ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
55 ոլորտներում հարկային մուտքերն աճել են 12/22/2017 10:29 | ԼՐԱՀՈՍ
Բիզնեսի հետ երկխոսության և վարչարարության արդյունավետ թիրախավորման շնորհիվ պետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր և միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում: Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե 2017թ. 11 ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե հաշվի առնենք, որ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային գերավճարները 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում նվազել են 4.7 մլրդ դրամով, ապա 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%:
«Սա տնտեսության ակտիվացման, արտադրության և արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-վստահեցնում է Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը: Միայն մետաղական հանքարդյունահանման ոլորտում հարկային մուտքերն ավելացել են 43%-ով: Աճը զգալի է նաև ծխախոտի արտադրության, բանկային գործունեության, վառելիքի ներմուծման-իրացման, շինանյութի արտադրության, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման և, ընդհանուր առմամբ, 55 ոլորտներում։ «Խոշոր և միջին բիզնեսի ոլորտային և անհատական վերլուծություններից հետո հարկ վճարողները դասակարգվել են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Խոշոր և միջին ՀՎՏՎ-ը, կատարելագործելով վերլուծական կարողությունները, ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացրել բացառապես ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ, եթե միայն ինքնահայտարարագրման մղող կանխարգելիչ ջանքերն արդյունք չեն տվել»,-պարզաբանում է Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարկ վճարողների զգալի մասն արձագանքել է հարկային մարմնի գործընկերային երկխոսության առաջարկին և վերանայել վարքագիծը:
Արդյունքում ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճն առավել տպավորիչ է. եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ շուրջ 20%-ով:
«Առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեծ շարժ կա՝ մանրածախ առևտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը: Ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մենք տնտեսության ոլորտները մի քանի տասնյակ ենթաոլորտների ենք բաժանում և վերլուծությունները կատարում մի քանի մակարդակով։ Օգտագործում ենք հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ երրորդ անձանցից՝ խորացնելով կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը»,-ներկայացնում է Խոշոր և միջին ՀՎՏՎ պետը։ Ըստ նրա՝ բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների հաստատման մասին է վկայում նաև հսկողական աշխատանքների նվազումը. 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 45-ով կամ 12,7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:
«Ստվերի դեմ պայքարում ԽՄՀՎ ՀՏՎ-ը կարևորել է փաստաթղթաշրջանառության կարգավորումը: Հետևողական և համալիր գործունեության արդյունքում խոշոր և միջին բիզնեսի կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ով»,-նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը և շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման և մեծածախ առևտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտներում. «Խոշոր և միջին հարկ վճարողների դերը տնտեսության համար կարևոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլև տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում հենց խոշոր և միջին հարկ վճարողների կողմից են ձևավորվում հարկերի վճարման շղթաները՝ ներմուծողներից, արտադրողներից մինչև առևտրի և ծառայությունների մատուցման վերջնական փուլ: Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում»։
Արմեն Սաֆարյանը վստահեցնում է, որ բոլոր կազմակերպությունների հետ տեսչություն-վարչությունն աշխատում է էլեկտրոնային նամակագրությամբ. «Հարկ վճարողի հետ մեր ամբողջ երկխոսությունը փաստաթղթավորվում է, և դա հասանելի է դառնում ՊԵԿ այլ ստորաբաժանումներին: Այս աշխատաոճն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից