ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի դատարանները միավորող նախագիծը սահմանադրական օրենք չէ. Դավիթ Հարությունյան 12/20/2017 15:03 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ խորհրդարանը Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միավորող օրինագիծն ընդունել է առանց խախտումների:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, իրականում սահմանադրական օրենք չէ, և պատգամավորների առնվազն 3/5-ի պահանջը չկար:
«Այստեղ խոսքը ոչ թե Դատական նոր օրենսգրքի մասին է, որը սահմանադրական օրենք է, այլ Դատական գործող օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, հետևաբար դա սահմանադրական օրենք չէ: Մենք Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում բազմաթիվ անգամ փոփոխություններ ենք իրականացրել, սակայն երբեք դա չենք դիտարկել որպես սահմանադրական օրենք:
Սահմանադրական օրենք էր այն օրենքը, որով կարգավորվում է այս Ազգային ժողովի կանոնակարգը, սահմանադրական օրենք է Դատական նոր օրենսգիրքը, որը ես հիմա ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է իմ տեղակալը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝է նշեց Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ նոր Դատական օրենսգիրքն անդրադառնում է նաև Սահմանադրության համապատասխան հոդվածներին:
«Այն օրենքը, որը փոփոխությունների նախագիծ է, սահմանադրական չէ»,- կրկնեց նախարարը:
Դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը քվեարկության դնելուց առաջ հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ շփոթմունքն այդտեղից է եկել:
Նա նշեց, որ օրինագծն ընդունելու համար 63 կողմ ձայնի պարտադիր պահանջ չկար, քանի որ այն սահմանադրական չէր:
«63 ձայնի պահանջ կա Դատական նոր օրենսգրքի դեպքում, որը ես մի քանի րոպե առաջ զեկուցում էի դահլիճում, որովհետև այն սահմանադրական օրենք է»,- եզրափակեց Հարությունյանը:
Հայաստանի խորհրդարանը 63 կողմ ձայնով ընդունել է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միացնել և Երևանում ունենալ մեկ ընդհանուր իրավասության դատարան: Հարցը քվեարկության դնելուց առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ օրենքը սահմանադրական է, հետևաբար պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:
Քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, քանի որ անհրաժեշտ 63 ձայնի փոխարեն կողմ էր քվեարկել 61 պատգամավոր, այնուհետև գումարվեցին նաև Ռուստամ Մախմուդյանի ձայնը, ում կոճակը չէր աշխատել և Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով գործուղման մեջ էր և նախագծի վերաբերյալ թողել էր իր դրական կարծիքը: Նախագծին կողմ էր քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, այն դեպքում, երբ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել:
Ընդդիմադիրները պահանջում էին, որպեսզի հարցը կրկին դրվի քվեարկության, սակայն Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ