ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոգեբուժարանից դուրս գալուց հետո սպանել է կնոջը. Հոգեկան հիվանդությամբ տառապողները Առողջապահության նախարարության հսկողությունից դուրս են մնացել 12/19/2017 13:31 | Քրեական խրոնիկոն
Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ 48-ամյա Կամո Սահակյանի նկատմամբ դատարանն արդեն երկրորդ անգամ է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառում:
Բանն այն է, որ Կամո Սահակյանի նկատմամբ դեռևս 02.09.2014 թ. դատական ակտով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառվել այն բանի համար, որ նա անմեղսունակ վիճակում կատարել է հանցագործություն. եղբոր՝ 1,5 տարեկան թոռանը գրկում պահելով՝ սպառնացել է երեխային ձորից ցած նետել:
Սահակյանին չի հաջողվել իր սպառնալիքներն իրականացնել՝ հարազատների և իրավապահների միջամտության արդյունքում միայն:
Սակայն, ինչպես պարզ է դառնում այդ դատական ակտից, Սահակյանը տառապել և տառապում է «Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ:
Ուստիև՝ նման պայմաններում նա իր գործողությունների վտանգավորությունը չի գիտակցում:
17.07.2014թ. ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական եզրակացության համաձայն՝ նա անմեղսունակ է ճանաչվել, միևնույն ժամանակ նվշել է նաև, որ Սահակյանն իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգ չի ներկայացնում, կարիք ունի հսկողության և արտահիվանդանոցային հարկադիր բուժման:
Սակայն, ինչպես հետագայում է պարզվում, որոշ ժամանակ գտնվելով հիվանդանոցում, դեղորայքային բուժում ստանալուց հետո, Սահակյանը հիվանդանոցից դուրս է գրվել:
Այս դեպքից տարիներ անց՝ 2017թ. մայիսի 7-ին, հայտնի դարձավ, որ Ծովասար գյուղում սպանություն է կատարվել:
Թեև տարիներ առաջ կատարված հանցագործությունից հետո նշվել էր, որ Սահակյանը իր հոգեկան վիճակով սոցիալական վտանգ չի ներկայացնում, սակայն պարզվեց, որ սպանված կինը Սահակյանի կինն է, և վերջինս սպանվել է հոգեկան հիվանդությամբ տառապող ամուսնու կողմից:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, Նինել Սահակյանն սպանվել է ամուսնու կողմից՝ անկողնում պառկած ժամանակ. հոգեկան հիվանդությամբ տառապող ամուսինը, իրենց բնակարանի նկուղից վերցնելով ավտոմեքենայի ընթացամասերի համար նախատեսված բանալին, դրանով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչի հետևանքով կինը մահացել է:
Սպանության փաստով հարուցված քրեական գործով ևս դատարանը նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառել:
Նախկինում առիթներ ունեցել ենք անդրադառնալու հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց կողմից կատարված հանցագործություններին, անմեղսունակ վիճակում անձի կողմից ծանր հանցագործություն կատարվելուց հետո նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունները փաստել են, որ իրավախախտում կատարելիս, ինչպես նաև փորձաքննության ժամանակ, անձը չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը:
Այնինչ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք պետք է գտնվեն Առողջապահության նախարարության հսկողության ներքո, որպեսզի նախևառաջ նրանց ընտանիքիների անդամների և հարազատների կյանքը վտանգի չենթարկվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/02/2024 08:21 Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/02/2024 08:17 Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»
- 11/02/2024 08:14 Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․«Հրապարակ»
- 11/02/2024 08:10 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»
- 11/02/2024 08:06 ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են․ «Հրապարակ»
- 11/02/2024 08:03 Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․«Հրապարակ»
- 11/02/2024 08:01 Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/02/2024 11:19 COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Վարուժան Գեղամյան
- 11/02/2024 10:50 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է. Աբրահամյան
- 11/01/2024 12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան
- 11/01/2024 12:05 57 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» կամ տատիկ պապիկի արձանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/02/2024 12:03 Շիրակի մարզում ոստիկանների ու պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կինը փրկվեց, ամուսինն էլ՝ վնասազերծվեց
- 11/02/2024 11:37 Հրդեհ Աքորի գյուղում
- 11/02/2024 10:28 Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
- 11/01/2024 23:23 Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը. «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ն էլ՝ ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 3 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/01/2024 23:00 Քանյե Ուեսթի կինը պատկերասրահ է եկել գրեթե մերկ վիճակում
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից