրույթների արդյունավետությունը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

Այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարում առաջընթաց արձանագրել են նաև գործընկեր միջազգային կազմակերպությունները: Օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 3-րդ փուլի շրջանակներում Հայաստանին տրված 23 հանձնարարականներից 21-ի կատարման գործընթացում արձանագրվել է առաջընթաց, ընդ որում 5 հանձնարարականների առումով՝ նշանակալի առաջընթաց: Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման 4-րդ փուլով Հայաստանին տրված 18 հանձնարարականներից 17-ով գրանցվել է առաջընթաց:

Ինչ վերաբերում է նոր հակակոռուպցիոն ռազմավարությանը, ապա դրա մշակման գործընթացը արդեն մեկնարկել է: Մշակման գործընթացում ներառված են ոչ միայն պետական մարմինները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, միջազգային փորձագետները: Միաժամանակ, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինները մշակում են հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, որոնք կներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը դիմել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս նույնպես ներկայացնեն առաջարկություններ՝ նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ներառելու նպատակով:

Լիահույս եմ, եմ, որ նոր ռազմավարությունը կլինի հավակնոտ՝ համապարփակ լուծումներ առաջարկելով առկա կոռուպցիոն խնդիրների համար, և միաժամանակ իրագործելի՝ հանրության համար տեսանելի, շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:

- Հայաստանում որոշ խնդիրներ կան քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների հետ կապված: Արդարադատության նախարարությունն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու :Քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման ծրագրեր կա՞ն արդյոք:

- Քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու ,ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ են նախատեսվել, մասնավորապես՝ ըստ առաջնահերթության թիրախային ուղղություններից է քրեակատարողական հիﬓարկների օպտիմալացմանն ու արդիականացմանը, անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

«Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում» ուղղությամբ ռազմավարական նպատակները միտված են ՀՀ քրեակատարողական հիմնարկների շենքային և տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, որի արդյունքում անազատության մեջ գտնվող անձանց համար կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմաններ:

Նախատեսվում է շարունակական քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց ներպետական և միջազգային չափանիշներին համահունչ անձնական տարածությամբ ապահովելու ուղղությամբ: Խնդիրը դիտարկվել է ինչպես ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի՝ նվազագույն բնակելի տարածության, այնպես էլ մարդկային արժանապատվության հետ համատեղելի պայմաններով անձնական տարածության ապահովման տեսանկյունից:

Ռազմավարությամբ նախատեսվել է վերանորոգվել քրեակատարողական հիմնարկներ և կառուցվել 2 նոր քրեակատարողական հիմնարկ: Հարկ է նաև նշել, որ 2016-2017 թվականների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից քայլեր ձեռնարկվեցին գերբնակեցման խնդիրը լուծելու ուղղությամբ, մասնավորապես՝ շահագործման հանձնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վեց մասնաշենքերը՝ 1240 լրակազմով, ինչը ստեղծել է ավելի մեծ թվով լրակազմ ունենալու հնարավորություն: Արդյունքում, ավելի քան 649 ազատությունից զրկված անձ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված 20 անձ տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Միաժամանակ, ՀՀ Արդարադատության նախարարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում բժշկական ծառայությունների արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև էներգախնայողության ծրագրի իրականացման կապակցությամբ: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմանները՝ ջեռուցումը, կենցաղային տաք ջրի ապահովումը, իրականացվել է հիմնարկների պատերի և ծածկի ջերմամեկուսացումը, կառուցվել ու վերազինվել են գազատարները և կաթսայատները, ներքին և արտաքին ջերմային ցանցեր, արտաքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսատուներով:

Վերջին տարիներին ՀՀ արդարադատության նախարարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը:

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի թեմաներով: Իրականացվել են քրեակատարողական ծառայության շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:

Բոլոր քրեակատարողական հիմնարկների թվով 14 հոգեբանների համար իրականացվել են մասնագիտական մեկ շաբաթյա դասընթացներ՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավման նպատակով:

ՔԿՀ բժշկական ծառայողների անկախության երաշխավորման նպատակով մշակվել է օրենսդրական բարեփոխումների փաթեթ. «Քրեակատարողական հիմնարկների համար գնվող դեղերի և բժշկական նշանակության պարագաների պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, «Քրեակատարողական հիմնարկների ընդհանուր պրակտիկայի բժշկի և առանձին մասնագիտացված կաբինետների բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի, հիվանդության պատմագրից քաղվածքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևերը ու խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևի լրացման, կալանավորված անձի և դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի լրացման ուղեցույցները հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, «Քրեակատարողական հիմնարկների առողջապահության ոլորտին վերաբերող վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացնելու և ձևերը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը:

-Արդարադատության նախարարությունը նաև քայլեր է ձեռնարկել կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Ի՞նչ արդյունքներ է տվել այդ համակարգերի ներդրումը:

-2016 թվականի սեպտեմբերի 2-ի «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1134-Ն որոշմամբ ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draſt.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ: Այն ուղղված է պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի ապահովմանը:

Կայքում առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս կայքի այցելությունների թվի աննախադեպ աճ է արձանագրվել՝ հասնելով օրական 3000-ի, ինչը վկայում է կայքի՝ որպես մասնակցային գործընթացի ապահովման գործուն մեխանիզմի կայացած լինելու մասին: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դեկտեմբերի դրությամբ կայքը ունի 87 հազար 377 այցելու:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 1109-Ն որոշմամբ պետության կողմից իրականացվող շուրջ 67 ծառայություն (օրինակ՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, ՔԿԱԳ-ի կողմից մատուցվող ծառայություններ, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ և այլն) պատվիրակվել է 89 պետական իշխանության մարﬕնների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել և ներկայումս պիլոտային կիրարկման փուլում է գտնվում թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրների լուծումը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությանը փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունը ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց:

Մշակվել և պիլոտային կիրարկման փուլում է գտնվում www.e-penitentiary.am«Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր» էլեկտրոնային կառավարման համակարգը, որի շրջանակներում ներառվելու են կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, բժշկական քարտերը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ընդունվել են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի հիման վրա ներկայումս աշխատանքներ են իրականացվում լիցենզիաների միասնական էլեկտրոնային գրանցամատյանի պիլոտային ծրագրի ներդրման ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև համակցման աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:

Ներդրման փուլում է գտնվում ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են առցանց եղանակով պետական մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրա պատասխանը առցանց եղանակով:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից միջազգային փորձի ուսումնասիրության և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքներ են իրականացվում նաև www.e.petition.am հանրագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել նաև www.e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային համակարգի և www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի արդիականացման աշխատանքներ:

- Արդեն ավելի քան մեկ տարի է` գործում է «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Այս ոլորտում կան արդյոք որոշակի արդյունքներ դատապարտյալների վերասոցիալականացման առումով: Ներկայումս քանի դատապարտյալ է գտնվում հաշվառման մեջ:

-Պրոբացիայի ինստիտուտի լիարժեք կայացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, թիրախավորել է առանցքային այն ուղղությունները, որոնցով պետք է տարվեն շարունակական աշխատանքներ: Այդ ուղղություններից մեկն էլ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումն է: Վերասոցիալականացման բաղադրիչի իրացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկել է «Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում ընտրվելու են 14-30 տարեկան 100 դատապարտյալներ, որոնց հետ տարվող աշխատանքներով փորձ է արվելու ապահովել երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացումը համայնքում:

Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման անհատական պլանավորման տեսանկյունից կարևորում եմ ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքի ներդնումը: Այս գործիքը թույլ է տալիս վեր հանել շահառուի ռիսկերը և պահանջմունքները և վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված: Կարևոր ձեռքբերումներ են նաև պրոբացիայի շահառուների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերման նպատակով գործարկված 3 սենյակները՝ նախատեսված համակարգչային, լուսանկարչության և թաղիքագործության դասընթացների իրականացման համար: Այս դասընթացները շահառուների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Քայլեր են ձեռնարկվել նաև վերասոցիալականացման գործընթացի կարևոր բաղադրատարրերից մեկի՝ հոգեբանական աշխատանքների իրականացման և դրանց արդյունավետության բարձրացման առումով: Մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայությունում ստեղծվել է հոգեբանի անկյուն, որտեղ պրոբացիայի շահառուների հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է հաշվառման մեջ գտնվող շահառուներին, ապա ներկայումս ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված են պրոբացիայի 3094 շահառուներ:

-Սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:

- ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է օրենքների նախագծերի փաթեթ, որն ուղղված է ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ առավել արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, ինչպես նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներով առաջարկվող լուծումների իրացումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ապահովվելուն: Օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման www.e-draſt.am կայքում սույն թվականի հոկտեմբերին և արդեն ուղարկվել է Կառավարության հավանությանը: Հուսով եմ, որ օրենսդրական փաթեթը ՀՀ ԱԺ կներկայացվի մինչև 2017 թվականի ավարտը:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 23/12/2017  |  ՄամուլՈ՞ւմ դեմ էր «բոչկա» գլորում Դավիթ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի՞, թե՞ Հրայր Թովմասյանի. «Հրապարակ»
16:32 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին
16:13 20/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Good Governance հիմնադրամի պատվիրակությանը
09:56 04/10/2017  |  ՄամուլԴավիթ Հարությունյանի՝ 8 միլիոնը գերազանցող մետաղադրամների ու գեղանկարների հավաքածուները. «Փաստ»
19:16 29/09/2017  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային գործընկերների հետ քննարկվել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը
20:56 27/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
09:17 21/09/2017  |  ՄամուլՈւշագրավ դրվագներ պաշտոնատար անձանց կենսագրականներից. «Հրապարակ»
19:06 31/07/2017  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
19:43 25/07/2017  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
19:00 12/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը ԵՄ գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա համագործակցության առաջնահերթությունները

Արխիվ

[]