ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ 12/26/2017 13:39 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը և համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա:
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում` առևտրաշրջանառության ծավալների աճը և կարևորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է: Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևորել է նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից:
Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին` ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում:
Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրներն ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ, և սերտ փոխգործակցությունը լավագույն ձևն է արդյունավետ լուծումներ գտնելու համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի հուշամատյանում:
«Նախատոնական այս օրերին բարեկամ Վրաստան իմ հերթական պաշտոնական այցը լավ առիթ է բարեմաղթանքի տողեր գրելու Վրաստանի խորհրդարանի՝ ինձ արդեն քաջ ծանոթ այս հուշամատյանում։
Հավատացած եմ, որ մեր խորհրդարաններին մեծ առաքելություն է վերապահված դարերից սերող մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում. չէ՞ որ Հայաստանում և Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխություններով վերաիմաստավորվեց երկու խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Ուստի մաղթում եմ, որ վերջին շրջանում նոր շունչ ստացած մեր միջխորհրդարանական կապերը տարեցտարի առավել սերտանան, ընդլայնվեն ու խորանան՝ դառնալով ևս մեկ շարժիչ Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Կեցցե՛ն հայ և վրաց եղբայրական ժողովուրդները»,-գրել է Նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից