Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների 01/25/2025   14:37 Չինուհին ռեկորդ է սահմանել մեկ րոպեում ձգումների քանակով եւ Գինեսի գրքի հավաստագիր ստացել 01/25/2025   14:30 ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը 01/25/2025   14:29 Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը 01/25/2025   14:23 Մեքսիկան հրաժարվել Է ընդունել ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ՝ անօրինական ներգաղթյալներով 01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   13:45 Եթե 2018-ին խնդիր դնեինք Կաթողիկոսին փոխելու, կհաջողեինք. եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:14 Հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա. Բագրատ Սրբազան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»

Իշխան Բարսեղյանի գործով պաշտպանները միջնորդեցին կասեցնել գործի քննությունը և դիմել ՍԴ 12/21/2017   19:14  |  Դատական ռեպորտաժներ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց կասեցնել գործի դատական քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ ՀՀ սահմանադրության 29, 71 և 78 հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու համար։

Այսպիսով, Իշխան Բարսեղյանի պաշտպան Արա Ղազարյանը նշեց, որ միջնորդությունը բերվում է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։

Մասնավորապես, Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիման վրա, որը սահմանում է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

311-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է երեք տեսակի որակյալ հատկանիշներ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված քրեորեն հետապնդելի արարքների համար՝ եթե արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով և եթե արարքը կատարվել է դատավորի կողմից։

Ինչից հետևում է, որ Բարսեղյանին առաջադրված հոդվածը նախատեսում է առավել ծանր պատիժ, եթե հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված քրեորեն հետապնդելի արարքները կատարվել են դատավորի կողմից։
Ըստ պաշտպանի՝ հոդվածը չի նախատեսում անձի անձնական հատկանիշով պայմանավորված որևէ այլ որակյալ հատկանիշ, բացի անձի դատավոր լինելու անձնական հատկանիշով։ Մնացած մյուս երկու որակյալ հատկանիշները (կազմակերպված խումբ, առանձնապես խոշոր չափեր) անձնական հատկանիշներ չեն ներառում։

Պաշտպանը գտնում է, որ օրենսդիրը դրսևորել է տարբերակված վերաբերմունք որակյալ հատկանիշներն ընտրելիս և սույն հոդվածում ամրագրելիս։ Ուստիև գտնում են, որ նման տարբերակված վերաբերմունքը դատավորի մասնագիտական խմբի նկատմամբ չունի օբյեկտիվ հիմքեր, և նման իրավակարգավորման մեջ բացակայում է ողջամիտ համաչափությունը հանրային և մասնավոր շահերի միջև։

Խտրականությունը անձի նկատմամբ տարբերակված վերաբերմունք է էապես նման իրավիճակում գտնվող այլ մարդկանց համեմատ, եթե տարբերակված վերաբերմունքի համար բացակայում է օբյեկտիվ հիմքը, և եթե բացակայում է ողջամիտ համաչափությունը հետապնդվող իրավաչափ նպատակի, այսինքն Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի առարկայի, և միջոցի՝ տվյալ դեպքում որակյալ հատկանիշով պայմանավորված պատժաչափի միջև։

Հետևաբար իրենք գտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, քանի որ դատավորի՝ որպես որոշակի խմբի նկատմամբ օրենսդիրը նման կարգավորմամբ դրսևորել է խտրական մոտեցում։

Դատավորը հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ է։ Որպես այդպիսին, նրա կարգավիճակը կարգավորվում է Հանրային ծառայության մասին օրենքով, իսկ Հանրային ծառայության մասին օրենքի գործողությունը տարածվում է հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Նման պաշտոն զբաղեցնող անձինք, ըստ սույն օրենքի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, օրինակ՝ Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, և այլն։

Նույն օրենքի ուժով Բարսեղյանը իր պաշտոնատար անձ հանդիսանալու, հանրային գործառույթ իրականացնող անձ հանդիսանալու հատկանիշներով գտնվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միևնույն կարգավիճակում, այսինքն էապես նման իրավիճակում։

Այսպիսով, ըստ Սահմանադրական դատարանի՝ պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելը քրեականացնելու նպատակն է թույլ չտալը, որ «ստեղծվի խտրական իրավիճակ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում»։ Սահմանադրական դատարանի այս մոտեցման հետ համահունչ է վերը նշված դիտարկումը, որ 311-րդ հոդվածի օբյեկտը պետական մարմինների հետ հարաբերություններում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն է, մասնավորապես՝ որ չստեղծվի խտրական իրավիճակ պետական մարմինների հետ հարաբերություններում։

Առաջնորդվելով սահմանադրական և կոնվենցիոն վերը նշված սկզբունքով, պաշտպանական կողմը գտնում է, որ դատավորի կողմից կաշառք վերցնելը որպես հանցագործության որակյալ հանգամանք, ծանրացնող հանգամանք ընտրելը արդարացված չէ, քանի որ համաչափ միջոց չէ վերը նշված իրավաչափ նպատակին հասնելու համեմատ։

Պաշտպանը նաև նշեց, որ քրեական իրավունքում հանցագործության որակյալ հատկանիշների սահմանումը պայմանավորված է դրանց հասարակական վտանգավորությամբ։ Սակայն մի՞թե կարելի է պնդել, որ պետական մարմինների նորմալ գործունեության ապահովման հետ կապված հասարակական հարաբերություններում դատավորի կողմից կաշառք վերցնելը բոլոր դեպքերում, առանց որևէ բացառության առավել մեծ հասարակական վտանգավորություն է ներկայացնում, քան, օրինակ՝ նախարարի, վարչապետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, ազգային ժողովի պատգամավորի, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր դատավորի հետ միասին հանրային ծառայության մասին օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետի հիմքով համարվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ այսինքն գտնվում են դատավորի հետ էապես համեմատելի, նման իրավական կարգավիճակում։

Պաշտպանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր քրեական օրենսգրքի նախագծում կաշառք վերցնելու հանցակազմի որպես որակյալ հատկանիշ ընտրված է արդեն ոչ թե դատավորը՝ թիրախավորված կերպով, այլ՝ «բարձրաստիճան պաշտոնատար անձը»:

Ուստիև գտնում են, որ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորումը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, հակասում է Սահմանադրության 29, 71 և 78 հոդվածներին, և իր բնույթով խտրական է։

Մեղադրող Կարեն Բիշարյանը գտավ, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, հավելելով, որ դատավորի կողմից կաշառք ստանալու որակյալ հատկանիշը նախատեսելով օրենսդիրը ոչ թե նկատի է ունեցել դատավորի անձնական հատկանիշն այլև դատավորի հատուկ կարգավիճակը:

Իսկ ինչու է հատուկ կարգավիճակ որովհետև հայտնի է, որ դատավորը՝ դատարանը ներկայացնող է, իսկ դատարանը դատական իշխանության կրողը:

Օրենքի գերակայությունն ապահովելու և կողմերի միջև խտրականություն թույլ չտալու փոխարեն դատավորը կաշառք է ստանում՝ հեղինակազրկելով ողջ դատական իշխանությունը:

Դատարանը միջնորդությունը մերժեց, հաջորդ դատական նիստը նշանակելով դեկտեմբերի 28-ին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:36 21/12/2017  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Իշխան Բարսեղյանի համար շտապօգնություն հրավիրվեց
13:10 12/12/2017  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Իշխան Բարսեղյանի որդին հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի
09:46 14/10/2017  |  ՄամուլԱյժմ անազատության մեջ է 5 դատավոր. «Հրապարակ»
18:22 12/10/2017  |  Դատական ռեպորտաժներՀողաթափերով և սպորտային հագուստով Իշխան Բարսեղյանին դատարան բերելը պաշտպանական կողմը նվաստացուցիչ է գնահատում և միջոցներ է ձեռնարկում
09:53 04/10/2017  |  ՄամուլԻշխան Բարսեղյանին ժամանակավոր կփոխարինի Գրիգորի Վարդանյանը. «Հրապարակ»
16:17 28/09/2017  |  Դատական ռեպորտաժներԻշխան Բարսեղյանին հողաթափերով և սպորտային հագուստով «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են դատարան
19:30 07/09/2017  |  Դատական ռեպորտաժներԴատական նիստը դռնբաց քննելու իմիտացիա. Իշխան Բարսեղյանի համար շտապօգնություն հրավիրվեց
09:20 12/07/2017  |  ՄամուլՇենգավիթի՝ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել. «Հրապարակ»
14:28 06/06/2017  |  ԼՐԱՀՈՍԺամանակն է, որ դատական համակարգից հեռացվեն հանուն «դեպուտատի», «կիսագողականի» և «լավ տղու» դատական ակտ կայացնող դատավորները
10:00 06/06/2017  |  Քրեական խրոնիկոնԱղմկոտ բացահայտում. կաշառքի գործով անցնում են դատավորներ, դատախազներ

Արխիվ

[]