ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոզի միսն ու կարագը պետք է էժանանային, ոչ թե թանկանային. «Հայկական ժամանակ» 12/20/2017 09:56 | Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների կարծիքով՝ չի վնասում աղքատներին, որովհետև նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում:
Կառավարությունն ու կենտրոնական բանկն էլ պնդում են, թե ճիշտ է, որոշ ապրանքներ թանկացել են, բայց որոշներն էլ էժանացել են, և արդյունքում ստացվել է, որ ընդհանուր գնաճի ցուցանիշը շատ ցածր է:
«Մի կողմ թողնենք աղքատների կերակրացանկի մասին ՀՀԿ-ականների պատկերացումները և անդրադառնանք երկու ապրանքների թանկացմանը: Ամենաշատը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում թանկացել են կարագն ու խոզի միսը: Տարվա սկզբից թե կարագը և թե խոզի միսը թանկացել են 40-ական տոկոսով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմամբ, մասնավորապես կարագի գինը աշխարհում բարձրացել է 87 տոկոսով:
«Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- հայտարարեց նա հոկտեմբերի վերջին Գյումրիում ու խորհուրդ տվեց այդ թանկացումներին «վերաբերվել համբերատար»:
Հիմա մի քիչ վիճակագրություն, այն էլ հույժ պաշտոնական: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներկվել 2 361 տոննա կարագ, որի մաքսային արժեքը եղել է 10.1 միլիոն դոլար: Այսինքն՝ մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 4.4 դոլար:
Նույն մաքսային ծառայության մեկ այլ տվյալով, առաջին 10 ամիսների ընթացքում ներկրման ծավալը դարձել է 3.5 հազար տոննա, իսկ մաքսային արժեքը կազմել է 16 միլիոն դոլար: Պարզագույն թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ հուլիս-հոկտեմբեր ամիսներին ներկրվել է 1800 տոննա կարագ 6 միլիոն դոլար մաքսային արժեքով: Այսինքն՝ հուլիս-հոկտեմբերի ընթացքում ներկրված մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 3.3 դոլար:
Ստացվեց, որ վերջին 4-5 ամիսներին ՀՀ ներկրված կարագի գինը նվազել է 1.1 դոլարով, կամ 25 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել կարագի գների հետ մեր խանութներում: Այդ տվյալն էլ առկա է ՀՀ ԱՎԾ «գզրոցներում»: Ըստ ԱՎԾ-ի, ուրեմն, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարագը թանկացել է 12.3 տոկոսով, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ևս 5.5 տոկոսով… Իսկ տարվա սկզբի համեմատ կարագը թանկացել է 40.7 տոկոսով:
Կարագը վերջին ամիսներին էժանանում է ամբողջ աշխարհով մեկ և ՀՀ մաքսային ծառայության արձանագրած մաքսային արժեքը արտացոլում է իրականությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, երբ աշխարհում որևէ ապրանք թանկանում է, դա անմիջապես բերում է մեզ մոտ թանկացման: Բայց երբ աշխարհում այդ ապրանքը սկսում է էժանանալ, ՀՀ-ում էլի շարունակում է թանկանալ: Սրան մի տեսակ «համբերատար վերաբերվել» այնքան էլ չի ստացվում:
Մրցակցային տնտեսության մեջ նման բան լինել չի կարող: Նշանակում է՝ կարագ ներկրողները համաձայնեցված են գներ սահմանում ու այս պարագայում որևէ ապրանքի համաշխարհային գների փոփոխությամբ ներքին գների վայրիվերումները բացատրելը, այսպես ասենք, տեղին չէ:
Խոզի մսի պարագայում վիճակը պակաս հետաքրքիր չէ: Առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 2.2 հազար տոննա: Մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 2.2 դոլար: Իսկ հուլիս- հոկտեմբերի ընթացքում ներկրվել է 2.7 հազար տոննա, մեկ կգ՝ 2.3 դոլար մաքսային արժեքով: Այսինքն տարվա սկզբի համեմատ խոզի մսի ներկրման արժեքը բարձրացել է 4.5 տոկոսով: Իսկ խանութներում այն թանկացել է, ինչպես նշեցինք, ավելի քան 40 տոկոսով:
Մի չափազանց ուշագրավ տվյալ: Ռուսաստանում, որի հետ Հայաստանը չունի մաքսային սահման և գտնվում է միևնույն տնտեսական տարածքում, խոզի միսը ռեկորդային տեմպերով էժանանում է: Մասնավորապես նոյեմբերի վերջին տարվա սկզբի համեմատ խոզի միսը այդ երկրում էժանացել է մոտ 15.4 տոկոսով:
Մի խոսքով, Հայաստանում գների փոփոխությունը շատ քիչ առնչություն ունի միջազգային գների հետ: Մեզ մոտ գները սահմանվում ու փոփոխվում են շուկաների նկատմամբ լիակատար վերահսկողություն ունեցող մի խումբ մարդկանց ախորժակներին համահունչ: Իսկ գնագոյացման շուկայական դասական մեխանիզմները Հայաստանի պարագայում մեծ հաշվով կիրառելի չեն եղել, և հիմա էլ կիրառելի չեն»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի՝ 20.12.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից