ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղապահովագրությունն առաջին փուլում կգործի կարկտահարությունից տուժած 5-10 մշակաբույսի դեպքում 12/19/2017 17:51 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Մինչ այդ կստեղծվի բյուրո, որը կգնահատի բնածին աղետների վնասներն ու կմշակի ապահովագրական պրոդուկտները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մանրամասներ հայտնեց նոր գործարկվելիք ապահովագրական համակարգի վերաբերյալ:
«Տարբեր ապահովագրական գործիքներ կան, բայց գյուղատնտեսական ապահովագրությունը տարբերվում է իր ծավալներով և ընդգրկունությամբ: Որպեսզի կարողանանք հստակ տեղեկատվություն հավաքել վնասների մասին, թե ինչի դիմաց որքան փոխհատուցում պետք է իրականացվի, մեզ պետք է վնաս գնահատողների ինստիտուտ ստեղծել: Այդ նպատակով 2018-ին մասնագետների վերապատրաստումներ տեղի կունենան նոր ստեղծվելիք բյուրոյի կողմից»,- ասաց փոխնախարարը:
Գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման նպատակով Հայաստանը 5 միլիոն եվրո է ստացել Վերականգնման վարկերի բանկի (KfW) և ևս 2 միլիոն եվրո Կլիմայի ներդրումային հիմնադրամից: 5 միլիոնից 4.8-ը ծառայելու է որպես սուբսիդավորման վճար, 200 հազար եվրոն` տեխնիկական աջակցություն: Եվս 5 միլիոն եվրո համաֆինանսավորմամբ պետական բյուջեից է տրամադրվելու շահառուների սուբսիդավորմանը: Կլիմայի ներդրումային հիմնադրամն էլ տրամադրել է 2 միլիոն եվրո, որից 200 հազարը կուղղվի սուբսիդավորման գումարներին, իսկ 1.8-ը նախատեսված է խորհրդատուի վարձատրության համար:
Փոխնախարարի խոսքով` այս պահին երեք կազմակերպություններից ձևավորվել է խորհրդատվական կոնսորցիում, որում ներգրավված են շվեյցարական «MFstrategy», հարավամերիկյան «Microinsurance» և իտալական «Agriconsulting Europe» ընկերությունները:
Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին հերթին ապահովագրվելու է պտուղ-բանջարեղենի և հացահատիկի արտադրությունը, երկրորդ փուլով հնարավոր կլինի խոսել նաև անասնապահության ապահովագրության մասին:
«Համակարգի ներդրման առաջին տարում կընտրվեն հիմնական ռիսկերն ու մշակաբույսերը: Նախատեսում ենք 1-2 ռիսկի ու 5-10 մշակաբույսի ընտրություն: Ակնկալում են 2018-ի վերջում առաջին պիլոտային ապահովագրությունն իրականացնել»,-ասաց Արﬔն Հարությունյանը` հավելելով, որ ռիսկերից առաջինը կարկտահարությունն է: Նա նշեց, որ հետագայում 4 հիմնական ռիսկեր են առանձնացվելու `կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ և ուժեղ քամիներ:
«Ընթացքում, երբ հասկանանք, որ կան այլ ռիսկեր, որոնց վնասը խոչընդոտում է գյուղատնտեսների ու ներդրողների աշխատանքին, կարող ենք նաև դրանք դիտարկել»,-ասաց փոխնախարար Հարությունյանը:
Սուբսիդավորումը կկատարվի դրամային տեսքով, ինչ վերաբերում է հատուցման չափին, Արմեն Հարությունյանը նկատեց, որ խորհրդատուի հետ դեռ պետք է այդ հարցը հստակեցնեն: Նրա խոսքով` միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ սովորաբար ընտրվում է նվազագույն շեմ, որի համար գյուղացին չի ստանում փոխհատուցում, դա կարող է լինել 5, 10 տոկոս կամ գուցե ավելի:
«Իսկ այն համայնքներում, որտեղ բնածին աղետների ռիսկերը շատ բարձր են, մենք շարունակելու ենք խթանել ֆիզիկական պաշտպանության միջոցները: Եթե կա համայնք, որտեղ 5 տարվա ընթացքում 3 անգամ բնածին աղետ է եղել, այն պետք է ապավինի ֆիզիկական պաշտպանության միջոցներին, այլապես ապահովագրությունը գնալով թանկանալու է նրանց համար»,-հավելեց Արմեն Հարությունյանը: Նա նաև նշեց, որ հստակեցման է սպասում ապահովագրությունը պարտադիր, թե կամավոր լինելու հարցը:
«Մենք վստահ ենք, որ համակարգն աշխատելու է և այն ոչ միայն նպաստելու է տեղացի գյուղացիների պաշտպանությանը, այլև` ներդրողների ներգրավմանը»,-շեշտեց փոխնախարարը:
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ հաջորդ տարի ընտրվելու է վերապահովագրական ընկերություն, որպեսզի մեծ վնասների դեպքում տեղի ապահովագրական ընկերությունները փոխհատուցման հնարավորություն ստանան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից