ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխան Բարսեղյանի գործով պաշտպանները միջնորդեցին կասեցնել գործի քննությունը և դիմել ՍԴ 12/21/2017 19:14 | Դատական ռեպորտաժներ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց կասեցնել գործի դատական քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ ՀՀ սահմանադրության 29, 71 և 78 հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու համար։
Այսպիսով, Իշխան Բարսեղյանի պաշտպան Արա Ղազարյանը նշեց, որ միջնորդությունը բերվում է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։
Մասնավորապես, Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիման վրա, որը սահմանում է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
311-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է երեք տեսակի որակյալ հատկանիշներ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված քրեորեն հետապնդելի արարքների համար՝ եթե արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով և եթե արարքը կատարվել է դատավորի կողմից։
Ինչից հետևում է, որ Բարսեղյանին առաջադրված հոդվածը նախատեսում է առավել ծանր պատիժ, եթե հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված քրեորեն հետապնդելի արարքները կատարվել են դատավորի կողմից։
Ըստ պաշտպանի՝ հոդվածը չի նախատեսում անձի անձնական հատկանիշով պայմանավորված որևէ այլ որակյալ հատկանիշ, բացի անձի դատավոր լինելու անձնական հատկանիշով։ Մնացած մյուս երկու որակյալ հատկանիշները (կազմակերպված խումբ, առանձնապես խոշոր չափեր) անձնական հատկանիշներ չեն ներառում։
Պաշտպանը գտնում է, որ օրենսդիրը դրսևորել է տարբերակված վերաբերմունք որակյալ հատկանիշներն ընտրելիս և սույն հոդվածում ամրագրելիս։ Ուստիև գտնում են, որ նման տարբերակված վերաբերմունքը դատավորի մասնագիտական խմբի նկատմամբ չունի օբյեկտիվ հիմքեր, և նման իրավակարգավորման մեջ բացակայում է ողջամիտ համաչափությունը հանրային և մասնավոր շահերի միջև։
Խտրականությունը անձի նկատմամբ տարբերակված վերաբերմունք է էապես նման իրավիճակում գտնվող այլ մարդկանց համեմատ, եթե տարբերակված վերաբերմունքի համար բացակայում է օբյեկտիվ հիմքը, և եթե բացակայում է ողջամիտ համաչափությունը հետապնդվող իրավաչափ նպատակի, այսինքն Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի առարկայի, և միջոցի՝ տվյալ դեպքում որակյալ հատկանիշով պայմանավորված պատժաչափի միջև։
Հետևաբար իրենք գտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, քանի որ դատավորի՝ որպես որոշակի խմբի նկատմամբ օրենսդիրը նման կարգավորմամբ դրսևորել է խտրական մոտեցում։
Դատավորը հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ է։ Որպես այդպիսին, նրա կարգավիճակը կարգավորվում է Հանրային ծառայության մասին օրենքով, իսկ Հանրային ծառայության մասին օրենքի գործողությունը տարածվում է հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Նման պաշտոն զբաղեցնող անձինք, ըստ սույն օրենքի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք են:
Բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, օրինակ՝ Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, և այլն։
Նույն օրենքի ուժով Բարսեղյանը իր պաշտոնատար անձ հանդիսանալու, հանրային գործառույթ իրականացնող անձ հանդիսանալու հատկանիշներով գտնվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միևնույն կարգավիճակում, այսինքն էապես նման իրավիճակում։
Այսպիսով, ըստ Սահմանադրական դատարանի՝ պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելը քրեականացնելու նպատակն է թույլ չտալը, որ «ստեղծվի խտրական իրավիճակ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում»։ Սահմանադրական դատարանի այս մոտեցման հետ համահունչ է վերը նշված դիտարկումը, որ 311-րդ հոդվածի օբյեկտը պետական մարմինների հետ հարաբերություններում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն է, մասնավորապես՝ որ չստեղծվի խտրական իրավիճակ պետական մարմինների հետ հարաբերություններում։
Առաջնորդվելով սահմանադրական և կոնվենցիոն վերը նշված սկզբունքով, պաշտպանական կողմը գտնում է, որ դատավորի կողմից կաշառք վերցնելը որպես հանցագործության որակյալ հանգամանք, ծանրացնող հանգամանք ընտրելը արդարացված չէ, քանի որ համաչափ միջոց չէ վերը նշված իրավաչափ նպատակին հասնելու համեմատ։
Պաշտպանը նաև նշեց, որ քրեական իրավունքում հանցագործության որակյալ հատկանիշների սահմանումը պայմանավորված է դրանց հասարակական վտանգավորությամբ։ Սակայն մի՞թե կարելի է պնդել, որ պետական մարմինների նորմալ գործունեության ապահովման հետ կապված հասարակական հարաբերություններում դատավորի կողմից կաշառք վերցնելը բոլոր դեպքերում, առանց որևէ բացառության առավել մեծ հասարակական վտանգավորություն է ներկայացնում, քան, օրինակ՝ նախարարի, վարչապետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, ազգային ժողովի պատգամավորի, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր դատավորի հետ միասին հանրային ծառայության մասին օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետի հիմքով համարվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ այսինքն գտնվում են դատավորի հետ էապես համեմատելի, նման իրավական կարգավիճակում։
Պաշտպանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր քրեական օրենսգրքի նախագծում կաշառք վերցնելու հանցակազմի որպես որակյալ հատկանիշ ընտրված է արդեն ոչ թե դատավորը՝ թիրախավորված կերպով, այլ՝ «բարձրաստիճան պաշտոնատար անձը»:
Ուստիև գտնում են, որ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորումը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, հակասում է Սահմանադրության 29, 71 և 78 հոդվածներին, և իր բնույթով խտրական է։
Մեղադրող Կարեն Բիշարյանը գտավ, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, հավելելով, որ դատավորի կողմից կաշառք ստանալու որակյալ հատկանիշը նախատեսելով օրենսդիրը ոչ թե նկատի է ունեցել դատավորի անձնական հատկանիշն այլև դատավորի հատուկ կարգավիճակը:
Իսկ ինչու է հատուկ կարգավիճակ որովհետև հայտնի է, որ դատավորը՝ դատարանը ներկայացնող է, իսկ դատարանը դատական իշխանության կրողը:
Օրենքի գերակայությունն ապահովելու և կողմերի միջև խտրականություն թույլ չտալու փոխարեն դատավորը կաշառք է ստանում՝ հեղինակազրկելով ողջ դատական իշխանությունը:
Դատարանը միջնորդությունը մերժեց, հաջորդ դատական նիստը նշանակելով դեկտեմբերի 28-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել