ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
20 տարի հետախուզված ամբաստանյալը դատարանին հիշեցրեց քննության ողջամիտ ժամկետի մասին 12/26/2017 20:14 | Դատական ռեպորտաժներ
Ծանրացուցիչ հանգամանքներում իրանահայ գործարարի 22 տարվա վաղեմության սպանության գործով այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել նույն գործի շրջանակում ավելի վաղ դատապարտված անձանց ցուցմունքները և քրեական գործի վարույթը կարճել: Ըստ ամբաստանյալի, գործի քննությամբ նախաքննական մարմինը ձեռք չի բերել ապացույցների բավարար ամբողջություն:
Դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը, ուստի դատարանը որոշեց միջնորդության քննարկումն անցկացնել հաջորդ դատական նիստում՝ տուժողի իրավահաջորդի մասնակցությամբ, որպեսզի վերջինս ևս հնարավորություն ունենա միջնորդության մասին իր կարծիքը հայտնել:
Ամբաստանյալը հայտարարեց, որ «ողջամիտ ժամկետ» հասկացության իմաստը կորում է: Նա միաժամանակ հայտարարեց, որ ինքը սպանության հետ կապ չունի: Ամբաստանյալը հավելեց, որ իր կինը տառապում է քաղցկեղով, և ներկայումս նրա վիճակը վատացել է: Նա ընդգծեց, որ իրենք անչափահաս երեխա ունեն:
Դատարանն իր հերթին արձագանքեց, որ դատարանը պատշաճ կարգով նիստեր է նշանակել ու անցկացրել և այսուհետ ևս ամեն ինչ կանի, մասնավորապես, կապահովի գործի քննության բնականոն ընթացքը:
Նշենք, որ 1995 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցած սպանության երեք մասնակիցներ ավելի վաղ՝ անցյալ դարի 90-ականներին, դատապարտվել են: Իսկ ներկայումս դատարանում քննվող այդ գործով միակ ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ է գտնվել:
Նույն` 95 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: 2014 թվականի հունվարին ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում, օպերատիվ տեղեկությունը հաստատվել են լուսանկարներով ու մատնահետքերով:
Ըստ դեպքի մասին ոստիկանության հաղորդագրության, նախապես հանցավոր համաձայնության գալով, չորս ընկեր գնացել էին Երևանի Կոմիտասի պողոտա, որտեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռևս 94 թվականին: Տեղեկանալով, որ գործարարն Իրանից վերադարձել է մեծ գումարով և նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել, երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնացել է շենքի մոտ, մյուս երեքը՝ մտել տուն:
Հայկի գարեջրի բաժակում թույն էին խառնել, «բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին»: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել