ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ում Երևանում մեկ ամբողջական դատական համակարգ ստեղծելու նախագիծն ընդունվեց թեժ մթնոլորտում 12/20/2017 13:11 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է միավորել Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները և մայրաքաղաքում ունենալ մեկ ընդհանուր իրավասության դատարան:
Քանի որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրանում փոփոխությունների նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 63 ձայն: Պատգամավորներին քվեարկությունից առաջ այդ մասին տեղեկացրեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով հայտարարեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է կարգավորմանը, որ Երևանում ամբողջական դատական համակարգ լինի, քանի որ դա կարող է բեռ դառնալ բնակչության համար:
«Եթե մենք ղեկավարվենք զեկուցման հիմքում դրված տրամաբանությամբ, կստացվի, որ պետական որևէ մարմին պետք է ստորաբաժանումներ չունենա վարչական շրջաններում, որովհետև Երևանի տարածքը 15 կիլոմետր է, թող մարդիկ մի ծայրից մյուս ծայրը գնան՝ իրենց խնդիրները լուծելու համար: Ես կողմ եմ քվեարկում պայմանով, որ մենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այս հարցը լրացուցիչ քննարկման առարկա դարձնենք: Ես արդեն պայմանավորվել եմ նախագծի հեղինակների հետ»,- ասաց Կոստանյանը:
Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին դեմ բոլոր պատգամավորներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, քանի որ այդ պարագայում այն չի անցնելու: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը դրեց քվեարկության: Էլեկտրոնային համակարգով քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել:
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ Ռուստամ Մախմուդյանը ևս օրենքի նախագծին կողմ է քվեարկել, սակայն նրա կոճակը չի աշխատել: Արա Բաբլոյանը նաև հայտնեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով գործուղման մեջ է, քվեարկվող նախագծի վերաբերյալ թողել է իր դրական կարծիքը:
«Հետևաբար, եթե գումարում ենք Արփինե Հովհաննիսյանի և Ռուստամ Մախմուդյանի ձայները, ստացվում է, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր և հարցն ընդունվել է»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, պնդում էին կրկնել քվեարկությունը, քանի որ էլեկտրոնային համակարգը բոլորովին այլ պատկեր է ցույց տվել: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց Ռուստամ Մախմուդյանը: Նա հայտարարեց, որ իր կոճակը տեխնիկական խնդիրների պատճառով չի աշխատել, իսկ ինքը կողմ է նախագծին:
«Ես բարձրաձայն արտահայտում եմ իմ դիրքորոշումը, որ կողմ եմ քվեարկում»,- հայտարարեց պատգամավորը Վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Էլեկտրոնային համակարգը ցույց է տվել, որ 61 պատգամավոր կողմ է քվեարկել: Պարոն Մախմուդյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկել, Արփինե Հովհաննիսյանը թողել է իր դրական կարծիքը, հետևաբար 63 կողմ ձայնով որոշումն ընդունվել է»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ նախագծին կողմ է քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, սակայն նա դեմ է: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ դահլիճում որևէ մեկը քվեարկությունից հետո չի հայտարարել, որ սխալմամբ կողմ է քվեարկել, հետևաբար որոշումն ընդունվել է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենք Ռուստամ Մախմուդյանի քվեարկության հետ կապված խնդիր չեն տեսնում, սակայն խնդիրը նրանում է, որ Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել այն պարագայում, երբ ինքը դեմ էր և քվեարկությանը չէր ցանկանում մասնակցել: Նա պահանջում էր կրկնել քվեարկությունը: Արա Բաբլոյանը կրկնեց, որ դահլիճում որևէ պատգամավոր չի հայտարարել, որ ինքը սխալ է քվեարկել: «Միայն պարոն Մախմուդյանն է հայտարարել, որ իր կոճակը չի աշխատել, իսկ ինքը հայտարարեց, որ կողմ է, հետևաբար որոշումն ընդունվել է»,- հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանն այնուհետև քվեարկության դրեց հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը, սակայն «Ելք» խմբակցության պատգամավորները խոչընդոտում էին նիստի ընթացքը: Մի քանի րոպե անց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ