ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդեն վերջում կունենանք սնանկ ճանաչված, պարտքերի տակ մնացած փաստաբաններ. Արա Զոհրաբյան 12/22/2017 15:50 | ԼՐԱՀՈՍ
Որոշ կենսական նշանակություն ունեցող օրինագծեր՝ Դատական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերը, շրջանառության մեջ դրվում ու ընդունվում են պատշաճ կերպով քննարկում չկազմակերպելով: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Մասնավորապես, ՓՊ նախագահն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրքը դատավարական գործընթացը՝ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգավորող բոլոր օրենքների հիմքն է հանդիսանալու: Ուստի առնվազն պետք է Փաստաբանների պալատի, դատական համակարգի և դատախազության տեսակետները հաշվի առնվեին:
Դատական օրենսգրքի նախագծում նախատեսվում է փաստաբանների նկատմամբ մինչև հարյուր հազար դրամի դատական տուգանքի նշանակում: Այդ կարգավորումը նպատակ ունի կանխել հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, որը կարող է ենթադրաբար դրսևորվել փաստաբանի կամ դատախազի կողմից: Այսինքն, օրենսդիրը շարժվում է այն կանխավարկածով, որ հնարավոր է լինեն ոչ բարեխիղճ փաստաբաններ կամ դատախազներ, սակայն կարող են լինել նաև անբարեխիղճ դատավորներ:
«Մենք չունենք այսօր երաշխիքներ անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու համար»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, առաջարկվող իրավակարգավորմամբ դատավորի ոչ օրինական գործողություններին փաստաբանի դիմադրելու դեպքում, դատավորը կարող է նրան նախազգուշացնել և կիրառել դատական տուգանք: Ընդ որում, ընդգծեց ՓՊ նախագահը, տուգանք նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա է կատարման, դրա բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման կատարումը:
«Որոշ փաստաբաններ կարող են մեկ դատական նիստի ընթացքում ունենալ մեկ մլն դրամը գերազանցող տուգանքներ, եթե դատավորին փորձեն դիմադրություն ցույց տալ օրենքով սահմանված կարգով, և դատավորի դուրը դա չգա: Պատկերացրեք փաստաբան, ով առարկում է նախագահող դատավորի գործողությունների դեմ, ստանում է դրա դիմաց տուգանք, մի քանի անգամ առարկում է, մի քանի անգամ ստանում է տուգանք, այնուհետև այդ տուգանք նշանակելու մասին որոշումը սկսվում է իրագործվել, իր հաշիվների, գույքի վրա կալանք է դրվում, միգուցե նաև բռնագանձվում է այդ գումարը, մյուս անգամ փաստաբանը սկսելու է կաշկանդվել»,- ասաց ՓՊ նախագահը՝ հավելելով, որ սրանում իրենք խնդիր են տեսնում:
Արա Զոհրաբյանը նշեց, որ այո, կան երկրներ, որտեղ նման սանկցիաներ հնարավոր են, բայց պետք չէ մոռանալ, որ այդ երկրներում արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունն էլ այլ մակարդակի վրա է, արդարադատության համակարգն էլ այլ որակի աշխատանք է տանում: «Եվ մենք չենք կարող այստեղից վերցնել միայն պատժամիջոցները և չվերցնել մյուս դրական հատկանիշները»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը: Այդ առումով ՓՊ-ն կարծում է, որ առնվազն պետք է երաշխիքներ տալ:
Արա Զոհրաբյանը նշեց, որ գործող Դատական օրենսգրքում նշված է, որ դատավորի օրինական կարգադրությունը չկատարելը առաջացնում է նման պատասխանատվություն, նախագծում «օրինական» բառը հանվել է, անհրաժեշտ է այն վերականգնել: ՓՊ-ն առաջարկում է նախատեսել մի պայման, որ փաստաբանի մասնագիտական պարտականությունը Վարքագծի կանոնագրքին համապատասխան կատարելու դեպքում չի կարող համարվել խախտում, կամ եթե դատավորի կողմից փաստաբանի կամ դատախազի նկատմամբ անհիմն տուգանքի սանկցիա է կիրառվել, ապա դա հիմք լինի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: «Սա մեզ համար կլինի լծակ՝ դատավորը հինգ անգամ կչափի, նոր մեկ անգամ կկտրի»,- գտնում է Արա Զոհրաբյանը: Նա հավելեց նաև, որ դատական տուգանքի սանկցիայի բողոքարկումն առնվազն պետք է կասեցնի դրա կատարումը:
«Փաստաբանները կընճվեն, իհարկե, կլինեն փաստաբաններ, որոնք չեն ընկճվի, բայց ես պատկերացնում եմ արդեն վերջում կունենանք սնանկ ճանաչված փաստաբաններ՝ իրենց անունով գույք չեն ունենա, կունենանք պարտքերի տակ մնացած փաստաբաններ:… Բայց մենք կամիկաձեների միություն չենք, մենք նորմալ իրավաբանների, ինտելեկտուալ մարդկանց միություն ենք և ուզում ենք նորմալ շախմատ խաղալ, ոչ թե գնանք ուրիշ բաներով զբաղվենք, ուրիշ սպորտաձևով»,- ասաց ՓՊ նախագահը:
Արա Զոհրաբյանը նշեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր խմբագրությամբ նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: Փաստաբանների պալատը չի հասցրել մեկ ամսվա ժամկետում այդ ծավալուն նախագծի մասին առաջարկություն կամ դիտողություն ներկայացրել: Ինչպես ՓՊ նախագահը տեղեկացել է ամփոփաթերթից, դատական համակարգն էլ չի ներկայացրել առաջարկություններ: Արդյունքում ստացվել է այնպես, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, մինչդեռ դրա վերաբերյալ երկու կարևորագույն օղակներ, որոնք հենց այդ օրինագծի աշխատացնողն են լինելու, իրենց կարծիքը չեն հայտնել:
«Ես նկատում եմ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից արհամարհական վերաբերմունք մասնագիտացված կառույցների նկատմամբ»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, ինտելեկտուալ հարթակը թողած, «դո՞ւրս գանք, ի՞նչ անենք, ցուցապաստառներով Ազգային ժողովի, կառավարության մոտ կանգնե՞նք»: ՓՊ նախագահը նկատեց, որ այդ ճանապարհն ընտրելու դեպքում ավելի թիրախային քայլեր կարող են կատարել:
ՓՊ նախագահը կոչ արեց ԱԺ նախագահին՝ պահանջելով Ազգային ժողովից հնարավորություն ընձեռել մասնագիտացված կառույցների հետ քննարկում կազմակերպել այս կարևոր օրինագծերի վերաբերյալ:
Արդյոք դատական տուգանքի կիրառման դրույթը որևէ կերպ բխում է ներկայումս ընթացող աղմկահարույց գործերից հարցին ի պատասխան Արա Զոհրաբյանը նշեց, որ երբ որ պետական մարմինը տեսնում է, որ մի կառույցի միջոցով հնարավոր չէ ինչ-որ մի բան կարգավորել, ինքը սկսում է շրջանցել այդ կառույցը: ՓՊ նախագահը նշեց, որ աղմկահարույց դատավարությունների շրջանակում ՓՊ-ն փաստաբանների նկատմամբ 80-ից ավելի սանկցիաների որոշումներ է ստացել: Պալատի խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է, և այդ առումով միգուցե դատավարական գործընթացների ազդեցության տեսակետից ՓՊ-ն պետական մարմինների համար արդեն շրջանցման ենթակա մարմին է՝ որևէ մի կառույց չի կարող ճնշել Փաստաբանների պալատին, և հետևաբար մտածում են, որ միգուցե Պալատին պետք է հանել խաղից դուրս և անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա:
«Ես այդտեղ այդ միտումը տեսնում եմ, բայց դա չի նշանակում, որ Փաստաբանների պալատը պետք է փաստաբաններին դիտավորյալ պատժի անհիմն տեղը, որպեսզի ասի՝ չէ, թողեք այդ հարցը մենք կարգավորենք»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ՓՊ Խորհուրդը դատարանների սանկցիաների վերաբերյալ օբյեկտիվ որոշումներ է կայացրել՝ որտեղ փաստաբանը խախտում է թույլ տվել, պատասխանատվության է ենթարկել, որտեղ թույլ չի տվել՝ գործերը կարճել է:
Վիճակագրությունը ցույց է տալիս, նշեց Արա Զոհրաբյանը, մեծ մասամբ սանկցիաները դատավորների ոչ ճիշտ որոշումներն, ոչ ճիշտ վարքագիծն է եղել: Օրինակ՝ դատավորը հետաձգել է գործի քննությունը առանց ժամկետ նշելու, հետո վերսկսելուց հետո տեսնելով, որ փաստաբանը բացակայում է, սանկցիա է կիրառել նրա նկատմամբ ու ուղարկել ՓՊ:
Արա Զոհրաբյանը նշեց, որ մինչև ԱԺ-ում հիշյալ օրինագծերի երկրորդ ընթերցումը փորձելու են ԶԼՄ-ների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնել պետական մարմիններին: Չի բացառվում, որ «մենք էլ անցնենք օրենքով չարգելված այլ խաղաղ միջոցների»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/17/2025 08:31 609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:29 «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․«Հրապարակ»
- 01/17/2025 08:25 Գործողություն են ուզում, ոչ թե խոսքուզրույց ․«Հրապարակ»
- 01/17/2025 08:23 Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:20 Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․«Հրապարակ»
- 01/17/2025 08:18 Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
- 01/17/2025 08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի