Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Վարպետ կանգնի՛ր, Միլանում իջնող կա 12/19/2017   18:43  |  Մարզական

2017 թվական. Նոյեմբերի 25. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» հետ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ «կարմիր սատանաների» կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց հանդիպման վերջնամասին, ոչնչով աչքի չընկավ, հանդիպումն էլ ավարտվեց ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այս հանդիպումը Մխիթարյանի հիշողություններում պետք է լավ մնա, ըստ ամենայնի, սա վերջին անգամն էր, երբ հայ կիսապաշպանը իր կարիերայի ընթացքում կրեց «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը:Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:

Մրցաշրջանի անթերի մեկնարկ

2016/17 թվականների մրցաշրջանը Մխիթարյանի համար ծանր դասավորվեց: Մրցաշրջանի առաջին մասը հայ ֆուտբոլիստը վատ անցկացրեց: Չուներ տեղ թիմի մեկնարկային կազմում, գրեթե միշտ բացակայում էր հայտացուցակից և հրապարակայնորեն արժանանում էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի քննադատություններին:

Այս ամենը վիրավոր Հենրիխին ավելի ուժեղ դարձրեց: Նա հասկացավ, որ խնդիրն իր մեջ է: Պայքարեց, մարզվեց ու արդեն մրցաշրջանի երկրորդ կեսում մանչեսթերյան ակումբն առանց նրա պատկերացնելն անհնար էր: Եվրոպա լիգայի եզրափակչում խփած գոլն էլ ստիպեց «կարմիր սատանաների» երկրպագուներին երգեր գրել նրա մասին:

2017/18 թվականների մրցաշրջանը Հենրիխը սկսեց ավելի լավ, քան ավարտել էր նախորդ տարին: 7 խաղում 3 գոլ և 3 գոլային փոխանցում. այսպիսն էր նրա ցուցադրած արդյունքը մինչմրցաշրջանային խաղերում: Բոլորն էին հասկանում, որ սա լինելու է հենց նրա տարին: Առաջնության մեկնարկը ավելի քան տպավորիչ էր՝ 5 գոլային փոխանցում մեկնարկային երեք խաղերում: Ավելի լավ լինել չէր կարող: Մխիթարյանը շարունակում էր խաղալ, հիացնել երկրպագուներին ու հաճույք ստանալ իր ցուցադրած ֆուտբոլից, սակայն…

Պոգբան վնասվածք ստացավ, տուժեց Մխիթարյանը

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում՝ «Բազելի» հետ կայացած խաղում մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք ստացավ ու ստիպված եղավ երկար ժամանակ բացակայել թիմից: Ֆրանսիացու վնասվածքից ամենաշատը տուժեց Մխիթարյանը:

28-ամյա կիսապաշտպանը այն խաղացողներից չէ, որ իր ձեռքն է վերցնում թիմի խաղը ու թիմակիցներին տանում իր հետևից: Նա չի սիրում լինել առաջնային պլանում, երկրորդական կամ երրորդական դերերը հենց նրա համար են ստեղծված: Այդպես եղել է «Շախտյորում», «Բոորուսիայում», իսկ հիմա էլ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոգբան այն ֆուտբոլիստն էր, որ իր վրա էր վերցնում այդ մեծ պատասխանատվությունը՝ թիմակիցներին առաջ տանելը, նրանց վրա բղավելը, վատ դասավորվող խաղում բեկում մտցնելը:

Պոգբայի բացակայության դեպքում այդ դերը ստանձնեց Մխիթարյանը և տապալեց այն ամբողջ ուժով: Հենրիխի մոտ նկատվում էր ավելորդ կաշկանդվածություն, կարծես չէր հավատում, որ մի ամբողջ հզոր պատմություն ունեցող ակումբի առաջատարը նա է ու նրանից է կախված «Օլդ Թրաֆորդի» ճակատագիրը: Նա ամենաքիչն էր վազում խաղադաշտում, խաղերում օգտագար գործողության գործակիցը շատ քիչ էր, կատարված փոխանցումների ճշգրտությունը՝ նույնպես:

Այս ամենը ստիպեց պորտուգալացի մարզչին քիչ վստահել հայ ֆուտբոլիստին: Հենրիխն ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում, քան նախկինում: «Բենֆիկայի» հետ խաղում նա ոչինչ չարեց՝ անցկացնելով մեկ խաղակես: Հաջորդ հանդիպումը «Չելսիի» հետ էր, որտեղ նա դաշտում պարզապես քայլեց մեկ ժամ, իսկ «Բրայթոնի» հետ դիմակայությունում դուրս եկավ փոխարինման, խաղաց 20 րոպե ու հեռացավ՝ մեկնարկային կազմ վերադառնալու հույս չթողնելով: Այդ խաղից հետո Հենոն անգամ պահեստայինների նստարանից չի դիտում իր թիմի խաղերը:

Ախ, այդ ՖԻՖԱ-ի քվեարկությունը

Ժոզե Մոուրինյու… մարդ ում ականջները վառվում են իր մասին խոսկացություններից ամեն շաբաթ կամ կիրակի, երբ հայ երկրպագուները հերթական անգամ իմանում են, որ նա Մխիթարյանին չի ընդգրկել թիմի մեկնարկային կազմում: Մարդ, ում մասին խասակցություններով հայ ազգն այնքան շատ է տարված, որ մոռանում է երկրի քննարկելիք թեմաների մասին:

Որքան էլ հայ երկրպագուները քննադատեն ու անեծքներ հղեն Մոուրինյուին, միևնույնն է, այդ փաստից ոչինչ չի փոխվելու: «Յուրահատուկի» համար չկան հեղինակություններ. ֆուտբոլասերները դա լավ գիտեն: Եղիր Իկեր Կասիլյաս, Կակա, Խուան Մատա… եթե դու Մոուրինյուի դուրը չես գալիս, ապա նա թքած կունենա քո ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Դու կամ պետք է ամբողջ կյանքդ անցկացնես թիմի հայտացուցակից դուրս, կամ սպասես մինչև իր հրաժարականը: Կարևոր չէ դու Մխիթարյանն ես, Մարսիալը թե Լինգարդը, եթե դու չես ցանկանում խաղալ ու նվիրվել ակումբին, ապա քո փոխարեն դա կանի ցանկացած մեկը և գուցե ավելի լավ:

54-ամյա մասնագետը սիրում է, երբ իր ֆուտբոլիստները կռիվ են տալիս խաղադաշտում իր համար, պայքարում են ամեն մի անկյունում, նույնիսկ երբ հարվածում են մրցակցին ու դրա համար որակազրկվում մի քանի խաղով: Նա իր ֆուտբոլիստներից քամում է առավելագույնը: Եթե դու ֆուտբոլիստ ես ու հանուն Մոուրինյուի և նրա ֆուտբոլային գաղափարախոսության պատրաստ ես մահանալ խաղադաշտում, ապա նույնիսկ մեկ ոտքով լինելու դեպքում կընդգրկի թիմի մեկնարկային կազմում:

Արդեն այսօր կարող ենք ասել, որ Մխիթարյանն իր խաղով ու խաղադաշտից դուրս կատարած արարքներով արժանանում է Կակայի, Կասիլյասի ու մարզչին զոհ դարձած այլ ֆուտբոլիստների ճակատագրին: Եթե ինչ-որ տեղ խաղերին չնվիրվելը Մոուրինյուն կարող էր կուլ տալ և սպասել, թե երբ խաղացողը լավ մարազավիճակ կհավաքի, ապա նրա ամբողջ ատելությունը Մխիթարյանի հանդեպ արտահայտվեց այն ժամանակ, երբ Մոուրինյուն տեսավ, թե ինչպես է քվեարկել հայ ֆուտբոլիստը տարվա լավագույն մարզչի համար ընթացող պայքարում:

«Ինչպես թե, Զինեդին Զիդանն ավելի լավն է քան ես: Ուրեմն հենց նա էլ թող խաղացնի քեզ». միգուցե հենց այսպես է մտածել մասնագետը, ու այդ օրվանից է սկսվել Մոուրինյու-Մխիթարյան հակամարտությունը:

Հայ կիսապաշտպանին պետք է մարզիչ, ով ծանր պահին ֆուտբոլիստին ոչ թե կքննադատի, այլ կքաջալերի ու մի քանի կարևոր խորհուրդ կտա: Ամենավառ օրինակը «Բորուսիայում» էր, երբ լիովին ձախողված մրցաշրջանից հետո թիմ եկավ Թոմաս Տուխելը: Մխիթարյանին վատաբանելու փոխարեն նա օգնեց ֆուտբոլիստին, ավելի լավր դարձրեց և արդյունքում՝ 23 գոլ ու 24 գոլային փոխանցում մրցաշրջանի վերջում:

Փրկությունն «Ինտերում» է

Ժոզե Մոուրինյուն ֆանտաստիկ մարզիչ է: Այո՛, նրա գլխավորած թիմերը հասել են խելահեղ արդյունքների: Նրա «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճում է տիտղոսներ և կապ չունի դա Եվրոպա Լիգա է թե Չեմպիոնների լիգա: Նա արդյունք է գրանցում, ինչը գոհացնում է ակումբի ղեկավարներին: Կանես դա Մխիթարյանով, Դարմիանով թե Սմոլինգով այնքան էլ նշանակություն չունի: Կանես դա պաշտպանվելով, թե հարձակվելով նույնպես ոչ մի տարբերություն: Բեր տիտղոսներ և կմնաս թիմի ղեկին:

Արդյունքում, Մխիթարյանը փչացնում է կարիերան՝ մնալով «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե մի պահ պատկերացնենք, որ նրա ու գլխավոր մարզչի հարաբերությունները իդեալական են, ապա նույնիսկ այդ դեպքում Հենրիխը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանար Մոուրինյուի գլխավորած թիմից:

Պորտուգալացի մարզչի ստեղծած ավոտբուսի մասին նովելներ ու վեպեր կարելի է գրել: Նրա այս մարտավարությունը քանդում է ֆուտբոլային գեղեկցության մասին պատկերացումները, իհարկե՝ հիմնականում թիմին դրական արդյունք բերելով: Մխիթարյանի պես ստեղծագործ ու աշխատասեր ֆուտբոլիստը տեղ չունի նման մարտավարություն ունեցող թիմում: Հենրիխին պետք է թիմ, որը կվազի, տարածություն կունենա, կվերահսկի գնդակը և ամենակարևորը՝ գոլեր կխփի:

«Բրայթոնի» հետ մրցավեճը շատ հիշեցինք: Այդ օրը Հենրիխի կարիերայում շատ բան է փոխել: Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ այդ խաղից հետո տեղի է ունեցել լուրջ վիճաբանություն ֆուտբոլիստի ու մարզչի միջև: Կիսապաշտպանի՝ մանչեսթերյան ակումբը լքելու որոշումը կարծես թե կայացել է հենց այդ օրը:

Գործին արդեն միջամտել է տրանսֆերների արքան՝ Մինո Ռայոլան: Գործակալի համար սա վերջին հնարավորությունն է, որ կկարողանա յուղոտ գնով վաճառել Մխիթարյանի տրանսֆերը: Հենրիխի ծառայություններով ամենալուրջը հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Արդեն տեղեկություն կա, որ հայ ֆուտբոլիստը տվել է Իտալիա տեղափոխվելու իր համաձայնությունը:

Լուչիանո Սպալետիի թիմը խաղում է հենց այն ֆուտբոլը, որը սիրում է Մխիթարյանը: Բաց, հարձակվողական, գնդակ պահելով և գոլեր խփելով: Սա այլևս այն «Ինտերը» չէ, որ դեգերում էր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի միջնամասում ու երազում Չեմպիոնների լիգայում խաղալու մասին: Միլանում ստեղծել են թիմ, որն առաջիկա 1-2 տարում լուրջ պայքար է մղելու ոչ միայն Իտալիայի առաջնությունում, այլ ամբողջ Եվրոպայում:

«Ինտերում» բոլոր խաղային դիրքերը զբաղեցրած են, բոլոր գոտիներում Սպալետին ունի հուսալի և որակյալ ֆուտբոլիստներ, բացի մի դիրքից՝ ամենակարևորից՝ 10 համարի գոտուց: Այս դիրքում խաղացող Ժոաո Մարիուն և Մարսելո Բրոզովիչը, կարծես թե Մխիթարյանի պատվերով, անչափ վատ մրցաշրջան են անցկացնում:

Մարիուն մասնակցել է 11 հանդիպումների և ոչնչով չի տպավորել թիմի գլխավոր մարզչին: Պորտուգալացին հիմնականում դուրս է գալիս փոխարինման ու ակնհայտ երևում է, որ Սպալետին ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվի նրա ծառայություններից:
Իհարկե, լավ օրից չէ, որ «ներաձուրիների» 10 համարի դիրքում խաղում է Մարսելո Բրոզովիչը: Խորվաթ կիսապաշտպանը լավ ֆուտբոլիստ է, ֆիզիկապես ամուր, տեխնիկապես լավ զարգացած, սակայն «Սկուդետո» նվաճող թիմի մեկնարկային կազմում նրա խաղամակարդակի ֆուտբոլիստ չպետք է լինի: 25-ամյա խաղացողի մոտ բացակայում է վերջին փոխանցում կատարելու ունակությունը: Խորվաթի մոտ մեծ է կարևոր պահին թիմի խաղն իր վրա վերցնելու ցանկությունը, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրա մոտ դա չի ստացվում:

Այս դիրքում Սպալետին նույնիսկ օգտագործեց Բորխա Վալերոյին, սակայն մեկ երկու խաղ հետո հասկացավ, որ նա դաշտի կենտրոնում ավելի օգտակար է:

«Ինտերի» գոլոհարը ու առաջատարը Մաուրո Իկարդին է, ով կարող է ոչնչից գոլ ստեղծել թիմի համար: Իկարդին փայլուն է իրացնում եզրից կատարված փոխանցումները: Եզրում ունենալով Կանդրևայի ու Պերիշիչի պես թիմակիցներ, արգենտինացին շատ հանգիստ կարող է նվաճել Ա Սերիայի լավագույն ռմբարկուի կոչումը: Սակայն այս եռյակին հարձակման գծում պետք է ևս մեկը՝ կատարյալ լինելու համար: Նրանց պետք է մի ֆուտբոլիստ, ով կհամակարգի երեքի խաղը, կապող օղակ կլինի կիսապաշտպանների ու Իկարդիի միջև: Կսկսի թիմի գրոհները, հաճախ կեզրափակի այն և վերջապես կկատարի 10 համարին պատկանող բոլոր պարտականությունները: Այս հանգամանքները թվարկելուց պարզ է դառնում, որ «Ինտերն» ավելի լավ տարբերակ, քան Մխիթարյանը չի կարող գտնել:


Ժամանակն է…

Մխիթարայնի պես որկաներ ունեցող ֆուտբոլիստը պետք է փախնի Մոուրինյուի ստեղծած ավտոբուսից: Որքան էլ «Մանչեսթեր Յունայթեդում» տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ լինի, որքան էլ այս ակումբն ավելի մեծ անուն ու հեղինակություն ունենա, Մխիթարյանի համար ֆուտբոլ խաղալուց ավելի կարևոր բան չպետք է լինի:

Նա մեկ անգամ արդեն հաղթել է Մոուրինյուին. ևս մեկ անգամ դրա անհրաժեշտությունը չկա:

Բոլորը գիտեն, որ Հենրիխը ֆուտբոլ է խաղում, որովհետև սիրում է այն, որովհետև բոլորին ապացուցելու բան ունի, որովհետև նա Մխիթարյանն է, ով երբեք չի վազել փողի և փառքի հետևից: Հակառակը լինելու դեպքում նա շատ հանգիստ երիտասարդ տարիքում կընդուներ «Անժիի» կամ «Սպարտակի» հրավերը՝ աշխատելով շատ գումար, բայց խորտակելով կարիերան: Հենրիխը չգնաց այդ ճանապարհով: Նա ունի իր հստակ ֆուտբոլային ուղին և այս փառահեղ կարիերան պետք շարունակվի ոչ թե Մոուրինյուի վարած ավտոբուսում, այլ մի թիմում, որտեղ կխաղա ֆուտբոլ, հաճույք կստանա իր խաղից և կրկին իր մասին ֆիլմեր նկարել կտա:

Սա կարիերայի հետընթաց չէ. ամենևին: «Ինտերում» լուրջ ներդրումներ են արվում, թիմը գլխավորում է Իտալիայի լավագույն մարզիչներից մեկը, միլանցիներն իրենց կազմով իսկական կռիվ են տալիս Ա Սերիայի վերջին տարիների բացահայտ առաջատար «Յուվենտուսի» հետ: Ակումբը կարողացել է պահել առաջատարներին՝ Իկարդիին ու Պերեշիչին, որոնց հետ «ներաձուրիների» պատմության մեջ նոր էջ պետք է բացվի և Մխիթարյանը այս ռոմանտիկ պատմության մեջ իր ուրույն տեղը կարող է ունենալ: Սպալետիի ստեղծած մեխանիզմին պակասում է միայն Հենրիխի կարգի ֆուտբոլիստ: Մխիթարյանի համար սա մարտահրավեր է, որը հայ ֆուտբոլիստը ստիպված ու սիրով պետք է ընդունի:

Հենոյի կարիերան Անգլիայում հակասական էր: Նա պարտվեց ու հաղթեց, դարձավ հերոս ու բոլորի քննադատության առարական, ապացուցեց, որ երազանքին հասնելու ճանապարհին ոչ մի Մոուրինյու, Ռեշֆորդ կամ Լինգարդ նրան չեն կարող խանգարել: Պայքարեց ու հաղթեց բոլորին, նույնիսկ ինք իրեն և այժմ ժամանական է, երբ նա Մոուրինյուի վարած ավտոբուսի ամենավերջից պետք է ձայն տա և ասի՝ «Վարպետ կանգնիր՛, Միլանում իջնող կա»...

Աղբյուր` armsport.am


Հարակից հրապարակումներ`

21:19 18/12/2017  |  ՄարզականIndependent. Մխիթարյանը Դորտմունդ վերադառնալու տարբերակ ունի
12:14 18/12/2017  |  ՄարզականԹուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»
23:38 12/12/2017  |  ՄարզականՆիկիտա Սիմոնյանը` Մխիթարյանի տեղափոխության մասին. Հենրիխը կգտնի իր ակումբը
19:06 10/12/2017  |  ՄարզականMEN. Մխիթարյանը բաց կթողնի նաև մանչեսթերյան դերբին
20:00 08/12/2017  |  ՄարզականՄխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել Հենրիխին
21:39 06/12/2017  |  ՄարզականM.E.N. Մխիթարյանի մղձավանջը շարունակվում է
21:27 05/12/2017  |  ՄարզականՄխիթարյան. Ռոստովի հետ խաղից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված. ես
20:32 01/12/2017  |  ՄարզականՄխիթարյանի առեղծվածը շարունակվում է. ՄՅՈւ-ի հայտացուցակը
14:43 26/11/2017  |  ՄարզականWhoscored. Մխիթարյանը ստացել է ամենացածր գնահատականը
15:37 19/11/2017  |  ՄարզականՄխիթարյանը Նյուքասլի հետ խաղի հայտացուցակում չի ընդգրկվել մարտավարական պատճառներով

Արխիվ

[]