Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

«Մեր սկսած ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու որակական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում». ՍԱՊԾ պետ 12/25/2017   16:52  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է տարվա աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին ու նախանշել դրանց լուծմանն ուղղված նոր անելիքները: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

ՍԱՊԾ-ն 2017 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ կառավարության ծրագրով այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը:

Ծառայությունը նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ 2017 թվականից սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ են երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար և միջազգային պրակտիկայում դիտարկվում են որպես այս համակարգի հիմնասյուներ:

Որպես այդպիսիք, Ծառայության պետը մասնավորապես առանձնացրել է ռիսկերի գնահատման նոր մոդելի, ինչպես նաև տնտեսվարողների դասակարգման/ռեյթինգավորման համակարգի ներդրումը, մոնիթորինգային ծրագրերի իրականացումը մի քանի կարևոր ոլորտներում, ամբողջությամբ անցումը սպանդանոցային մորթի, գյուղատնտեսական կենդանիների համարակալման և նույնականացման համակարգի գործարկումը, որակի կառավարման՝  HACCP, սկզբունքների կիրառումը սննդամթերքի ոլորտում, ինչպես նաև ծառայությունների ու բազաների թվայնացումը: 

Վերահսկողություն

2017 թ. իրականացվել է ավելի քան պետական վերահսկողական 1300 միջոցառում, ինչպես նաև 84 անասնահամաճարակային մշտադիտարկում, 1805 շրջայց:  Ծառայության ուշադրության առանցքում են եղել միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, զովացուցիչ ընպելիքների, հացի, հրուշակեղենի արտադրության ոլորտները, կրթական ու նախակրթական հաստատությունները, մսի շուկաները, իրացման ցանցերը: Այնպիսի արտադրություններ, որտեղ տարիներ շարունակ չի իրականցվել որևէ վերահսկողություն: Արդյունքում, խախտումների հիման վրա տրվել է գործունեության կասեցման, հետ կանչի, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կարգադրագիր: «Թեժ գծին» այս տարի ստացվել է 2531 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ գրեթե երեք անգամ ավելի նախորդ տարվա համեմատությամբ: Տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում իրականացված շրջայցերի արդյունքում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր արդեն գրանցված է 13607 տնտեսվարող. տարեսկզբին գրանցված էր մոտ 1000 տնտեսվարող:

Ընթացիկ տարում զգալիորեն բարելավվել է իրավիճակը մսի իրացման շուկայում, մասնավորապես՝ Խորենացի փողոցի՝ տարիներ շարունակ հակասանիտարական պայմաններում մսի վաճառքն այսօր առավելապես իրականացվում է մաքուր, նորոգ իրացման վայրերում, նորովի են սպառողներին ծառայություններ մատուցում Մալաթիայի, Նոր Նորքի մսի շուկաներում, մայրուղիների վրա տեղակայված սպանդանոցային մի շարք կետերում: 2017թ. սկսած՝ անցնում է կատարվել պարտադիր սպանդանոցային մորթի, որն արդեն 2018 թ. կգործի ամբողջությամբ, վերահսկողությունն ուժեղացել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, մսի դրոշմման նկատմամբ: Արդեն օրենսդրական կարգավորումները տրվել են. նախատեսվում է հուլիսին ունենալ գործող ավելի քան 40 սպանդանոց, քննարկվում է 20-30 նոր հայտ:

2017 թ. սկսած՝ սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին տրամադրվում են սանիտարական անձնագրեր: Արդեն իսկ տրամադրվել է 565 հաց-հացաբուլկեղենի (434-Երևանում, 131-մարզերում) և 124 միս-մսամթերքի (72-Երևանում, 52-մարզերում) սանիտարական անձնագիր: Գործընթացը շարունակվում է՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, և այսօր արդեն վտսահորեն կարող ենք ասել, որ մայրաքաղաքում հաց-հացաբուլկեղենը տեղափոխվում է էականորեն բարելավված պայմաններում: 

2017թ. հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը կայուն է գնահատվել: Հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են բույսերի կարանտին վնասատուների հայտնաբերմանն ուղղված մշտադիտարկումներ, ուժեղացվել է վերահսկողությունը թունաքիմիկատների ու պեստիցիդների վաճառքի նկատմամբ: 

Մշակվել 6 իրավական ակտ և ստուգաթերթ:

Սահմանային հսկողություն

Ներդրվել է Մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգը, Երևանում և Գյումրիում բացվել են սպասարկման նոր կենտրոններ, որակապես փոխվել են ծառայությունների մատուցման որակն ու ընթացակարգը: Սահմանային վերահսկողության ընթացքում գրանցվել է 43.791 հայտ: Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք՝ բեռի անվտանգությունը հավաստող կեղծ փաստաթղթեր, լաբորատոր փորձաքննության արդյունքների կամ փաստաթղթային անհամապատասխանություններ, այդ թվում՝ պետական գրանցման վկայականների և ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրի բացակայություն, ԵԱՏՄ անդամ երկրների և երրորդ երկրների միասնական ռեեստրում չգրանցված կազմակերպություններից ներկրման փորձեր: Արդյունքում, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության հիմքով, ոչնչացվել և օգտահանվել է շուրջ 60.000 կգ սննդամթերք, մասնավորապես՝ հավի աղացած միս, չոր կաթնային սիճուկ, կերակրի աղ և այլն, ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու որոշում: Միաժամանակ՝ սահմանին հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանությունների բազմաթիվ դեպքեր:

Լաբորատոր կարողությունների զարգացում

ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան օրերս ANAB (ANSI-ASQ National Accreditation Board)-ի կողմից ստացել է ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ:  ՍԱՊԾ-ն 4 ուղղությամբ ունի լաբորատոր ծառայություններ, մյուս երեքի՝ անասնաբուժական, բուսասանիտարական և թունաբանական լաբորատորիաների միջազգային հավատարմագրման աշխատանքները շարունակվում են: Սա նշանակում է, որ լաբորատորիան ունի երկու կարևոր՝ ԵԱՏՄ և ԵՄ հավատարմագրում, ինչը կապահովի, որ Հայաստանում կատարված փորձաքննության արդյունքներն ընդունվեն ԵՄ-ում. սա արտահանման տեսանկյունից հատկապես կարևոր է: Բացի այդ, ընթացիկ տարում գործարկվել է ՍԱՊԾ անասնաբուժական՝ ամբողջությամբ վերազինված և ժամանակակից լուծումներով լաբորատորիան, միաժամանակ, արդիականացվել է հանրապետության տարբեր մարզերում յոթ անասնաբուժական լաբորատորիա: Շիրակի մարզում վերջերս վերագործարկված լաբորատորիան հավատարմագրվել է, որը խիստ կարևոր է՝ հաշվի առնելով հանարպետության երկրորդ քաղաքում բեռնափոխադրումների ծավալը: Ծառայությունում ստեղծվել է նմուշառման բաժին, նմուշառման գործընթացը թվայնացվել է:

Միջազգային համագործակցություն

Վերջին տարիների վերլուծությունները փաստում են, որ ոչ տարիֆային կարգավորումների ազդեցությունը միջազգային առևտրում գնալով ամրապնդվում է:  Այս տեսանկյունից տեղական որակյալ և մրցունակ սննդամթերքի արտահանման համար կարգավորումները տարբեր երկրների անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության լիազոր մարմինների միջև մեծ կաևորություն է ստանում: Հենց այդ նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում 2017 թվականի ընթացքում ձևավորվել է միրջազգային համագործակցությունն ընդլայնելու նոր օղակ՝ ապահովելով կապն ինչպես այս ոլորտի միջազգայի կազմակերպությունների (OIE, IPPC և այլն), այնպես էլ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018 թվականին Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում անասնաբուժական ծառայությունների նկատմամբ կիրականացնի աուդիտ, ինչը կստեղծի մեր երկրի կարգավիճակն այդ կազմակերպությունում փոխելու հնարավորություն: Այս փուլում  բանակցություններ են տարվում Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանիների և պաղեցված մսի արտահանման ուղղությամբ: Նաև՝ վերջնական փուլում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածք տեղական արտադրության մեղրի շուկայահանման  գործընթացը: Եվրոպական Միության հետ ձկան արտահանման գործընթացի երեք կարևոր փուլերն ավարտվել են,  հիմա սկսվելու է վերջնական՝ աուդիտի փուլը, որի դրական արդյունքների դեպքում հայկական արտադրության ձուկը կհասնի նաև ԵՄ շուկա:

Ծառայությունների թվայնացում

ՍԱՊԾ կայքում (Վերահսկողություն բաժնում) արդեն գործում է հայտնաբերված  խախտումների մասին սպառողներին իրազեկող համակարգը, որն առաջիկայում կունենա նաև հեռախոսային հավելվածի տարբերակը, ներդված է ներմուծված ապրանքների ռիսկերի էլեկտրոնային հաշվիչ, սպանդանոցային ծագման մթերքների համար տրվող՝ անասնաբուժական 5 ձևը շուտով հասանելի կլինի նաև թվային տարբերակով, ավտոմատացվել են փորձաքննությունների համար լաբորատորիաների ընտրության գործընթացը, պարզեցվել են ներմուծման և արտահանման սերտիֆիկատների տրամադրման գորընթացները, շուտով  ՍԱՊԾ-ն կօգտագործի ԵԱՏՄ միասնական տեղեկատվական «Մերկուրի. ծանուցում» համակարգը, ինչը թույլ կտա նախնական ծանուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքից անասնաբուժական ենթահսկման ապրանքների արտահանման մասին ռուսաստանցի գործընկերներին և հակառակը՝ տեղեկություններ ստանալ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասին:

Իրազեկում

Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, տրվել ծանուցումներ, շրջանառվել տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, բաժանվել իրացման կետերին թեժ գծի հեռախոսահամարով կպչուն թերթիկներ, մսի իրացման կետերի համար՝ իրազեկող պիտակներ: Սպառողներին իրավունքներին ուղղված՝ Ծառայությունն այս տարի  նշեց Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այդ շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Ծառայությանը կից գործում է  հասարակականան  խորհրուրդը:

Ծառայության պետը խոսել է նաև առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ ոլորտում դրանք շատ են և մեկ օրում չեն լուծվելու՝ կլինի դա տնտեսվարողի անպատասխանատվության արդյունքում հայտնաբերված ժամկետանց սննդին, թե արտադրողի անբարեխղճությանն ու որակի կառավարման համակարգերի բացակայությանը, թե՝  նախատոնական օրերին  շահույթն ավելացնելու նպատակով ձիու միս իրացնելու փորձին վերաբերող: «Կուտակված խնդիրնր կան, որոնց դեռևս իրավիճակային լուծումներ են տրվում,  փոխարենը հստակ ամրագրել ենք ու սկսել գործարկել այն մեխանիզմերը, որոնք որակական փոփոխություններ կբերեն սննդամթերքի անվտանգության ոլորտում, և 2018 թվականին դրանց արդյունքները տեսանելի կլինեն բոլորիս համար»,-ասել է ՍԱՊԾ պետը: Նրա խոսքերով՝ արդեն սկսված կամ նախատեսված ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու ամրատական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում:

«Հայկական մթերքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն տեղական, այլ նաև արտաքին շուկայում, և նշված բոլոր միջոցառումներ կնպաստեն նաև մրցունակության ավելացմանը»,-եզրափակել է Ծառայութան ղեկավարը:

Տոնական օրերին գործելու է վերահսկողության խիստ ռեժիմ, սահմանին՝ հերթապահություն, ՍԱՊԾ «Թեժ գիծը» գործում է շուրջօրյա՝ ապահովելով սպառողների հետ կապի անընդհատությունը:

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:24 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄինչև հուլիսի մեկը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
19:06 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս
17:47 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍՓորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի
18:12 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու բողոքի հիման վրա նմուշառումներ են կատարվել
15:29 06/12/2017  |  ԼՐԱՀՈՍՌոսսելխոզնադզորի պաշտոնյաները հայ գործընկերներին են ներկայացրել «Արգուս» և «Մերկուրի» տեղեկատվական համակարգերը
20:17 29/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետին
19:51 25/10/2017  |  ԼՐԱՀՈՍՍԱՊԾ-ն իրացման մեկ կետում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք
16:30 14/10/2017  |  ԼՐԱՀՈՍՍննդի շղթայում տնտեսվարողներին ներկայացվել են HACCP-ի ներդրման առավելությունները
19:07 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍԿասեցվել է չորս արտադրամասի գործունեություն, ոչնչացվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակները
18:55 06/10/2017  |  ԼՐԱՀՈՍՏոմատի մածուկի իրացումն արգելելու որոշում է կայացվել

Արխիվ

[]