ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը. ԵՄ գլխավոր բանակցող 12/25/2017 13:49 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնականում իրականացումը որոշիչ է։ Համաձայնագրով սահմանված միջոցառումների իրագործման դեպքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ «Արմննպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։
-Խնդրում եմ ներկայացնել, թե ինչպիսի հեռանկարներ է բացում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության տեսանկյունից:
-Տնտեսական առումով այս համաձայնագիրը ստեղծում է էական օգուտներ։ Մասնավորապես, Հայաստանում տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը ԵՄ օրենքներին մոտեցնելու, գործարար միջավայրը բարելավելու շնորհիվ, ինչի արդյունքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ Դա ուղղակիորեն կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։
Համաձայնագրով նախատեսված ԵՄ ստանդարտների ներդրումն էլ կնպաստի Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ապրանքների, այդ թվում՝ վերամշակված արտադրանքի արտահանման աճին։ Համաձայնագիրն ապահովում է ծառայությունների շուկայի բացում թե Հայաստանում, և թե Եվրամիությունում, ինչը նշանակում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել Եվրամիությունում և հակառակը։ Համաձայնագիրը նաև ապահովում է պետական գնումների ընդհանուր շուկա, ինչը ենթադրում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան հայտ ներկայացնել Հայաստանում պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար և հակառակը։
-Դուք նախորդ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և ներկայիս համաձայնագրի գլխավոր բանակցողն եք եղել ԵՄ-ի կողմից։ Խնդրում եմ նշել համաձայնագրերի միջև առկա հիմնական տարբերությունները` հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի պարունակում ազատ առևտրի տարրեր։
-Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տարբերությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից այն է, որ այս համաձայնագիրը չի ներառում արտոնյալ առևտրի դրույթներ։ Այնուամենայնիվ, ինչպես ես նշեցի, այս համաձայնագիրը պարունակում է շատ էական դրույթներ, որոնք կունենան դրական ազդեցություն առևտրի և ներդրումների վրա՝ ներառյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններից դուրս գալը։ Ինչպես նաև՝ Հայաստանն արդեն իսկ օգտվում է GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմից, ինչը թույլ է տալիս դեպի Եվրամիության երկրներ արտահանվող հայկական ապրանքների մեկ երրորդն ուղարկել առանց մաքսատուրքերի։
Ցանկացած փաստաթղթի բանակցության ժամանակ լինում են կետեր, որոնց շուրջ դժվար է հասնել փոխզիջման կամ համաձայնության, կարո՞ղ եք նշել բանակցությունների ժամանակ առաջ եկած ամենամեծ տարակարծությունը և մանրամասնել, թե ինչպես եք այն հաղթահարել -Իհարկե, համաձայնագրում կային որոշ մասեր, որոնց շուրջ ավելի դժվար էր բանակցելը։ Օրինակ, մարդկանց շարժունության սահմանումը դժվար դրույթ էր։ Բարդ էր նաև Եվրամիության աշխարհագրական տեղանունների նկատմամբ հարգանքի (օրինակ, Cognac) հաստատումը։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր տարակարծությունները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարությամբ աշխատող հայկական թիմի կառուցողական մոտեցման շնորհիվ։ Ես համոզված եմ, որ կողմերն այս համաձայնագրից ստացել են լավագույն փոխշահավետ արդյունքը։
- Մտահոգությունները, որ հայտնում են համաձայնագրի առնչությամբ հիմնականում առնչվում են դրա իրականացման հարցերին, այսինքն` ասում են, որ ստորագրումից առավել կարևոր է դրա իրագործումը: Իրագործման առումով Դուք խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:
-Իսկապես իրականացումը որոշիչ է։ Բոլոր պոտենցիալ օգուտներն ու հնարավորությունները, որ առաջարկում է համաձայնագիրը, ներառյալ տնտեսական օգուտները՝ կապված շուկայի բացման և ավելի լավ գործարար միջավայր ապահովելու հետ, կախված են պրակտիկայում համաձայնագիրը կյանքի կոչելուց։ Մասնավորապես, սա նշանակում է ԵՄ ստանդարտների վրա հիմնված հայկական նոր օրենսդրության կիրարկում։ Ես լիահույս եմ, որ Հայաստանն ու Եվրամիությունը կարող են համաձայնության գալ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզի՝ ներառյալ յուրաքանչյուր ոլորտի գերակա օրենսդրության մշակման ժամանակացույցի հստակեցման շուրջ մինչև 2018-ի առաջին կեսը։ Օրենսդրական աշխատանքը կարող է սկսվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Եվրամիությունն այս աշխատանքներում Հայաստանին տեխնիկական աջակցություն կտրամադրի և Հայաստանի իշխանությունների հետ մշտադիտարկման կենթարկի առաջընթացը։
-Համաձայնագրի շրջանակներում արդյոք ԵՄ-ն նախատեսում է հատուկ ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին ստանձնած պարտավորությունների իրականացման համար, եթե հաշվի չառնենք «Single Support Framework 2» -ը:
-Եվրամիությունը «The EU Single Support Framework»-ի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 160 միլիոն եվրո 2017-2020 թթ․-ին երեք հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնական դեր ունեն Համաձայնագրի տեսանկյունից։ Առաջին ուղղությունը տնտեսական զարգացումն ու շուկայի հնարավորություններն են, երկրորդը՝ ինստիտուտների և լավ կառավարման ամրապնդումն է, երրորդը՝ կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներն են։ Ի լրումն դրա՝ «Single Support Framework»-ը ներառում է կարողությունների զարգացման և ինստիտուտների կայացման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարմանը։
Այս բաշխումից բացի, առկա է հետագա հավելյալ ֆինանսավորման հնարավորություն՝ ի նշան Հայաստանի կողմից բարեփոխումների գնալու հանձնառության ճանաչման։ Բացի այդ՝ Հայաստանում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար առանցքային են էներգետիկ անվտանգության բարելավումն ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառման խրախուսումը, կարողությունների զարգացումն ու ներդրումների հստակ առաջնահերթության հաստատումը։ Եվրամիությունը մոտ 24 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության ուղղություններին 2017-2020 թթ․-ին։
Հարցազրույցը՝ Անի Նազարյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ