ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կսկսի 12/27/2017 13:07 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը 2018թ. եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործընթաց կսկսի: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«2018թ. մենք այդ գործընթացը սկսելու ենք եվրոպական առնվազն 2-3 երկրում: Չեմ կարող ասել, որ հենց 2018թ. դա միանգամից հաջող ավարտ կունենա, բայց գործընթացը պետք է սկսվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ գործընթացը պետք է սկսվի մի հարցի հետ կապված, որի մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովում:
«2018թ. ցեղասպանությունների դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակն է: Եվ այդ կոնվենցիայի ընդունման հիմքում Ռաֆայել Լենկինը դրել էր genocide տերմինը, որի հիմքում ընկած էր Հայոց ցեղասպանությունը: Այդ կոնվենցիայի 70-ամյակը պետք է համախմբի բոլոր պետություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին` հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության և ընդդեմ ցեղասպանության երևույթի: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թե Հայոց ցեղասպանությունը, թե 20-րդ դարում իրականացված մյուս ցեղասպանությունները ունենան հստակ պատիժ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով դրական է համարում նաև անցնող տարին: Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 24-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև, որում դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: Նրա գնահատմամբ` սա աննախադեպ հաջողություն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չեխիայի խորհրդարանի ղեկավարությունը, Չեխիան ավանդական ջերմ հարաբերությունների ունեին Թուրքիայի հետ: «Սակայն թե մեր դեսպանի, թե մեր
արտգործնախարարի, թե պատգամավորների և մեր բարեկամության խմբի համեստ կարողությունների շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան, որ Չեխիան ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ