ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրել է ՀԿԳ քննիչին 12/20/2017 19:35 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր արդարացրել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ պաշտոնավարած, Արդարադատության մայոր Սամվել Ավդոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը, առաջադրված մեղադրանքում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ս.Ավդոյանի պաշտպան, փաստաբան Հունան Բաբայանը:
Ըստ մեղադրանքի, Սամվել Ավդոյանը՝ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչի պաշտոնը՝ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կազմել և հանձնել, շրջանառության մեջ է դրել պաշտոնական կեղծ փաստաթուղթ։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ, դատավորներ Տ.Սահակյանի ու Մ.Պապոյանի մասնակցությամբ 26-06-2017թ. որոշմամբ բավարարել էր մեղադրող Արմեն Շահբազյանի վերաքննիչ բողոքը, Սամվել Ավդոյանի վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. նոյեմբերի 25-ի արդարացման դատավճիռը բեկանել:
Որոշմամբ Սամվել Ավդոյանին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 ՀՀ դրամի չափով՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ՝ 1 տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
Առաջին ատյանի դատարանի 2015թ. նոյեմբերի 25-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել էր Սամվել Ավդոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության և ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։
Վերաքննիչ դատարանի 2016թ. մարտի 22-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն. Սամվել Ավդոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. նոյեմբերի 25-ի դատավճիռը բեկանվել է և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Սամվել Ավդոյանի պաշտպաններ Հունան Բաբայանի և Կարեն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2016թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ բավարարվել էր մասնակիորեն. ամբաստանյալ Սամվել Ավդոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016թ. մարտի 22-ի որոշումը բեկանվել էր և գործն ուղարկվել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել