ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարանը կառուցվում է օրենքները շրջանցելով եւ առանց թույլտվության. Եղվարդի բնակիչների բաց նամակը. «Հայկական ժամանակ» 12/22/2017 09:51 | Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» անունը կրող թաղամասի բնակիչների եւ դրա հարեւանությամբ կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի միջեւ վեճը դեռ չի ավարտվում: Թաղամասի բնակիչները «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն բաց նամակ են ուղարկել, որն ուղղված է վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը եւ Սերժ Սարգսյանին, անդրադարձ կա նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեր տների կողքին՝ ք. Եղվարդ Երեւանյան խճուղի 129 հասցեում, կառուցվող անհայտ ծագման շինության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ենք պահանջել բնապահպանության նախարարությունից, որը մեզ պարզ ու հստակ պատասխան տալու փոխարեն (անվտանգ է, թե ոչ) ուղարկել է փաստաթղթերի մի փաթեթ, որոնք ստացել է Ալֆրեդ Աբեդի անունով գործարանատիրոջից: Դուրս է գալիս, որ նախարարությունը վերջինիս փոստատարի դերն է ստանձնել:
Ալֆրեդ Աբեդին իր բիզնես գործունեությանը շահեկան բացատրագիր է ուղղել նախարարությանը, ինչն առանց լիարժեք մասնագիտական ուսումնասիրության ուղարկվել է մեզ»,- գրել են «Նատի» թաղամասի բնակիչներն ու հավելել, որ իրենք երաշխիքներ ոչ թե գործարանը կառուցողից են ուզում, այլ պետական կառույցներից, մասնավորապես, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից:
Նրանք նշել են, որ գործարանը բնապահպանության նախարարություն ուղարկած բացատրագրում նշել է, որ Եղվարդում կառուցվում է բիտումի եւ քսայուղերի պահեստավորման եւ հետագա տարալցման գործարան, մինչդեռ դրան հակասող տեղեկատվություն է ներկայացված «Արմօյլ» գործարանի պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ իրենք տարածաշրջանում նմանը չունեցող նավթավերամշակման գործարան են կառուցում:
Նամակում ասվում է նաեւ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին «Արմօյլ» ընկերությունը որեւէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել եւ չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն՝ անկախ նրանից, թե ինչ է կառուցում:
Մինչդեռ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության:
«Գործարանը կառուցվում է օրենքները շրջանցելով եւ առանց թույլտվության, սակայն առանց խոչընդոտների եւ դրա բացատրությունը հետեւյալն է. քանի որ հողատարածքի սեփականատերն է հայտնի ազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջինիս փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է»,- գրել են նամակի հեղինակները՝ նշելով, որ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը շուրջ 2 ամիս է չի պատախանում իրենց նամակին եւ չի հանդիպում իրենց հետ, որն էլ հիմք է տալիս եզարակացնելու, որ այդ ապօրինության հեղինակն ու հովանավորը եղել է քաղաքապետը:
Բնակիչները նաեւ նշել են, որ գործարանի հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխվել է առանց կից հողօգտագործողների թույլտվության:
«Մենք պահանջում ենք հասարակ ու պարզ բան՝ տալ մեզ մասնագիտական պատասխան, երաշխիք, տվյալ արտադրությունը մեզ ու մեր առողջությանը, մեր այգիներին ու բնությանը, վնաս է, թե ոչ: Դադարեցնել եղեռնաշինությունը հակառակ դեպքում կձեռնարկվի խիստ միջոցներ մինչեւ անգամ հանրապետական նշանակության ճանապարհները փակել»,- ասված է բաց նամակում:
Եղվարդի բնակիչներն իրենց ստորագրություներով կազմված նամակին կից ներկայացրել են նաեւ նաեւ «Արմօյլ» ընկերության տնօրենի բացատրագիրը, որը վերջինս ներկայացրել է բնապահպանության նախարարությանը:
Բացատրագրում Ալֆրեդ Աբեդին գրել է, որ Եղվարդում իրենք նախատեսել էին կառուցել դիզելային վառելիքի պահեստարաններ, որը կառուցվել է 2015 թվականին: Հետագայում ընկերությունը կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրով որոշել է կառուցել բիտումի եւ քսայուղերի պահեստավորման եւ յուղերի տարալցման գործարան եւ վերջինիս սպասարկման համար նախատեսված վարչական շենք:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի՝ 22.12.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից