ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանի դատարանները միավորող օրինագիծը. «Ելք»-ը 5-րդ անգամ ընդմիջում վերցրեց 12/21/2017 14:44 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր:
Այս քվեարկությունը ևս առանց միջադեպի չանցավ: Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկություն հայտարարեց, վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն ԱԺ նախագահը հորդորեց շարունակել քվեարկությունը՝ հայտարարելով, որ դրանից հետո ձայնի իրավունք կտրամադրի «Ելք» խմբակցության ղեկավարին:
«Ելք» խմբակցության պատգամավորները, սակայն աղմկում էին, ինչի հետևանքով ԱԺ նախագահն ընդհատեց քվեարկությունը և վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք տվեց Նիկոլ Փաշինյանին, ով կրկին հայտարարեց 20 րոպե ընդﬕջում վերցնելու մասին:
Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ քվեարկությունը պետք է շարունակվի, քանի որ դրա մասին արդեն հայտարարվել է:
«Երբ հայտարարվում է քվեարկություն, այն չի կարող ընդհատվել և պետք է կայանա: Դրա համար մենք հիմա պետք է այս հարցը վերաքվեարկենք, քանի որ նախորդն ընդհատվեց, իսկ մի քանի պատգամավորի կոճակներ էլ չեն աշխատել»,- ասաց Բաղդասարյանը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցան նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Սամվել Նիկոյանը, ովքեր նույնպես պահանջեցին վերաքվեարկություն իրականացնել: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերաքվեարկություն հայտարարեց, 64 պատգամավոր կողմ արտահայտվեց նախագծին: ԱԺ նախագահը հայտարարեց, որ որոշումն ընդունված է:
Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու 20 րոպե ընդմիջում վերցրեց:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում «Ելք» խմբակցությունն արդեն 5-րդ ընդմիջումն է վերցնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ