ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել են տեխնիկական կարգավորման և չափագիտության ոլորտում համագործակցության հարցերը 12/18/2017 18:18 | ԼՐԱՀՈՍ
Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Ալեքսեյ Աբրամովին։ Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ենոք Ազարյանը։
Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել հայկական և ռուսական համապատասխան կառույցների սերտ համագործակցության առիթով, միևնույն ժամանակ նշելով, որ ակնկալում է ավելի ինտենսիվ աշխատանք՝ հնարավոր կարճ ժամկետներում ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում միասնական սկզբունքների ձևավորման հարցում առաջընթաց ապահովելու համար, որպեսզի վերացվեն ԵԱՏՄ շուկայում ապրանքների տեղաշարժման ժամանակ ի հայտ եկող խոչընդոտները։
«Մեր երկրների համար շատ կարևոր է ընդհանուր շուկայի ձևավորումը, իսկ ստանդարտները և տեխնիկական կարգավորումը ապրանքների ազատ տեղաշարժման կարևոր բաղադրիչներ են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքը գտնվում է իմ և իմ գործընկեր, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի մշտական ուշադրության կենտրոնում։ Եվ, չնայած ինտեգրման և ներդաշնակեցման ճանապարհը հեշտ չէ, առաջացող հարցերը չլուծելու հիմնավոր պատճառներ չկան»,- ասել է Սուրեն Կարայանը և հավելել, որ հեռանկարում պետք է լինի հետևյալ նպատակը․ հասնել այն մակարդակի, որպեսզի հնարավոր լինի միասնաբար դուրս գալ նաև այլ շուկաներ, մասնավորապես եվրոպական շուկա։ Նախարար Կարայանը նշել է, որ այս առումով ռուսական ընկերությունները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները։
Ալեքսեյ Աբրամովն իր հերթին փաստել է, որ երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացումն ու խորացումը մեծապես կախված են որակի ենթակառուցվածքի ինստիտուտների համագործակցությունից և շեշտել, որ հայ գործընկերների հետ ձևավորվել է գործակցության լավ ավանդույթ, որը կարող է օրինակ հանդիսանալ և՛ ԵԱՏՄ, և՛ ԱՊՀ անդամ մյուս երկրների համար։ Ռոսստանդարտի ղեկավարը նշել է, որ, չնայած բազմաթիվ խնդիրների, կա բավական ներուժ՝ համատեղ ջանքերով ոլորտի սիներգիկ զարգացումն ապահովելու, իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով և օգտագործել յուրաքանչյուր երկրի առավելությունները։
Կարևորելով ինչպես երկու երկրների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների լաբորատորիաների ու համապատասխան կառույցների միջև փոխվստահությունը, Ալեքսեյ Աբրամովըկարծիք է հայտնել, որ դա հնարավոր է ապահովել միայն ընտրված պետական մարմինների միջոցով։ Նա նաև տեղեկացրել է նախարար Կարայանին, որ ներկայումս ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտների առավել արդյունավետ կիրառման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդին կից ստեղծել նոր ստանդարտացման կառույց, որն առավել արդյունավետ ու ճկուն մեխանիզմների շնորհիվ կկարողանա ընդունել ու վերանայել տարածաշրջանային ստանդարտները։ Այդ առումով ՌԴ նախաձեռնել է ստեղծել ԵԱՏՄ 5 երկրների Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհուրդ, որը պետք է աստիճանաբար ապահովի ու առաջադրի ստանդարտացման զարգացման մեխանիզմները։
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար, փոխադարձ այցելությունների ժամանակ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները և սատարել միմյանց նոր նախաձեռնություններին։
Երևան կատարած երկօրյա այցի շրջանակում Ալեքսեյ Աբրամովը Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի ուղեկցությամբ այցելել էինստիտուտի նավթամթերքի փորձարկման, էլեկտրատեխնիկական և սննդի, ինչպես նաև «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ լաբորատորիաները և ծանոթացել լաբորատորիաների զինվածության ներկայիս մակարդակին, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակներով լաբորատորիաների վերազինման կարիքներին։
Այնուհետև Ռոսստանդարտի ղեկավարըառանձնազրույց-քննարկում է ունեցել Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ստանդարտացման խթանման հնարավորությունները և մեխանիզմները, չափագիտական համակարգի հետագա զարգացման մարտահրավերները, այդ ոլորտում ՌԴ նախատեսված բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում լաբորատոր կարողությունների զարգացման նպատակով Ռոսստանդարտի կողմից աջակցության հնարավորությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ